Սխալը` սխալի ետևից․ «Հրապարակ»

5 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոմանք հիանում են Հայաստանի այսօրվա վարած արտաքին քաղաքականությամբ, դա անվանում են ճկուն, հավասարակշռված, դիվերսիֆիկացիայի ձգտող, այլընտրանքներ ձեւավորող քաղաքականություն: Իբրեւ թե` տեսեք, թե ինչպես ենք տարբեր բեւեռների միջեւ «խաղեր տալիս», իրար հետ հակասություններ ունեցող ճամբարների միջեւ լարախաղացություն անում, դա է փոքր երկրների անելիքը: Բայց դիվանագիտությունից, արտաքին քաղաքականությունից գլուխ հանող մարդիկ ճիշտ հակառակն են ասում:

ՀՀ արտաքին քաղաքականությունը սխալներով ու վրիպումներով լի քաղաքականություն է, երբ մի սխալը դեռ չշտկած՝ հաջորդ սխալն է արվում, եւ անգրագիտությունն ու մեծամտությունը խանգարում են գոնե սովորել այդ սխալների վրա: Ո՞վ կարող է որեւէ հոդաբաշխ բացատրություն տալ, թե տարիներ առաջ մենք ինչու միացանք Հռոմի ստատուտին, եթե որեւէ հայց չէինք ներկայացնելու Հռոմի միջազգային դատարան, դրանով ընդամենը Ռուսաստանի հետ հարաբերություններն էինք փչացնելու: Կամ` ի՞նչ իմաստ ուներ այդ մեռելածին` ԵՄ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքն ընդունել, եթե ոչ մի քայլ չէր արվելու, անգամ հայտ չէր ներկայացվելու, եւ հիմա ստիպված էին լինելու արդարանալ, թե դա քաղհասարակությունն է նախաձեռնել, մենք չենք, եւ ընդունեցինք, որ դրանք մեզնից «վազն անցնեն»` հանրաքվե չպարտադրեն: Ի՞նչ իմաստ ունի առհասարակ ԱԺ ամբիոնից ՀԱՊԿ-ի եւ ռազմավարական դաշնակցի հասցեին հոխորտալը, եթե գնալու ես տետատետ հանդիպման եւ սկսես խնդրել, թե ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր մենք չունենք:

Ո՞վ չի հասկանում, որ ՀԱՊԿ-ն ու ԵԱՏՄ-ն քույր կազմակերպություններ են` եթե չկաս մեկում, չես կարող լինել նաեւ մյուսում: Չես կարող օգտվել Ռուսաստանի հետ բարեկամության օգուտներից, հրաժարվել` պարտականություններից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

էբոլայի ռիսկը Հայաստանի համար ցածր են գնահատում

Առողջապահության նախարարությունը էբոլա հիվանդության՝ Հայաստան ներմուծման ու Հայաստանում տարածման ռիսկը ցածր է գնահատում․ Նշել են․ «ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը...

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

13-ամյա տղան պահմտոցի խաղալիս հոսանքահարվել ու տեղափոխվել է հիվանդանոց

Արտառոց դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզի գյուղերից մեկում։ 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան որտեղ էլ հոսանքահարվել ու տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով ոստիկանության...

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Ապօրինի կալանքի երկարաձգման դատախազության միջնորդությունը կքննվի հոկտեմբերի 22-ին՝ 16։30-ին

Հոկտեմբերի 22-ին Հակակոռուպցիոն դատարանում տեղի կունենան նախօրեին հետաձգված նիստերը: Դատարանը կքննի հայր և որդի Քոչարյանների նկատմամբ երկամսյա ապօրինի կալանքը երկարաձգելու՝ դատախազության միջնորդությունները: Ռոբերտ Քոչարյանի մասով նիստը տեղի կունենա 16։30՝ դատավոր...

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

Փաշինյանը կրկին անձամբ մտել է ընտրական պայքարի մեջ. Աստերդամ

«Ընտրություններից մի քանի օր առաջ ձերբակալել ընդդիմադիր թեկնածուին, իսկ հետո շարունակել աշխարհին պատմել հայաստանյան ժողովրդավարության մասին։ Ահա այն հակասությունը, որն այսօր տեսնում ենք Հայաստանում»,- գրել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ Նա նշել է․ «Նիկոլ...

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան»-ի համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիր 2 կանանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը Տեղեկությունը Armat Media-ի հետ զրույցում հայտնեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան...