«Այս իշխանությունն ավելի ագրեսիվ է դառնում, երբ իրենց կոռուպցիոն սխեմաների մասին սկսում են խոսել։ Հատիկ առ հատիկ այսօր կներկայացնեմ, և դա էր նաև այսօրվա սադրանքի մեխը։ Այսօր խոսում ենք մի ինստիտուտի մասին, որն ամենաշատն է կոծկում այս իշխանության համակարգային կոռուպցիան։ Ասֆալտապատման աշխատանքներ սիրող այս իշխանությունն, առաջին իսկ հայացքից երբ ուսումնասիրում ենք, շատ լավ գործ է անում՝ կառուցում է, վերակառուցում, բայց տողատակում, սիրելի՛ հայրենակիցներ, երբ ուսումնասիրում ենք, թե ովքեր են կառուցում, ինչ միջոցներով են կառուցում, ուր է գնում պետության փողը, և ինչու է այն ինստիտուտը, որը պիտի վերահսկի, աչքերը փակում…»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իրինա Յոլյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։





