Կոռուպցիան՝ էդ պոզով-պոչով կենդանին նեպոտիզմի շրջանակում մտել է ՔՊ-ի շարքերը․ Մեսրոպ Մանուկյան

21 Օգոստոսի, 2026

 

«Հիմա ասեմ, թե ինչ է կոռուպցիան ուղիղ առարկայական՝ ինչպես է արտահայտվում այդ պոզով-պոչով կենդանին, որը նեպոտիզմի շրջանակում մտել է ՔՊ-ի շարքերն ու դուրս չի գալիս։

Օրինակը շատ առարկայական բերեմ. Երևան քաղաքը մրցույթ է հայտարարում «Ժոնգթոնգ» (Zhongtong) ավտոբուսներ ձեռք բերելու համար՝ ասելով, թե ուզում ենք գնել։ Մասնակցում է մի ընկերություն (հետո առանձին կխոսեմ, թե ոնց է մասնակցում)։ Գալիս են ավտոբուսները, ու ի՞նչ է պարզվում․ այս 150 ավտոբուսների երկու նստարանը պակաս է, չկա։

Ու գուշակեք՝ ինչ է լինում. փոխանակ ասեն. «Ախպե՛ր ջան, քանի որ երկու նստարանը պակաս է, ուրեմն այդ փողը մի քիչ պետք է պակաս լիներ», կամ՝ «Արի՛ այստեղ, դու ո՞վ ես, որ մեր հարկատուների փողը վերցրել-կերել ես ու երկու նստարան պակաս ես արտադրել» (նախ՝ «Ժոնգթոնգը» չինականի իսկական «Ժոնգթոնգը» չէր, բայց դա մի կողմ, դրա մասին էլ կպատմեմ)։

Ի՞նչ է լինում․ գնում են կառավարության չզեկուցվող հարցերով, ասում են՝ «Ամեն ինչ հրաշալի էր, օքե՛յ», ու նստում է Երևան քաղաքի բյուջեի վրա։ Սա կոռուպցիայի դրսևորում է։ Դրա դիմաց պետք է մեկը դատվեր, իսկ ավել տված փողը հետ վերցվեր։ Բայց ո՛չ այն է եղել, ո՛չ էլ այն»,- այս մասին ԱԺ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Ոստիկանության բաժիններ են ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ

Հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է հանրապետության ողջ տարածքում իրականացնել օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումներ։ Համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շրջայցեր են...

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

Վարդապետյանը կարգապահական տույժ է նշանակել 3 դատախազի նկատմամբ

2026 թվականի հունիսի 15-ին, սեպտեմբերի 3-ին և սեպտեմբերի 28-ին կարգապահական վարույթներ են հարուցվել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում, Կապանի կայազորի զինվորական դատախազությունում և Շիրակի մարզի դատախազությունում ինքնավար պաշտոն...

Հայկական կողմն այլևս ոչ մի խաղաքարտ չունի․ Վիտալի Մանգասարյան

Հայկական կողմն այլևս ոչ մի խաղաքարտ չունի․ Վիտալի Մանգասարյան

Հայաստանում սահմանային անվտանգության հերթական լուրջ խնդիրն է առաջացել․ զինված ադրբեջանցի զինծառայողը հատել է Հայաստանի սահմանը, հասել Շաքի բնակավայր, ներխուժել հայ կնոջ տուն և հրազենային վնասվածք հասցրել նրան։ Մինչ այդ նա հայտնվել էր բնակավայրում՝ անցնելով Հայաստանի...

ՀՀ զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

ՀՀ զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Համաշխարհային տնտեսական համաժողովի կողմից հրապարակված «Ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման ինդեքս - 2026» զեկույցը։ Այսպես. Հայաստանը ճանապարհորդության և զբոսաշրջության զարգացման 3.81 ինդեքսով 110 երկրների շարքում զբաղեցնում է...

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Դատախազությունը պահանջում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանին պատկանող «Այրարատ» կինոթատրոնը

Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս...