Կոռուպցիայի հանձնաժողովը Տարոն Չախոյանի գռեհկությունը նորմալ համարեց. որոշում․ «Ժողովուրդ»

13 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Վարչապետի ընտանիքին պատկանող թերթը հաճախ է հրապարակում ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի՝ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի էջում կատարված գրառումները, որոնք հաճախ վիրավորական ենթատեքստ են ունենում՝ ուղղված հակաիշխանական հայացքներ ունեցող գործիչների՝ պատգամավորից մինչև նախկին նախագահներ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը քննության է առել Չախոյանի վարքն ու գռեհիկ բառապաշարը։ Մասնավորապես, համաձայն հրապարակումների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարել է ենթադրյալ վիրավորական արտահայտություններ («տավարապետ», «բարբաջող», «ցողունային բջիջնե՞ր է ընդունել», «6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարված») պարունակող գրառումներ։

Հանձնաժողովը հրապարակումներն ուսումնասիրել է Կանոնագրքի համատեքստում, որի 48-րդ կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է սոցիալական մեդիայում իր աշխատավայր հանդիսացող կամ հանրային իշխանության այլ մարմնի գործունեությունը հեղինակազրկող մեկնաբանություններով հանդես չգալ: Նույն կետի համաձայն՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պետք է զերծ մնա սոցիալական մեդիայի օգտահաշիվներից այնպիսի գրառումներ, հավանումներ անելուց կամ վերաբերմունք արտահայտող այլ նշաններ կիրառելուց, որոնք կարող են վնասել, նսեմացնել կամ այլ եղանակով արատավորել հանրային ծառայության հեղինակությունը, կասկածի տակ առնել հանրային ծառայությունում իր լիազորությունների անաչառ և պատշաճ իրականացումը։

Հանձնաժողովն արձանագրել է, որ «տավարապետ» բառի գործածմամբ Տ. Չախոյանը նկատի ունի Վարդան Ղուկասյանի կողմից գործածած «товаровед» բառը, որը նման սխալ գործածմամբ հանդիպել է նաև զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներում։ Հաշվի առնելով այս հանգամանքը, նկատի ունենալով, որ հրապարակումները կատարվել են Գյումրի համայնքի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում և նպատակ են ունեցել քննադատելու համայնքի ղեկավարի թեկնածուին ու նրա գաղափարական մոտեցումները, իսկ նախընտրական քարոզարշավի ժամանակաշրջանում թեկնածուներին ուղղված քննադատական խոսքն ինքնին օգտվում է առավել լայն պաշտպանության շրջանակից, Հանձնաժողովը գտել է, որ Տ. Չախոյանի նշված գրառումները չեն հատել իրավաչափության սահմանը։

«Բարբաջող» և «ցողունային բջիջներ է ընդունել» արտահայտությունները պարունակող գրառման առնչությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ չնայած գրառման կոպիտ տոնայնությանը՝ այն նպատակ է ունեցել քննադատելու մի քանի քաղաքական և հասարակական-քաղաքական գործիչների հնչեցրած խոսքը։ Ըստ այդմ, գրառումը առավելապես ոչ թե անձնական վիրավորանքներ է պարունակել, այլ քննադատական խոսք, որը հիմնվել է որոշակի փաստական հենքի վրա, ինչից ելնելով՝ Հանձնաժողովը որոշել է, որ այս գրառումը ևս կատարվել է իրավաչափության սահմաններում:

Ըստ այդմ, Հանձնաժողովը նշված 3 գրառումների կապակցությամբ արձանագրել է վարքագծի կանոնների առերևույթ խախտման բացակայություն և որոշել դրանց առթիվ չհարուցել վարույթ։

Ինչպես նկատելի է, Տարոն Չախոյանը հաճախ է խույս տալիս պատիժներից, ինչպես, օրինակ, այս մյուս դեպքում, երբ վիրավորանքն ակնհայտ է։

4-րդ գրառման առնչությամբ Հանձնաժողովն արձանագրել է, որ «6-րդ պալատից վեղարով փախած քաղաքական հոգեխանգարված» արտահայտության կիրառմամբ Տ. Չախոյանը հասարակական-քաղաքական գործչին կոչել է հոգեկան առողջության խնդիր ունեցող։ Հանձնաժողովը համարել է, որ նշված արտահայտության գործածումը խնդրահարույց է՝ նկատի ունենալով, որ նախ գրառումը հաստատող փաստական հանգամանքների բացակայության դեպքում ակներև է, որ այդ արտահայտությունը գործածվում է առերևույթ վիրավորական իմաստով, բացի այդ, հոգեկան առողջության խնդիր ունենալը, անկախ դրա հաստատված լինել կամ չլինելու հանգամանքից, որպես վիրավորական արտահայտություն գործածելը կամ դրանով անձին պիտակավորելը ինքնին վկայում է այն մասին, որ Տ. Չախոյանի գրառումը խտրական խոսք է պարունակում, քանի որ դրանից ենթադրվում է, որ հոգեկան առողջության խնդիրներ ունենալն ամոթալի կամ վիրավորական է, ինչն արատավորող, խարանավորող բնույթ ունի։ Ընդ որում, Տ. Չախոյանի կողմից գործածվում են նաև ոչ զգայուն տերմիններ՝ «հոգեխանգարված», «6-րդ պալատից փախած», որոնք ևս վկայում են ինչպես վիրավորելու նպատակի, այնպես էլ խտրական մոտեցման մասին։

Ըստ այդմ, Հանձնաժողովն արձանագրել է, որ նշված գրառման կատարումը պարունակում է վարքագծի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներ։

Այնուամենայնիվ, Հանձնաժողովը որոշել է նշված դեպքի առթիվ չհարուցել վարույթ՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գրառմամբ շոշափվել են կոնկրետ անձի իրավունքները, որը Հանձնաժողովին դիմում չի ներկայացրել, իսկ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված մնացած նախապայմանները բացակայել են։

Ստացվում է, որ Տարոն Չախոյանը այս անգամ էլ ջրից չոր է դուրս գալիս միայն այն պատճառով, որ նրա դեմ բողոք չի ներկայացվում, և նա վայելում է Նիկոլ Փաշինյանի ստվերային հովանավորությունը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սոցփաթեթների վերջը։ 2027 հունվարի մեկից կչեղարկվեն սոցփաթեթները։ Պետական համակարգի աշխատողին նախ պարտադրում են հայտարարագիր լրացնել, ապա լուռ ու հետևողականորեն զրկում են տարիներով խոստացված ու հասանելիք սոցիալական...

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի համար ամենասարսափելի սպառնալիքը «նոր Ուկրաինա» դառնալն է․ Դմիտրի Մեդվեդև

Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած քաղաքական ուղղությունը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Հանրապետության հետ տեղի ունեցող ամենասարսափելի զարգացումը կարող է լինել «նոր Ուկրաինայի» վերածվելը։ Այս մասին Իրանի Իսլամական Հանրապետության պետական հեռուստառադիոընկերությանը...

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Մի հատվածը հնարում է ամեն ինչ՝ թշնամու զինվորին արդարացնելու համար․ այս թևն ընդլայնվում է․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թշնամու զինվորի ներթափանցումը ՀՀ տարածք, ՀՀ քաղաքացու վրա հարձակումը և զինված թշնամու վնասազերծումը ևս մեկ հանգամանք բացահայտեցին. որպես հասարակություն մենք աստիճանաբար բաժանվել ենք իրար ատող, իրար նկատմամբ...

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝  փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած՝ փրկօղակ․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է ․ «Արցախը մեր «վզին գցած պարան» չէր, այլ, պատկերավոր ասած, փրկօղակ էր։ Իսկ ավելի հասկանալի լեզվով՝ աշխարհում դեռ ոչ ոք ռազմավարական խորք հասկացությունը՝ որպես տվյալ երկրի անվտանգությունն ապահովող կարևոր բաղադրիչ չի չեղարկել։ Քարվաճառի...

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Մենք կորցրել ենք օբյեկտիվությունը։ Ես խոսում եմ արևմտյան մեդիայի մասին, բայց սա միայն Արևմուտքի խնդիրը չէ։ Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է...