Ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել Փարաքարի համայնքապետի սպшնությանն առնչվող բոլոր տեղեկությունները. Լիա Սարգսյան

13 Նոյեմբերի, 2026

Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով լրագրող Լիա Սարգսյանին տրվել է վկայի կարգավիճակ։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում.

«Ինձ տվեցին վկայի կարգավիճակ ու հրավիրեցին քննչական կոմիտե. ինչ տեղի կունենա, եթե որոշեմ հրապարակել Փարաքարի համայնքապետի սպшնությանն առնչվող բոլոր տեղեկությունները

Վալոդյա Գրիգորյանի սպшնությունից անցել է արդեն ավելի քան մեկ տարի, և այս ամբողջ ընթացքում մի հարց ինձ հանգիստ չի տվել․ ի՞նչ տեղի կունենա, եթե մի օր որոշեմ հրապարակել իմ ձեռքի տակ եղած տեղեկությունների ոչ թե հիսուն, այլ հարյուր տոկոսը։

Այսօր առաջին անգամ որոշել եմ բարձրաձայնել մի հանգամանքի մասին, որը մինչ օրս չեմ հրապարակել:

Երբ լուսաբանում էի Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպшնությունից հետո տեղի ունեցող իրադարձությունները, քրեական վարույթի շրջանակներում ինձ տրվեց վկայի կարգավիճակ։ Կանչեցին նախաքննական մարմին, ներկայացա: Նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ այլ մանրամասներ հայտնել չեն կարող: Ինձ համար առավել քան պարզ էր՝ ինչ-որ մարդկանց անհանգստություն էի պատճառում իմ հրապարակումներով:

Անկեղծ ասած՝ սա իմ լրագրողական գործունեության ընթացքում աննախադեպ երևույթ էր։

Տարիներ շարունակ լրագրողներն անդրադարձել են ամենատարբեր աղմկահարույց սպանությունների, ներկայացրել փաստեր, տեղեկություններ, վարկածներ ու սեփական հետաքննությունների արդյունքները։ Սակայն ես առնվազն հրապարակային տեղեկություն չունեմ, որ նմանատիպ լուսաբանումների արդյունքում լրագրողին վկայի կարգավիճակ տան։

Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել իմ հրապարակումներում, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ ներգրավել քրեական վարույթում՝ վկայի կարգավիճակով։

Ես բազմիցս եմ գրել, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը մեկ անձի կողմից ինքնուրույն իրականացված հանցագործություն չէ։

Ես հիմքեր ունեմ կասկածելու, որ խոսքը խմբի մասնակցությամբ իրականացված, նախապես ծրագրված հանցագործության մասին է, որի հնարավոր կազմակերպիչների և պատվիրատուների ամբողջ շրջանակը դեռևս բացահայտված չէ։

Աբսուրդ էր նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեի նախագահի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին, որի ժամանակ նա հայտարարեց, թե գործը բացահայտված է։ Իսկ ի՞նչ է նշանակում բացահայտված։

Եթե հայտնաբերվել է սպшնությունը կատարած անձը, դա դեռ չի նշանակում, որ բացահայտվել է հանցագործության ամբողջ շղթան։

Ո՞վ է հնարավոր պատվիրատուն։ Ո՞վ է կազմակերպել հանցագործությունը։ Արդյո՞ք եղել են այլ մասնակիցներ։ Ովքե՞ր կարող էին շահագրգռված լինել Վալոդյա Գրիգորյանի սպшնությամբ։ Ամենակարևոր հարցը՝ ինչո՞ւ մինչ օրս հանրային քրեական հետապնդում հարուցված չէ Մհեր Ախտոյանի նկատմամբ:

Այս պատմության մեջ դեռ շատ բան կա ասելու…»։

Նմանատիպ նյութեր

Փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

Փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է. ՔԿ

ՊԵԿ-ից փախուստի դիմած անձը հայտնաբերվել և կալանավորվել է, դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։ Նոյեմբերի 6-ին ժամը 22:00-ի սահմաններում Երևանի Իսակովի պողոտայի 10 հասցեում գործող Պետական եկամուտների կոմիտեի վարչական...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում նոյեմբերի 13-ի ցերեկը, 14-ին, 17-ի ցերեկը, 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 15-ին ուշ երեկոյան, 16-ի և 17-ի գիշերը սպասվում է անձրև։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հանրապետության տարածքում...

15-ամյա 2 աղջիկների միջև վեճը տղայի պատճառով չէր․ փաստաբանը մանրամասնում է

15-ամյա 2 աղջիկների միջև վեճը տղայի պատճառով չէր․ փաստաբանը մանրամասնում է

Մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ իբրև Վաղարշապատում 15-ամյա 2 աղջիկների միջև վեճն ավարտվել է դանակահարությամբ, որի պատճառն էլ նույն տղայի նկատմամբ ունեցած զգացմունքներն էին, իրականությանը չի համապատասխանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի փաստաբան...

Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը

Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը

Կյանքից հեռացել է Արցախյան առաջին պատերազմի վետերան, գեներալ-մայոր Հմայակ Հարոյանը: Այս մասին տեղեկանում ենք «Արարատ» ֆուտբոլային ակումբի ցավակցագրից․ «Ցավակցությունն ենք հայտնում թիմի ֆուտբոլիստ Վարազդատ Հարոյանին՝ հորեղբոր՝ ռազմական գործիչ, ՀՀ զինված ուժերի...

էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը․ Արման Աբովյան

էժանագին շոուներով փորձում են ծածկել ընդդիմադիր գործչի մահվան ողբերգությունը․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ձեզ իրո՞ք թվում է, թե Փաշինյանի և նրա ենթակաների բոլոր այս ռիլսերը՝ թուրքական բանաններով, նեղ կոշիկներով, թուրքերի հետ եղբայրանալու տեսարաններով, ՀԱՊԿ-ի մասին քառատողերով, ԵՄ-ին անդամակցելու...