Այսօր՝ նոյեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14:10-ի սահմաններում Ապարան խոշորացված համայնքի Հարթավան բնակավայրում դեռևս անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Ապարանի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը։






