Լարված իրավիճակ՝ Մերձավանում. ինչ է կատարվում գերեզմանատանը․ Լիա Սարգսյան

6 Հոկտեմբերի, 2025

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․

«Լարված իրավիճակ՝ Մերձավանում. ինչ է կատարվում գերեզմանատանը

Իրավապահները, մեծաթիվ ոստիկանական զորքով, Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին: Մոտ մեկ ժամ գաղտնի քննչական գործողություններ իրականացվեցին:

Կասկածներ կան, որ Գևորգ Հարությունյանը այստեղ այնպիսի մի բան է թաքցնում, որն առնչութուն ունի սեպտեմբերի 23-ի սպանությունների հետ: Հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, ինչին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը: Նա դեպքից 10 օր առաջ է լքել Հայաստանը, ըստ տեղեկությունների՝ Ախտոյանին օդանավակայանում ճանապարհել է Գևորգ Հարությունյանը:

Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 23-ի կեսգիշերին իր տան բակում սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը, և նրա հետ նույն վայրում գտնվող քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը:

Այս գործով առայժմ կալանավորված են սպանությունը խոստովանած Գևոր Հարությունյանը, և Նարեկ Օհանյանը: Վերջինիս մեղադրում են սպանությունները օժանդակելու մեջ»։

Նմանատիպ նյութեր

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Ի գիտություն 9-րդ, 12-րդ դասարաններում վերաքննություն ունեցող դպրոցների տնօրենների

Հանրակրթական դպրոցների 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննությունները կազմակերպելու նպատակով տվյալ առարկաների թեստերը Գնահատման և թեստավորման կենտրոնի www.atc.am կայքում կտեղադրվեն վերաքննության օրերին: Ժամը 10:00-ին կայանալիք առարկայի թեստը կտեղադրվի ժամը 09:30-ին, իսկ...

Պրոհայկական քաղաքականությունն այն է, որ ես չեմ ուզում հայի գումարը թողնեմ ուրիշին․ Նարեկ Կարապետյան

  «Մենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետներ, ոլորտի պրոֆեսիոնալներ: Կարող էինք ձեր մոդելով գնալ (ամենայն հարգանքով բոլորի հանդեպ)․ ձեր առաջարկած թեկնածուների մեջ մեկ հոգի ես տեսա, որ եղած թեկնածուների համեմատ այդ...

Որքան գոռում եք Եվրոպա, այնքան ավելի են վատթարանում մարդու իրավունքները ՀՀ-ում․ Աննա Գրիգորյան 

«Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի ընտրության հարցն ենք քննարկում և, անկեղծ ասած, ես միգուցե և չմոտենայի ամբիոնի եզրափակիչ ելույթ ունենալու համար, եթե որոշ հարցադրումներ չհնչեին տիկին Հովսեփյանին։ Այն հարցադրումները, որոնք...

Դուք կուրացած եք Թուրքիայի նկատմամբ վախից․ Իշխան Սաղաթելյան

  «Անցնող օրերին, երբ որ իմ դաշնակցական ընկերները կամ ընդդիմության ներկայացուցիչները այս ամբիոնից խոսում էին հայկական շահի մասին, իշխանության որոշ պատգամավորներ շատ հետևողական, մեղադրական տոնով հարցադրում են հնչեցնում, թե ինչու չեք...

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ

Իրանի զինված ուժերը ուշադիր հետևում են Պարսից ծոցի պետությունների տարածքում ԱՄՆ ԶՈՒ-ի տեղակայմանը և ամերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկեն որպես ագրեսիա Թեհրանի դեմ: Այդ մասին հայտարարել է Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ալի Աբդոլլահին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ...