Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար․ Հակոբ Բադալյան

15 Նոյեմբերի, 2025

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ Հաստատված խաղաղության շահառուն միայն Հայաստանն ու Ադրբեջանը չեն, այլ նաեւ Վրաստանն ու ամբողջ ռեգիոնը: Թբիլիսի այցի եւ այդ ընթացքում Վրաստանի նախագահի հետ հանդիպմանը ասում է Հայաստանի արտգործնախարարը:

Ինչպե՞ս է սրան վերաբերելու Վրաստանի իշխանությունը, որը անկասկած լսում է նաեւ Ադրբեջանի նախագահին, ու թերեւս հասկանում պարզ բանը՝ որ խաղաղություն հաստատված չէ, եւ որ՝ Արարատ Միրզոյանը Վրաստանում խոսում է պարզապես Հայաստանում ձեւավորված նախընտրական քարոզչական «պարադիգմի» համատեքստում:

Պաշտոնական Երեւանը այդպես էլ որեւէ կերպ չի արձագանքել Ռուսաստանի ԱԽ քարտուղար Շոյգուի այն հայտարարությանը, որ օրեր առաջ հնչեց Մոսկվայում՝ ԱՊՀ երկրների ԱԽ քարտուղարների հավաքի օրերին: Շոյգուն հայտարարել էր, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավոևված չէ:

Դրանից մի քանի օր անց Էրդողանն էր խոսել, թե պետք է շարունակել կարգավորմանն ուղղված ջանքը: Այլ կերպ ասած՝ Էրդողանն էլ խոսել էր, որ կարգավորված չէ:

Երեւանից ոչ մի արձագանք: Մինչդեռ, այդ հայտարարությունները ուղիղ հակասության մեջ են պաշտոնական Երեւանի այն պնդումներին՝ ընդհուպ վարչապետի մակարդակով, թե քաղաքական առումով հարցը լուծված է եւ իբրեւ թե մնում են երեք տասնամյակի կոնֆլիկտի սոցիալ-հոգեբանական «մետաստազները»:

Այդ ֆոնին, գնալ Վրաստան եւ ասել, թե «հաստատված խաղաղության շահառուն» նաեւ Վրաստանն է, հազիվ թե կարող է լուրջ ընկալվել հենց Վրաստանում:

Այդ իմաստով, ավելի կարեւոր էր իհարկե Վրաստանի վարչապետ Կոբախիձեի հետ հանդիպմանը Հայաստանի եւ Վրաստանի տարանցիկ հնարավորությունների օգտագործելիությունը բարձրացնելու մասին խոսակցությունը, եթե այն իհարկե եղել է առարկայական, այլ ոչ թե արարողակարգային:

Կովկասում չկա հաստատված խաղաղություն, կա շարունակվող պայքար ռեգիոնում աշխարհաքաղաքական ազդեցության այս կամ այն ռեժիմ հաստատելու համար: Իսկ այստեղ Վրաստանն ու Հայաստանն ունեն ընդհանուր շահեր, իհարկե թե կայունության ռեժիմի շարունակությունը ապահովելու տեսանկյունից, թե նաեւ Կովկասի տնտեսա-քաղաքական եւ անվտանգային նոր ճարտարապետության հարցում օրակարգային սխեմաների ձեւավորման:

Նմանատիպ նյութեր

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել

Թուրքիայի Աֆյոնքարահիսար նահանգում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է զոհվել։ Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը օդաճնշիչ հրացանով կրակ է բացել, ապա դիմել փախուստի։ Իրավապահները որոնում են կասկածյալին։ Նախնական տեղեկություններով՝ զոհերի թվում երկու...

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Փաշինյանը թոշակառուին խորհուրդ է տալիս չմնալ թոշակի հույսին․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլ Փաշինյանն ասում է, թե՝ թոշակառուին թոշակառու ասելով՝ ապակտիվացնոմ ենք։ Դե, կարելի է փոխել հասկացությունները, ինչպես օրինակ հաղթանակն ու պարտությունն է Նիկոլ Փաշինյանը ըստ էության փոխել տեղերով։ Կարելի է...

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

9 ամիսների ընթացքում կազմվել է արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայողները 2026 թվականի 9-ամիսների ընթացքում կազմել են արագության գերազանցման վերաբերյալ 89,369 արձանագրություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 13,583-ով։ Այս մասին հայտնում են...

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»

Իրանը TRIPP նախագիծը շարունակում է համարել իր «կարմիր գիծը»։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին։ «Ettelaat» թերթում հրապարակված հոդվածում Վելայաթին պատմել է Հայաստանի դեսպանի հետ վերջերս ունեցած զրույցի...

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ

ՆԳ նախարարի հրամանով Ոստիկանության գնդապետ Արսեն Ոսկանյանը նշանակվել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ-ոստիկանության պետի տեղակալ՝ ազատվելով ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային վարչության պետի...