Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

28 Ապրիլի, 2026

Հարյուրավոր վարորդներից ահազանգում են, որ սկսելու են բողոքի զանգվածային ակցիաներ, քանի որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքը գործ չդարձավ։

Այսօր՝ ապրիլի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին.

«Հենց հիմա նորից մեզ խաբված զգացինք։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էնպիսի մի լուրջ հայացքով մեզ կուտ տվեց, որ ասելու չէ։ Հիմա ի՞նչ եղավ այդ 1 միլիարդը։ Երևի կամ տեղ չհասավ, կամ էլ Նաջարյանը փոշմանեց։ Երկու դեպքում էլ տուժեցինք մենք՝ վարորդներն ու քաղաքացիները։ Ամեն օր հազարավոր մեքենաներ են այստեղով անցնում ու ամեն օր փոսերի, այդ թվում՝ մարդաբոյ, մեջ ընկնելով ամենաքաղցր խոսքերն ենք ուղղում պատասխանատուներին։ Հենց հիմա տրամադրված ենք վերսկսել մեր բողոքի ակցիաները։ Էլ չենք հավատում ոչ թաղապետին, ոչ քաղաքապետին, ոչ կառավարության աշխատակազմի ղեկավարին, մնում է հենց ուղիղ դիմենք Նիկոլ Փաշինյանին ու ասենք, որ էս Արին Բերդի փողոցը եկեք փոխենք, անունը դնենք Թրամփի փողոց, գուցե այդ ժամանակ Արայիկ Հարությունյանի ասած 1 միլիարդը տեղ հասնի ու սկսվի 30 տարուց ավելի էս ավերակ ճանապարհի հիմնանորոգումը»։

2025 թ․ ապրիլի 15-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բազմաթիվ վարորդներ ասում էին.

«21-րդ դարում ենք ապրում, բայց ասես քարե դարում լինենք: 5-6 տարի է՝ «Տեցի կռուգ»-ից դեպի Արին Բերդի փողոց գնացող մոտ 1,5-2 կմ-անոց ճանապարհահատվածն ասես մեր գլխին փորձանք լինի: Առանց չափազանցության՝ ամեն սանտիմետրում փոսեր են, որոշ հատվածներում էլ՝ «մարդաբոյ»: Ամեն օր ավտոմեքենաներ ենք ջարդում, գույքահարկը վճարում ենք կանոնավոր, բայց փոխարենը որակյալ ճանապարհին կարոտ ենք մնացել:

Էդ անտերը երազում էլ չենք տեսնում. թե՛ արթուն, թե՛ քնած՝ էս քանդած ճանապարհն ենք տեսնում:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին ուզում ենք հիշեցնել իր քարոզարշավի հիմնական կարգախոսը՝ «ասեք, կանենք». մեռանք ասելով, մեռանք գրելով, բայց՝ ձայն բարբառո հանապատի:

Հարգելի՛ չինովնիկներ, գուցե ձեր քունքին հաճելի է, որ ամեն անգամ փոսը ընկնելիս մենք ձեզ, չակերտավոր ասած, ամենաքաղցր, իսկ եթե ճիշտ՝ ամենավերջին խոսքերն ենք ուղղում: Ամոթն էլ լավ բան է: Եթե ձեր պարգևներից մի փոքր ուղղեք՝ էս ճանապարհը ասֆալտապատելուն, հաստատ կարժանանաք վարորդների, ինչու չէ՝ նաև քաղաքացիների օրհնանքին:

Էլ չենք ասում, որ երբ եղանակն անձրևում է, փոսերը դառնում են արհեստական լճակներ, արտաքին լուսավորման մասին էլ խոսք չկա, գիշերը պիտի մոմ վառես, որ անվտանգ անցնես էդ ճանապարհով: Նույնիսկ մի անգամ բողոքի ակցիա իրականացրին՝ փակելով ճանապարհը: Խոստացան, թե ճանապարհը բացեք, ամիսների ընթացքում գործը գլուխ կբերենք. էս 3-4 տարի է՝ ասես ջայլամի քաղաքականություն վարեք: Առաջիկայում ընտրութւուններ են լինելու, ի՞նչ երեսով եք գալու ու մեզնից ձայներ խնդրելու: Էդ ժամանակ կստանաք մեր պատասխանը, իսկ պատասխանը հստակ է, որ հայտնի ֆիլմի հերոսի նման՝ «Դիփունքը խաբում ին»»:

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ փոսերն այնքան շատ են, որ երբեմն վարորդները չուզենալով ավտոմեքենաները փախցնում էին փոսերից ու ստիպված երթևեկում էին հանդիպակաց, ինչը կարող էր դառնալ ավտովթարների պատճառ:

Նմանատիպ նյութեր

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում. Նարեկ Կարապետյան

Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում. Նարեկ Կարապետյան

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ «Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում» գրառմամբ։ «Մենք այսօր ներկայացնելու ենք Հայաստանը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում, որտեղ...

Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո»

Վեհափառի եղբոր ու եղբորորդու գործը քննող դատավորի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել. «Փաստինֆո»

Վեհափառ Հայրապետի եղբոր և եղբորորդու՝ Համբարձում և Գևորգ Ներսիսյանների վերաբերյալ գործը քննող դատավորը կկանգնի ԲԴԽ-ի առջև, գրում է «Փաստինֆո»-ն։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել՝ ՀՀ...

Խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո՝ Tashir Arena-ում

  Սեպտեմբերի 26-ին Երևանում՝ Tashir Arena-ում, տեղի ունեցավ խառը մենամարտերի միջազգային մեծ երեկո։ Մրցաշարի գաղափարը պարզ է և հավակնոտ՝ Հայաստանի լավագույն երիտասարդ մարտիկները՝ աշխարհի տարբեր երկրների ուժեղ մրցակիցների դեմ։ Վանդակ...

ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել

ՆԳՆ-ն նոր տուգանքներ է առաջարկում. նախագիծ է ներկայացվել

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է խստացնել պատասխանատվությունը ճանապարհային երթևեկության մի շարք խախտումների համար։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ նախատեսող նախագծով առաջարկվում է որոշ խախտումների համար սահմանել 10 հազար...

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

«Առանց հիմնավոր պատճառաբանության». ԵԽԽՎ-ն մտահոգիչ է համարում ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողած ընտրատեղամասերի արդյունքների չեղարկումը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ), որը դիտարկել էր հայաստանյան խորհրդարանական ընտրությունները, օրերս հրապարակած իր ամփոփիչ զեկույցում մտահոգիչ է համարել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից «առանց հիմնավոր պատճառաբանության ընտրական տեղամասերի...