Քաղաքային իշխանություններ, վերադարձե՛ք սահմանադրական սահմաններ. Արթուր Ղամբարյան

13 Հոկտեմբերի, 2026

Իրավագիտության դոկտոր Արթուր Ղամբարյանը, անդրադառնալով Շինարարների փողոցում վերջին օրերին քաղաքային իշխանությունների գործողություններին, գրում է.

«Պարզվեց՝ «սեփականության իրավունքն անձեռնմխելի և սրբազան իրավունք է» համամարդկային սահմանադրական արժեքները չեն գործում ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների, այլ նաև փոքր բիզնես իրականացնող շարքային քաղաքացիների պարագայում։

Աջափնյակում մարդկանց զրկում են օրինական վարձակալության իրավունքով քաղաքացուն պատկանող հողի վրա կառուցված սեփականության իրավունքից։ Ու կապ չունի, որ դատարանն ունի քանդելու գործողությունները կասեցնելու մասին հայցի ապահովման միջոց կիրառելու մասին որոշումներ։

Աջափնյակի թաղապետը բացահայտ հայտարարում է, թե «դատարանը իրավունք չուներ հայցի ապահովման միջոց կիրառել»։ Նա է որոշում դատական ակտի ճիշտ ու սխալ լինելը, չինովնիկի տրամաբանությունը սա է․ «թող քանդեն սեփականությունը, հետո դատարանը կորոշի»: Ընդ որում, նրա ասածը սոսկ կարծիք չէ, այլ պաշտոնական դիրքորոշում, որն ունի փաստացի հետևանքներ։

Ի դեպ, հիշենք՝ ընդամենը վերջերս Ամենայն Հայոց Կաթողիկոսին դատում են հենց հայցի ապահովման միջոց սահմանելու մասին դատական ակտի կատարմանը խոչընդոտելու (հոգևորականին կարգալույծ անելու) համար։

Հաջորդ քայլն արդեն պարզ է․ վաղը դատարանը կմերժի որևէ մեկի կալանքի միջնորդությունը, բայց գործադիրի դատախազը կհայտարարի՝ «Դատարանը սխալ է արել, հանրությունը պահանջում է կալանք, դրա համար մեկ է՝ կալանավորում ենք»։

Անձամբ ողջունում եմ հանրային նշանակության հողերի վրա ապօրինի կառուցված շինություններն ապամոնտաժելու քաղաքապետարանի հետևողական քաղաքականությունը, սակայն դա պետք է արվի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումների սահմաններում և քաղաքացուն հարգելով։ Հասկանալի է, որ ուժը իշխանության ձեռքում է, քաղաքացին ձեզ չի կարող դիմադրել, բայց պետականությունը և ինստիտուտները կայանում են իրավական սահմանափակումները պահպանելու դեպքում։

Թաղապետը, վկայակոչելով «հանրային գերակա շահ»-ը, ամենայն հավանականությամբ տեղյակ չէ, որ դա սահմանադրական հասկացություն է․

«Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում և կարգով` միայն նախնական և համարժեք փոխհատուցմամբ»։

Այս հասարակությունը քաղաքական իշխանությանը ներել է ամենաանհավանական հարցերում, բայց հիշե՛ք Նիկոլո Մաքիավելիի խոսքերը․

«Մարդիկ ավելի շուտ կմոռանան հոր մահը, քան սեփականության կորուստը» («Տիրակալը»)։

Քաղաքային իշխանություններ, վերադարձե՛ք սահմանադրական սահմաններ»։

Նմանատիպ նյութեր

Քաղաքապետի աշխատավարձը՝ ավելի քան 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն դրամ․ նախագիծն ընդունվեց

Քաղաքապետի աշխատավարձը՝ ավելի քան 2 մլն դրամ, փոխքաղաքապետերինը՝ 1.8 մլն դրամ․ նախագիծն ընդունվեց

Երևանի ավագանին ընդունեց քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերի պաշտոնյաների, համայնքային ծառայողների և մի շարք այլ աշխատակիցների պաշտոնային ամսական դրույքաչափերը հաստատելու նախագիծը։ Ավագանու ընդդիմադիր խմբակցություններն առաջարկեցին հարցը քննարկել որպես...

Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի

Սահմանադրական դատարանը վաղը նոր նախագահ կընտրի

Վաղը Սահմանադրական դատարանում աշխատակարգային նիստ կանցկացվի, որի ընթացքում ՍԴ 9 դատավորներն իրենց կազմից պետք է նոր նախագահ ընտրեն, «Ազատությանը» փոխանցել են ՍԴ-ից: Երեկ լրացավ ՍԴ նախագահ Արման Դիլանյանի պաշտոնավարման վեցամյա ժամկետը։ Գործող օրենքով ՍԴ նախագահը...

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել «Starlink»-ից և հետախուզական տվյալներից․ Politico

Թրամփը կարող է Ուկրաինային զրկել «Starlink»-ից և հետախուզական տվյալներից․ Politico

Politico-ի հաղորդմամբ՝ Թրամփը կարող է Ուկրաինային զրկել հետախուզական տվյալներից և «Starlink»-ից՝ Զելենսկու դժգոհության պատճառով։  ՏԱՍՍ-ի  փոխանցմամբ՝ գրում է Politico-ն։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև դիզելային վառելիքի մատակարարումների վերաբերյալ պայմանավորվածությունները...

Եթե սա լակոտապետություն է, թող ասեն․ Եթե խուժանապետություն է, թող ասեն․ Մեսրոպ Մանուկյան 

  «Տիգրան Ավինյանի հայրը, երբ մարդկանց հետ էր խոսում, օպելի վարորդներին ասում էր՝ «համբալ»։ Բնականաբար, իր թաղապետերին էլ կանչել, դասեր են անցկացրել, ասել են՝ կկանգնեք ու կասեք՝ «բուտկի պաշտպան» կամ «բուտկիչիների պաշտպան»։ Ես նորից եմ...

Այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է․ հայտարարություն

Այս քրեական գործում իրական տուժողը հենց Գագիկ Ծառուկյանն է․ հայտարարություն

Առաջիկա օրերին սկսվելու է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հարուցված կեղծ և շինծու գործի դատաքննությունը։ Օտարերկրյա երկու քաղաքացիների ցուցմունքների հիման վրա այսօր կալանքի տակ է գտնվում Գագիկ Ծառուկյանը, որն իր ողջ կյանքի ընթացքում Հայաստանում արարել է, կառուցել, բարիք...