Կովկասում կարող են ձևավորվել լարվածության նոր օջախներ. ՀԱՊԿ-ն սպառնալիքներ է տեսնում

10 Հունիսի, 2026

Հունիսի 9-ին Մոսկվայում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության քարտուղարության պատվիրակությունը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորությամբ, մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցութան անդամ պետությունների իրավասու մարմինների հակաահաբեկչական ստորաբաժանումների ղեկավարների 19-րդ խորհրդակցությանը։

Միջոցառումը կազմակերպվել էր ԱՊՀ անդամ պետությունների ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի կողմից։

Պլենար նիստում ունեցած ելույթում Սեմերիկովը ներկայացրել է միջազգային անվտանգության ոլորտում առկա իրավիճակի մանրամասն վերլուծություն։ Խոսելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա սպառնալիքների մասին՝ նա նշել է, որ զսպման հիմնարար մեխանիզմների թուլացման պայմաններում ահաբեկչությունն ու ծայրահեղականությունն ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում քաղաքական և տնտեսական շահերի առաջմղման նպատակով և ներառվում են հիբրիդային պատերազմների համակարգում։

Սեմերիկովի խոսքով՝ հատկապես լարված իրավիճակ է ձևավորվում ՀԱՊԿ-ի արևմտյան սահմանների ուղղությամբ։

«Հիմնական սպառնալիքը գալիս է այսպես կոչված «քաղաքակիրթ» Եվրոպայի երկրներից, որոնք տարված են ռևանշիստական և ռազմատենչ տրամադրություններով։ Նկատվում է ռազմական ծախսերի կայուն աճ։ Լուրջ վտանգ են ներկայացնում Կալինինգրադի մարզի վրա հարձակվելու, ինչպես նաև Կալինինգրադի և Մերձդնեստրի տրանսպորտային ու տնտեսական շրջափակում իրականացնելու կոչերը։ Միևնույն ժամանակ, Կովկասյան տարածաշրջանում հակամարտային ներուժը շարունակում է բարձր մնալ։ Կարծում եմ՝ ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցության աճն այս տարածաշրջանի երկրների վրա կարող է ստեղծել լարվածության նոր օջախներ», – հայտարարել է նա։

Սեմերիկովը նշել է նաև, որ Աֆղանստանը շարունակում է մնալ Կենտրոնական Ասիայի անվտանգության վրա ազդող հիմնական գործոններից մեկը, քանի որ այդ երկրի տարածքից բխում են ահաբեկչության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի և արմատական գաղափարների տարածման սպառնալիքներ։

Խորհրդակցության ընթացքում մասնակիցները քննարկել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում համագործակցության, դերադիկալացման, արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման և հակաահաբեկչական գործունեության գիտակրթական ապահովման հարցերը։

Խորհրդակցության ավարտին ընդունվել է ամփոփիչ փաստաթուղթ, որով մասնակիցները, մասնավորապես, վերահաստատել են ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի ոլորտում գործնական համագործակցությունն ամրապնդելու և զարգացնելու իրենց վճռականությունը։ Նրանք ընդգծել են համագործակցության օպերատիվ, կանխարգելիչ, նորմաստեղծ և գիտակրթական բաղադրիչների փոխկապակցման կարևորությունը, ինչպես նաև հաստատել են Անկախ Պետությունների Համագործակցության, Շանհայի համագործակցության կազմակերպության և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ջանքերի հետագա համախմբման նկատմամբ իրենց հետաքրքրվածությունը՝ Եվրասիական տարածքում անվտանգության ամրապնդման նպատակով։

Մասնավորապես, խոսքը վերաբերում է երեք կազմակերպությունների համագործակցության զարգացման «Ճանապարհային քարտեզի» իրականացմանը, որը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերին այդ կազմակերպությունների գլխավոր քարտուղարների կողմից։

Նմանատիպ նյութեր

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Դատարանը 2 ամսով երկարաձգել է Գագիկ Խաչատրյանի կալանքը

Հակակոռուպցիոն դատարանը ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի կալանքի ժամկետը երկարացրել է երկու ամսով։ Նրա պաշտպան Երեմ Սարգսյանի խոսքով՝ սեպտեմբերի 2-ից կալանքի տակ գտնվող Խաչատրյանը ողնաշարի խնդիրների պատճառով մշտապես պառկած է։ Արդեն...

Փաշինյանը փորձարկո՞ւմ էր ԱԺ ընդդիմության ուժը․ նրա տարօրինակ գրառումը

Փաշինյանը փորձարկո՞ւմ էր ԱԺ ընդդիմության ուժը․ նրա տարօրինակ գրառումը

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Ազգային ժողովում տեղի ունեցած լարված միջադեպից և ծեծկռտուքից հետո Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո ֆեյսբուքյան գրառում է արել՝ գրելով․ «Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ։ Փաստորեն՝ չէ»։ Գրառման մեկնաբանությունների...

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Սպասվում է անձրև և ամպրոպ․ առաջիկա օրերի եղանակը

Երևանում 29-ի կեսօրից հետո, 30-ին, 31-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։...

Հերոս հարկատուն կաշվից դուրս է գալիս, որ կուսակցական ջոջերը տուն պահեն․ Իրինա Յոլյան

  «Այս իշխանությունն ավելի ագրեսիվ է դառնում, երբ իրենց կոռուպցիոն սխեմաների մասին սկսում են խոսել։ Հատիկ առ հատիկ այսօր կներկայացնեմ, և դա էր նաև այսօրվա սադրանքի մեխը։ Այսօր խոսում ենք մի ինստիտուտի մասին, որն ամենաշատն է կոծկում...

Փաշինյանի կառավարությունը կսկսի փող աշխատել անձնագրերի «վաճառքից» 

  «Բնականաբար, մեր անձնագրերում կան համարներ։ Գիտեք, որ մեր իրականության մեջ թվերի նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունք կա։ Օրինակ՝ կա անձնագիր, որի համարն է 0000։ Հիմա հարց է առաջանում՝ ո՞վ է ստանալու այդ անձնագիրը։ Մենք որոշում ենք...