Մանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը. Գոհար Մելոյան

25 Նոյեմբերի, 2025

Իրավագետ Գոհար Մելոյանը գրում է. «Վարչապետի կողմից որեւէ անձի, որևէ գործողություն, հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ՝ որպես «փողերի լվացում» որակելը՝
  • ՀՀ իրավապահ մարմիններին ուղղված ՈՒՂՂԱԿԻ հրահանգավորում է,
  • Անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսեւորում է՝ պաշտոնյայի կողմից
Փաստաբանները, որոնք իրականացնում են պաշտպանություն քրեական գործերով, կհաստատեն, որ ներկայումս Հայաստանն աշխարհում բացառիկ երկիր է, մեկ բնակչի հաշվով փողերի լվացման մեղադրանքների այսպիսի բարձր թվով:
Հիմա արդեն պարզ է, թե որտեղից է գալիս իրավապահ մարմինների այն վարքագիծը, որի հետևանքով՝ Հայաստանում ցանկացած քաղաքացիական գործարք հեշտությամբ որակվում է որպես «փողերի լվացում»:
Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու!
Ազգային շահով առաջնորդվող իշխանությունը, հիմա երախտիքի ու կատարված հսկայածավալ աշխատանքների ներկայացման վերաբերյալ տեսաձայնագրություններ կտեղադրեր։
Մանիպուլացնելու փոխարեն՝ իջեցրեք հոսանքի սակագինը»։

Նմանատիպ նյութեր

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Տրանսպորտի սակագնի հերթական թանկացման մասին հայտարարած Ավինյանը թող փորձի պիկ ժամերին տեղավորվել ավտոբուսում

Հանրային տրանսպորտի գերծանրաբեռնվածություն, կանգառներում կուտակումներ, անվերջանալի խցանումներ․ սա այն իրականությունն է, որին ամեն օր բախվում են երևանցիները, նշում է ընդդիմադիր քաղաքական գործիչ Գառնիկ Դանիելյանը․ «Եվ այս պայմաններում Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը...

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

198 վարորդ տուգանվել է մգեցված ապակիների համար

Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ 198 արձանագրություն է կազմվել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության վերաբերյալ սահմանված պահանջների...

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

«Ադանա» ռեստորանային համալիրի մոտ 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, փոխադարձ հարվածներ հասցրել միմյանց

Նոյեմբերի 1-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Արարատի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի...

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

«Ի դեպ»․ «Մենք կապ չունենք». Հարմար պատասխան՝ անհարմար հարցերին

Ի դեպ, Հայաստանում այլևս չկա մի ոլորտ, որտեղ ձախողումների համար իշխանությունն իրեն համարի մեղավոր, գոնե՝ մի փոքր։ ՔԿՀ-ներում մեկ տարում շուրջ 30 մահ է։ Սրբուհի Գալյանն ասում է՝ արդարադատության նախարարն ի՞նչ մեղք ունի։ Նիկոլ Փաշինյանն իրեն չի հեռացնում,...