Սկանդալային նամակագրություն՝ 134 դպրոցից. «Գումար չտաս՝ երեխայիդ «քթից կբերեն»․ «Իշխանություն»

11 Հուլիսի, 2026

«Իշխանություն»-ը գրում է, որ  լրատվականի տրամադրության տակ են հայտնվել Երևանի թիվ 134 դպրոցի 9-րդ դասարանի ծնողական չատի նամակագրությունները, որոնք վկայում են, որ տարիներ շարունակ ծնողներից պարբերաբար դրամահավաքներ են իրականացվել։

Հավաքված գումարներով, ըստ նամակագրությունների, դասղեկի համար ձեռք են բերվել «Casio» բրենդի ժամացույց, թևնոց, թանկարժեք նվերներ, նվեր-քարտեր, ծաղկեփնջեր և կանխիկ գումարներ, իսկ ծնողներից պահանջվել է նաև վճարել դասասենյակի դռան վերանորոգման, մաքրության ծառայության, մաքրության պարագաների և նույնիսկ ամբողջ դասասենյակի վերանորոգման ծախսերը։
Ըստ նամակագրությունների՝ ծնողական ժողովներից մեկի ժամանակ դպրոցի տնօրենի գործառույթներ իրականացնող Գոհար Ազատյանը հայտարարել է, որ ծնողների միջոցներով պետք է վերանորոգվի նաև ամբողջ դասասենյակը։ Այս մասին «Իշխանություն» լրատվականի հետ զրույցում վերահաստատեց նաև ծնող Լիաննա Թորոսյանը:
Չատի բովանդակությունից ակնհայտ է դառնում, որ ծնողների զգալի մասը դժկամությամբ է մասնակցել այս դրամահավաքներին։ Նրանցից շատերը գրել են, որ ստիպված են գումար փոխանցել միայն այն պատճառով, որ իրենց երեխաները չենթարկվեն խտրական վերաբերմունքի։ Ծնողները նույնիսկ կես կատակ, կես լուրջ նշել են, որ «տները պիտի վաճառեն», որպեսզի կարողանան կատարել դպրոցի պահանջած վճարումները։
Ավելին, նամակագրություններում ծնողները բաց տեքստով նշում են՝ դրամահավաքներին մասնակցելու հիմնական պատճառը վախն է, որ գումար չտալու դեպքում «երեխաների քթերից են բերելու»։ Այս արտահայտությունը մի քանի անգամ է հանդիպում հաղորդագրություններում և ներկայացվում է որպես դպրոցում ձևավորված ոչ պաշտոնական կանոն։
Միաժամանակ, ծնողներից ոմանք «Իշխանություն» լրատվականին հայտնել են, որ դրամահավաքներին հրաժարվելուց հետո իրենց երեխաները ենթարկվել են բուլինգի և մեկուսացման։ Նրանց խոսքով՝ երեխաներին դուրս են թողել դասարանական միջոցառումներից, չեն ընդգրկել նկարահանումներում, իսկ ծնողներին հեռացրել են Viber և WhatsApp խմբերից, որտեղ տարածվում էին ուսումնական գործընթացին վերաբերող կարևոր տեղեկություններ։
Ծնողները նաև կասկածներ են հայտնում, որ գումար չվճարելու պատճառով երեխաների նկատմամբ ցուցաբերվել է կանխակալ վերաբերմունք նույնիսկ ավարտական քննությունների ընթացքում։ Նրանցից մեկի խոսքով՝ գերազանց առաջադիմություն ունեցող իր երեխան ստացել է անհամաչափ ցածր գնահատական, ինչն ընտանիքը կապում է դրամահավաքներին չմասնակցելու հետ։
Ծնողների փոխանցմամբ՝ իրենք դիմել են Երևանի քաղաքապետարանի կրթության վարչություն, ԿԳՄՍ նախարարություն, կրթության տեսչական մարմին և ոստիկանություն, սակայն մինչ օրս որևէ արդյունավետ արձագանք չեն ստացել։ Այդ պատճառով նրանք պահանջում են իրավապահ մարմիններից քննության առնել ոչ միայն դրամահավաքների կազմակերպման օրինականությունը, այլև դպրոցում հնարավոր կոռուպցիոն սխեմաների, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և երեխաների նկատմամբ խտրական վերաբերմունքի վերաբերյալ իրենց բարձրացրած ահազանգերը։

Նմանատիպ նյութեր

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի․ Ռոբերտ Ֆիցո

Խաղաղության որևէ եվրոպական նախաձեռնություն գոյություն չունի։   Եվրամիությունը շարունակում է հրահրել ու խորացնել ուկրաինական հակամարտությունը, քանի որ եվրոպացիներն այնտեղ իրենց արյունը չեն թափում։ Այս մասին տեսաուղերձում Ռիա նովոստիի փոխանցմամբ հայտարարել է Սլովակիայի...

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Եթե ցույցեր չանենք, մեզ չեն լսի․ Ֆրանսիայում բողոքի ակցիաները շարունակվում են

Ֆրանսիայում համազգային գործադուլը վերածվել է զանգվածային անկարգությունների ու բախումների․ երկրի տարբեր քաղաքներում փողոց է դուրս եկել ավելի քան 100 հազար ցուցարար։ Այս մասին հայտնում են ԶԼՄ-ները։ Մարսելում ցուցարարների խումբը ներխուժել է քաղաքապետարանի շենք, իսկ...

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները

«ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտադրությունը լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- հայտարարել է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը։ «Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դեմ...

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

Իվանովոյում կօծվի նորակառույց հայկական եկեղեցին․ Մոսկվայի հայկական եկեղեցի

ՌԴ Իվանովո քաղաքի հայ համայնքն աղուհացով է դիմավորում թեմակալ առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու ֆեյսբուքյան էջից։ Տեղաբնակ հայերի համար օրը տոնական է, քանի որ օծվելու է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին, որի...

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Մենք դատապարտում ենք այս լռությունը. Արցախի Հանրային խորհուրդը դիմել է Գուտերեշին

Արցախի Հանրապետության Հանրային խորհուրդը խորը մտահոգություն և վրդովմունք է հայտնում Հայաստանում COP17-ի շրջանակում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հայտարարությունների կապակցությամբ։ Խոսելով բնիկ ժողովուրդների իրավունքների, կենսաբազմազանության պահպանության և...