Աշխարհի առաջատար բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից. ԿԳՄՍՆ

4 Սեպտեմբերի, 2026

Աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման http://www.shanghairanking.com/ ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված բուհերում կրթություն ստացած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առանվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված ոլորտներում աշխատելուց հետո։

Այս մասին հայտնում են Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ ընդգծելով, որ գործընթացը կարգավորվում է` համաձայն ՀՀ կառավարության 2026 թվականի ապրիլի 30-ի N 610-Ն որոշման։ Ըստ այդմ՝  պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրամադրվում վերոնշյալ ակադեմիական վարկանիշավորման Academic Ranking of World Universities ցանկի առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատություններում բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կամ մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցմամբ սովորելու և ուսումն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետությունում առնվազն երեք տարի աշխատելու համար: Նշված պահանջը կատարելու դեպքում քաղաքացին սահմանված կարգով կարող է ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անհրաժեշտ է ապրիլի 1-ից մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Որոշման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին կրթություն ստանալ աշխարհի առաջատար բուհերում և ստացած գիտելիքն ու մասնագիտական ներուժը կիրառել Հայաստանի Հանրապետության զարգացման և ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ ոլորտներում՝

Հանրային կառավարման ոլորտ (աշխատանքը ՀՀ նախագահի աշխատակազմում, նախարարություններում, ինչպես նաև վարչապետի աշխատակազմում, կառավարության, վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններում, Ազգային ժողովում, դատական իշխանության մարմիններում և ինքնավար պետական մարմիններում)

Կրթության և գիտության ոլորտ (աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական կազմակերպություններում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրթական ուսումնական հաստատություններում)

Ռազմարդյունաբերության ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2069- Ա հրամանով հաստատված  կազմակերպություններում)

Բարձր տեխնոլոգիաների ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2068- Ա հրամանով հաստատված  կազմակերպություններում)

Առողջապահության ոլորտ (աշխատանքը Առողջապահության նախարարի 2026 թվականի օգոստոսի 26-ի թիվ 4917-Ա հրամանով (փոփոխությունը` 2026 թվականի օգոստոսի 31-ի թիվ 4999-Ա հրաման) հաստատված  կազմակերպություններում)

Ֆինանսական ոլորտ (աշխատանքը Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1/358 Ա որոշումով հաստատված  կազմակերպություններում):

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». ինչ է որոշել Փաշինյանը. «Հրապարակ»

Ադրբեջանը դժգոհ է՝ հարցը «տեղում դոփում է». ինչ է որոշել Փաշինյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Փաշինյանի եւ Ալիեւի վերջին հանդիպումից հետո կառավարությունում ակտիվացրել են աշխատանքները նոր սահմանադրության ուղղությամբ։ Ադրբեջանը դժգոհ է, որ ԱԺ ընտրություններից հետո այս հարցը «տեղում դոփում է»։ Փաշինյանը որոշել է, որ նոր սահմանադրության...

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

Արմավիրի մարզպետը էլի քաղաքապետ է ուզում դառնալ. ՀՀԿ-ից՝ ՔՊ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը մեծ ցանկություն ունի առաջիկայում կրկին ստանձնելու Մեծամորի համայնքապետի պաշտոնը։ Իշխանական համակարգում սպասվող փոփոխությունների ֆոնին մարզպետների համար հարց է...

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

Կալանավորել են Շենգավիթի թաղապետի օգնականին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, նախօրեին ձերբակալել, ապա կալանավորել են Շենգավիթի վարչական ղեկավար Ռոմիկ Մխիթարյանի օգնական Կարեն Հակոբյանին, որը նախկինում Մալաթիայի աշխատակազմի ղեկավարն էր: Ամիսներ առաջ Մխիթարյանը տեղափոխվեց Շենգավիթ, նրան հետը...

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

ԵԱՏՄ զեկույցի քաղաքական ուղերձը բավական կոշտ է. Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրում է. «ԵԱՏՄ անդամ չորս պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի ներկայացուցիչների պատրաստած 72-էջանոց զեկույցում (հղումը՝ մեկնաբանություններում)...

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Մեկ գործարքով պետությունից 920 մլն դոլա՞ր են գողացել․ Փաշինյանը թաքցնում է Մինասյանին. Politik.am

Politik.am-ը գրում է. 2014 թվականի հունվարի 29-ին Հայաստանի կառավարությունը հայտարարեց երկրի էներգետիկ համակարգի կարևորագույն օբյեկտներից մեկի՝ Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի վաճառքի մասին։ «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» ՀԷԿ-երը, որոնց ընդհանուր հզորությունը...