Գեներալ Մանվելին դավաճանածները և «մոռացածները»՝ Նիկոլի լավագույն թիմակիցներ. Գագիկ Համբարյան

19 Նոյեմբերի, 2026

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Երեկ ԱԺ-ում Նիկոլն իր հերթական հիստերիկ նոպայի ժամանակ կրկին անդրադարձավ գեներալ Մանվել Գրիգորյանին, իր թիմակիցների կողմից պատրաստված էժանագին և կեղծ «տուշոնկա-շոու» ժանրին համապատասխան մեղադրնաքներ հնչեցրեց և թիրախավորեց գեներալի նախկին օգնականին՝ ԱԺ պատգամավոր Մեսրոպ Մանուկյանին…
Գեներլա Մանվելի երկրպագուն երբեք չեմ եղել, ավելին՝ հաճախակի քննադատել եմ նրան, բայց ողջ այս պատմության մեջ ինձ զարմացնում է այն, որ գեներալ Մանվելը բազմաթիվ թիմակիցներ է ունեցել և, զարմանալիորեն, քայլիստները միշտ թիրախավորում են միայն Մեսրոպ Մանուկյանին…
Պատճառը մեկն է՝ Մեսրոպը չի ուրացել և մոռացել Մանվել Գրիգորյանին, ինչպես դա արել են շատ «մանվելականներ», որոնց համար գեներալը ավելի շատ բան է արել, քան նույն Մեսրոպի համար, բայց նրանք գերադասել են թռնել Նիկոլի գիրկը, դառնալ քայլիստներ կամ քայլիստականներ և որևէ ձևաչափով չանդրադառնալ գեներալի անվան շուրջ նույն քայլիստների կողմից տարածվող ստերին, կեղծիքներին, զրպարտություններին՝ փաստացի մասնակից դառնալով գեներալի անունը մրոտելու Նիկոլի անպատվաբեր քայլերին…
Իսկ այդպիսիք բավական են…
Այսպես՝ Համլետ Հայրապետյանը՝ ԵԿՄ աշխատակազմի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր և Կոտայքի փոխմարզպետ, ով Նիկոլի իշխանության գալուց հետո, երբ վերջինս առաջինը թիրախավորեց հենց գեներալ Մանվելին, շարունակեց զբաղեցնել փոխմարզպետի պաշտոնը մինչև 2018 թ-ի հունիսը և նրա դուստրը՝ Աշխենը, ով մինչև 2026 թ-ի օգոստոսը ԱԺ-ում Մանվելին վարկաբերող Նիկոլի ԱԺ նախագահ մանկուրտ Ալենի մոտ օգնական էր աշխատում… Հետո էլ, ըստ “Ժողովուրդ” օրաթերթի, ցանկանում էր Կոտայքի մարզպետ դառնալ…
Հետաքրքիր է, Մանվելի մտերիմ Համլետը հաշտ էր իր դստեր՝ Ալենի օգնական կամ Մանվելին վարկաբեկող քայլիստների թիմում լինելու հետ…
Հաջորդը՝ Անդրանիկ Թևոսյանն է, Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետը, ով ժամանակին Մեսրոպի նման աշխատել է գեներալի օգնական, ի դեպ, օգնական է աշխատել Մեսրոպից հետո, բայց չգիտես ինչու՞ Նիկոլը նրան չի անվանում «կոշիկ ու դամաշնիկ» բռնող… Երևի պատճառն այն է, որ Անդրանիկը հիմա քայլիստներին է ծառայում, դրա համար էլ նրա մանվելական անցյալը Նիկոլ Անհողը «մոռացել» է…
Նիկոլական դարձած հաջորդ մանվելականը Նիկոլի Հ1-ում ծառայող Վարդան Վարդանյանն է՝ ԵԿՄ նախկին մամլո խոսնակը, ով ժամանակին՝ կրկին Մեսրոպից հետո ևս եղել է գեներալի օգնականը, բայց քանի որ հիմա Հ1-ում Նիկոլի համար է տքնաջան աշխատում, ապա նա շատ “պուպուշ” է դարձել և նրա գեներալ Մանվելին “աբսլուգիստ” անցյալը Նիկոլը չի հիշում…
Իր մանվելական անցյալը «ժավելով» լվացել և «յուղը վրեն» նիկոլական է դարձել ԵԿՄ վարչության անդամ, Արթիկի տարածաշրջանի ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվելի սանիկ Անանիկ Ոսկանյանը՝ Արթիկի ներկայիս քայլիստ համայնքապետը… Հետաքրքիր է, Նիկոլը Անանիկին հեչ հարցրե՞լ է, թե վերջինս քանի անգամ է գեներալի «կոստյումը բռնել» կամ այն Վիլիսներից մեկից, որի յուրացման համար Նիկոլ Անհողի իրավապահները մեղադրում էին գեներալին, բայց պարզվեց դա Անանիկի մոտն էին եղել…
Հաջորդը՝ Վաղարշապատի քայլիստ համայնքապետ Արգիշտին է, ում, ըստ լուրերի գեներալ Մանվելը յուրահատուկ ուշադրության է արժանացրել և Արգիշտին գեներալի տանը պատվավոր հյուրերի շարքում է մշտապես եղել… Հետաքրքիր է, Նիկոլը Արգիշտիիին հարցրել է, թե քանի անգամ է վերջիս գեներալեց տանը լինելուց «արջ քորել»…
Հաջորդը քայլիստուհի երեսփոխան «կապտամազ» ԹաԿուշն է՝ «վարչապետ» բառը նախադասության մեջտեղում մեծատառով գրողը, ով, ըստ լուրերի նույն գյուղից է ինչ գեներալը՝ Արշալույսից, որի գյուղապետը եղել է գեներալի եղբայրը և, ըստ լուրերի, միշտ ուշադրության կենտրոնում է եղել ԹաԿուշի ընտանիքին… Ըստ «արշալույսյան» լուրերի, գեներալ Մանվելի եղբոր ընտանիքն է ժամանակին վճարել ԹաԿուշի ուսման վարձը… Բայց դա Նիկոլը չի «հիշում» ու չի ԹաԿուշին կշտամբում, որ նա «թալանա» գումարներով է ավարտել բուհը…
Բայց Նիկոլն ու իր թայֆայի անդամները այս ամենին չեն անդրադառնում և մշտապես թիրախավորում են Մեսրոպին…
Սա է Նիկոլի իշխանության անբարոյական պատկերը՝ քաղաքական դրդապատճառներով իրենց ընկերներին, մտերիմներին, բարերարներին ուրացողները և մոռացողները Նիկոլին ծառայողներն են և վերջինս նրանց «նախկին թալանչիական, կոշիկ, դամաշնիկ, կոստյում բռնող» անցյալները չի հիշի…»:

Նմանատիպ նյութեր

+ 19 մլն 600 հազար եվրո․ Երկրորդ վարկը՝ մեկ օրում

+ 19 մլն 600 հազար եվրո․ Երկրորդ վարկը՝ մեկ օրում

Հայաստանի կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 19-ի նիստում հավանություն տվեց ևս մեկ վարկի՝ 19 մլն 600 հազար եվրո արժողությամբ։ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև նախատեսվում է ՊԵԿ ահմանային անցակետերի արդիականացման ծրագրի...

Ասում եք՝ 300 հազար աշխատատեղ է ստեղծվել, բայց աղքատությունը չի նվազել․ Մեսրոպ Մանուկյան 

«Խոսք եք տվել, որ 2018-2019 թվականներին մեր երկրում ծայրահեղ աղքատներ չեն լինելու, բայց 2023 թվականի արդյունքները ցույց են տալիս, որ շուրջ մեկ միլիոն ծայրահեղ աղքատներ կան մեր երկրում։ Դուք նորից խոսք եք տվել, որ աղքատության մակարդակը պետք...

+ 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ

+ 250 մլն եվրո․ Փաշինյանը Հայաստանը գցում է նոր վարկի տակ

Հայաստանի կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում, այս անգամ՝ 250 մլն եվրո։ Հայաստանի Հանրապետության և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) միջև 2026թ. հոկտեմբերի 1-ին ստոորագրվել է 250 մլն եվրո արժողությամբ վարկային գիծ տրամադրելու մասին թիվ CAM1038 01...

Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել

Ֆրանսիայի Ազգային ժողովում «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողով է կազմակերպվել

2026 թվականի նոյեմբերի 16-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում տեղի է ունեցել «Արցախ․ հանձնառություններ և հեռանկարներ» խորագրով համաժողովը։ Այն կազմակերպվել էր Լուար դեպարտամենտից ընտրված պատգամավոր, Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի նախագահ Էմանուել Մանդոնի...