Կրթության համակարգում քաոսը շարունակվում է. սթրես թե՛ աշակերտների, թե՛ ուսուցիչների համար. «Փաստ»

23 Մայիսի, 2026

«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ Հայաստանի դպրոցներում ավարտվեց ուսումնական տարին: Շուտով կսկսվեն ավարտական քննությունները: Մեր ունեցած տեղեկություններով, բավական բարդ իրավիճակ է ստեղծվել հատկապես գրականություն և պատմություն առարկաներից ինտեգրված քննության՝ էսսեի մասով: Ինչպես արդեն առիթ ունեցել ենք նշել, էսսե գրելու են աշակերտները, որոնք 9 տարի նման աշխատանք չեն կատարել: Հիմա ո՛չ աշակերտները, ո՛չ ուսուցիչները չեն էլ պատկերացնում՝ ինչ պետք է անեն: Ավելին, կան տեղեկություններով, որ նույնիսկ ԿԳՄՍ նախարարությունում լավ չեն հասկանում՝ ինչպես պետք է աշակերտները դուրս գան այս քաոսից:

Իսկ մինչ այդ անցկացվել է 4-րդ դասարանցիների արտաքին գնահատում՝ ԳԹԿ-ի մշակած «Մայրենի», «Մաթեմատիկա», «Ես և շրջակա աշխարհը» առարկաների միասնական թեստի միջոցով: Մենք այս օրերին անընդհատ դժգոհություններ ենք ստացել, որ այդ միասնական թեստը պարզապես սթրեսի է ենթարկել թե՛ աշակերտներին (որոնք, ի դեպ, առաջին սերունդն են, որոնք առաջին դասարանից չեն գնահատվել), թե՛ դասվարներին, քանի որ եղել են խայտառակ բարդության (ասում են՝ ընդհուպ 6-7րդ դասարանի մակարդակի), խճողված առաջադրանքներով: Նշենք, որ, ըստ ԿԳՄՍՆ-ի, 2025-2026 ուստարվա ավարտին 4-րդ դասարանների սովորողները Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ինքնաշխատ եղանակով կհամարվեն ատեստավորված՝ 1-4-րդ դասարաններում սովորողի տարեկան բնութագրերի հիման վրա: Ավելին, վերը նշված թեստերի արդյունքները որևէ ազդեցություն չեն ունենալու երեխայի՝ հաջորդ դասարան փոխադրման գործընթացի վրա: Մեզ տեղեկացրեցին նաև, որ ի պատասխան ծնողների հարցումների, նախարարությունից ասել են, որ գնահատականները հայտնի չեն դառնալու ո՛չ ծնողներին, ո՛չ երեխաներին:

Այս ամենը հաշվի առնելով՝ հարց. ինչի՞ համար էր պետք այսպես սթրեսի ենթարկել բոլորին, նախարարությունում դրանից հաճույք են ստանո՞ւմ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ  «Փաստ» թերթի՝ 23․ 05․ 26

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ․ պատկան մարմինները լռել են

Ադրբեջանցին ՀՀ տարածքում հայտնվել է երեք օր առաջ, սակայն պատկան մարմինները թաքցրել են այդ մասին։ «Հովվին պահում էին ՌՈ-ում, պարզ չէ՝ այժմ վերադարձվե՞լ է Ադրբեջանին, թե՞ շարունակում է գտնվել ՀՀ-ում։ Մեր իրազեկ աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցի հովիվը ՀՀ է եկել Բերդ...

Բերում եք տնտեսական պրոյեկտ, որի տակ զրո հաշվարկ կա ներկայացված․ Մեսրոպ Մանուկյանը՝ TRIPP-ի մասին 

  «Ուզում եմ իմանալ՝ ունե՞ք դուք հաշվարկ, ինչքան գումար եք ծախսելու։ Ինքը տնտեսական պրոյեկտ է, վերջիվերջո, ունի տնտեսական կոմպոնենտ, ու ինչքա՞ն փող է աշխատելու պետությունը։ Այսինքն՝ դրանից պետության ծախսածը, զուտ բիզնես մտածելակերպով՝...

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Արտաշատի գործով ԿԸՀ-ն պատասխանեց․ ջառմեն պետք է քաշի ԸԸՀ-ն․Yerkir.am

Yerkir.am-ը երեկ «5,2 մլն դրամ՝ ընտրարշավի թեժ պահին․ ԿԸՀ-ն լռում է թեկնածուի որոշման մասին» վերտառությամբ հրապարակմամբ անդրադարձել էր Արտաշատի համայնքապետի պաշտոնը զբաղեցնող՝ ՔՊ-ական թեկնածու Կառլեն Մկրտչյանի նախընտրական գործողություններին, չնայած նախընտրական...

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

Այո’, Ադրբեջանն ասում է՝ ես չեմ ստորագրի խաղաղության համաձայնագիրը, քանի դեռ ձեր Սահմանադրությունն այսպիսին է․ Արարատ Միրզոյան

«Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, դուք ԹՐԻՓՓ-ը բերում եք վավերացման, սա չի՞ նշանակում, որ Հայաստանը ևս մեկ առանցքային հարցում Ադրբեջանի պահանջն է կատարում, ինչպես Սահմանադրության փոփոխությունը, Տիգրանաշենի հարցը»,- ԱԺ-ում ԹՐԻՓՓ նախագծի քննարկման ժամանակ «Ուժեղ...

Մի՛ փորձեք սա ներկայացնել որպես ուղղակի ենթակառուցվածքային ծրագիր․ Արթուր Խաչատրյանը՝ TRIPP-ի մասին 

«Ձեր ներածական ելույթից ինձ մոտ այն տպավորությունն է, որ ուզում եք տպավորություն ստեղծել՝ իբր սա պարզապես ճանապարհ է կառուցվում։ Դուք նաև համեմատում եք, ինչպես ձեր քաղաքական ուժի ներկայացուցիչն ասաց՝ «դե, հիմա ՅՈՒԿԺԴ-ի հետ որ համաձայնենք»։...