ԼՂ-ից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել շրջիկ սպասարկման գրասենյակ

20 Օգոստոսի, 2025

ՆԳ նախարարությունն ընդլայնում է ծառայությունների մատուցման շրջանակը․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ:

ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։

ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։

Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն մարզերում՝ անձնագրային ցանկացած տարածքային ստորաբաժանումներում, իսկ Երևանում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում կամ Զաքյան 3 հասցեում գտնվող անձնագրային ծառայությունում, ապա այժմ դիմումներն ընդունվում են նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձը հաստատող փաստաթղթերի վարչության պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ներկայումս ՆԳ նախարարի հրամանով հաստատվել է շրջիկ գրասենյակի միջոցով քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունումը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են հետևել ՆԳ նախարարության պաշտոնական կայքէջին, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության էջերին՝ սոցիալական հարթակներում և տեղեկանալ շրջիկ գրասենյակի տեղակայման մասին։

 

Նմանատիպ նյութեր

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Ավտովթար «Տառերի պուրակ»-ի մոտ. վիրավորներ կան

Այսօր՝ հոկտեմբերի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհի «Տառերի պուրակ»-ի հարևանությամբ բախվել են «Lexus» և «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝...

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ծաղկաձորի ՔՊ-ական համայնքապետը խոստանում է՝ վերընտրվելու դեպքում փարթիների պակաս չի լինի․ «Հրապարակ»

Ի թիվս այլ համայնքների, Ծաղկաձոր համայնքում եւս հոկտեմբերի 25-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ։ Այստեղ երկու ուժ է առաջադրվել՝ Քաղպայմանագիրը եւ ՀՅԴ-ն։ ՀՅԴ-ն առաջադրվել է 7 անձից բաղկացած ընտրական ցուցակով, համայնքապետի թեկնածուն Նվեր Սեփոյանն է։ Իսկ ՔՊ-ի 30...