Լույս է ընծայվել «Ապացուցման միջոցները և ապացուցումը ՀՀ քրեական դատավարությունում» գիտաուսումնական ձեռնարկը

6 Հունիսի, 2025

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը՝ ի.գ.թ, դոցենտ Արտակ Հովհաննիսյանի հետ համահեղինակությամբ, 2025 թվականին լույս է ընծայել «Ապացուցման միջոցները և ապացուցումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում» գիտաուսումնական ձեռնարկը:
Ձեռնարկում մանրամասն ներկայացվում են քրեական դատավարությունում առանցքային, ըստ էության, կենտրոնական տեղ զբաղեցնող ապացույցների և ապացուցման գործընթացի վերաբերյալ վերլուծություններ: Համադրելով թեմայի վերաբերյալ պատմական զարգացումները, միջազգային փորձը, արդի կարգավորումներն ու ցանցային դարաշրջանում ի հայտ եկող մարտահրավերները՝ ձեռնարկը հանդիսանում է իրավաբան-գիտնականների և պրակտիկ իրավաբանների համար չափազանց կարևորուղեցույց: Ձեռնարկում քննարկվող հարցերի վերաբերյալ խորը վերլուծությունները՝ համադրվածփիլիսոփայական դատողություններով, սկսնակ իրավաբանի կամ իրավագիտության ֆակուլտետի նորաթուխ ուսանողների համար առանձին դեպքերում կարող է և բարդ թվան, այնուամենայնիվ ձեռնարկի գիտական-կիրառական արժեքն ու կարևորությունն անվիճելի են, հատկապես իրավակիրառական պրակտիկայում իմպլեմենտացման հեռանկարում: Ի վերջո,ապացուցումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում առավել բարձրմակարդակի լինելու դեպքում հանգեցնելու է քրեական արդարադատության որակական փոփոխման: Իրավամբ, նորարարական ենՀեղինակների «ցանցային ակտիվզմի» ազդեցության վերաբերյալ դատողությունները և դրա տեսանկյունից, կարծում ենք, կարելի է դիտարկել «մինչդատական վարույթի» որոշակի իմաստով «պաշտպանվածությունը» նվազեցնելու, հաշվետվողականության բարձրացման հարցերի քննարկման նախադրյալները:
Հաշվի առնելով ձեռնարկում քննարկվող հարցերի լայն շրջանակը և ընտրված թեմայի մեծածավալ լինելը՝ շարունակում են առկա լինել որոշ հարցեր, որոնք հնարավոր չի եղել ամբողջությամբ մեկ աշխատության շրջանակներում դիտարկել և որոնքենթակա են հետագա քննարկման: Այսպես, աշխատությունում ներկայացված են քննչական գործողությունների ընդհանուր պայմանները, սակայն առանձին քննչական գործողությունները վերլուծված չեն, որպիսի պայմաններում օրենքի էական խախտմամբ ձեռք բերված ապացույցների վերաբերյալ կարգավորումները ենթակա ենհավելյալ անդրադարձի: Կարծում ենք նաև, որնշվածը տարբեր քրեական վարույթներով իրավունքի գերակայության ամբողջական ներդրման իմաստով կարևոր կարող է լինել:
Իրավակիրառական պրակտիկայում հանդիպում են մի շարք կոնկրետ դեպքեր, որոնց պայմաններում առաջանում է հարցն առ այն, թե արդյոք ձեռք բերված ապացույցը ստացվել է, օրինակ, ընթացակարգի այնպիսի խախտմամբ, որի հետևանքը հնարավոր չէ վերացնել այլ ապացուցողական գործողության պատշաճ կատարմամբ: Դիցուք, մեղադրյալին պատկանող էլեկտրոնային սարքի թվային խուզարկությունն իրականացվել է մեղադրյալի (օրինական տիրապետող) բացակայությամբ, ինչը հակասում է խուզարկության ընդհանուր պամաններին: Մեկ այլ դեպքում, նույն ընթերական միևնույն վարույթի ընթացքում մասնակցել է մի քանի իրար անմիջականորեն չհաջորդող քննչական գործողությունների: Հարց է առաջանում.  արդյոք նմանատիպ խախտումները կարող են գնահատվել որպես «էական» և հանգեցնել ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության: Նշված հարցերը ենթակա են քննարկման հետագա աշխատությունների շրջանակներում և սույն աշխատության մեջ ամբողջությամբ դիտարկման դեպքում էական փոփոխության կարող էր հանգեցնել մի շարք քրեական վարույթներով:
Ամփոփելով՝ շնորհավորում ենք Հայաստանի Հանրապետության վաստակավոր իրավաբան, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանին հերթական կարևորագույն գիտական ձեռքբերման կապակցությամբ՝ ընդգծելով «Ապացուցման միջոցները և ապացուցումը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում»գիտաուսումնական ձեռնարկի արժեքը քրեական դատավարության մասնակիցների` փաստաբանների, քննիչների, դատախազների, դատավորների և գիտական տեսանկյունից ուսումնասիրողների համար, հատկապես բարդ իրավիճակներում ի օգուտ իրավունքի լուծումների տեսանկյունից:
Գրախոսականը կազմեցին «Ջեյ-Փի»փաստաբանական գրասենյակ ՍՊԸ հիմնադիր, ի.գ.թ., փաստաբան Արամ Վարդևանյանը և նույն փաստաբանական գրասենյակի իրավաբան, Հայաստանի ամերիկյան համալսարանի իրավունքի մագիստրոսական ծրագրի ուսանող, երիտասարդ գիտնական Հակոբ Կուրեղյանը:

Նմանատիպ նյութեր

Նախագահը լիազորություն չուներ չվավերացնելու Կառավարության որոշումները․ Արամ Օրբելյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստում այժմ ներկայացված միջնորդության շուրջ հարցուպատասխանի փուլն է։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արամ Օրբելյանը՝ անդրադառնալով...

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

«Թող ընտրողը հասկանա՝ ում է ընտրում»․ Արաքսի ընդդիմադիր թեկնածուն բանավեճի է հրավիրում ՔՊ-ի թեկնածուին

Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքում։ Ընտրություններին մասնակցում է երկու ուժ՝ ՔՊ-ն և «Համերաշխություն» և «Առաջ» կուսակցություններից կազմված «Արդարություն» դաշինքը։ Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, YerevanToday-ի տաղավարում...

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...