ՔՊ-ում լարվածությունը նոր փուլ է թեւակոխում. «Ժողովուրդ»

30 Սեպտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի բացառիկ տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներսում առկա լարվածությունները նոր փուլ են թեւակոխում։ Ինչպես հայտնի է, արդեն երկար ժամանակ է, ինչ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ պատգամավոր Հայկ Սարգսյանի միջեւ խոր լարվածություն կա։

Հայտնի է, որ Հայկ Սարգսյանը Ալեն Սիմոնյանին մեղադրում է կոռուպցիոն հետաքրքրությունների համար՝ պնդելով, թե վերջինս սպասարկում է վիճակախաղերի ոլորտում բիզնեսմեն ընկերների շահերը։ Փոխարենը, Ալեն Սիմոնյանին հաջողվել է հասնել նրան, որ կուսակցության ներսում ձեւավորվի անվստահություն Հայկ Սարգսյանի հանդեպ։ Ավելին՝ վերջինիս նկատմամբ արդեն իսկ հայտարարվել է խիստ նկատողություն, եւ տարածվել է կուսակցության հայտարարություն ընդդեմ Հայկ Սարգսյանի:

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ական աղբյուրները հայտնում են, որ Ալեն Սիմոնյանի դիրքերը կուսակցության ներսում այնքան են ամրապնդվել, որ շուտով նա կարող է հասնել Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելուն։ Ըստ նույն աղբյուրների՝ ՔՊ-ում այժմ նախընտրում են կանգնել ԱԺ նախագահի կողքին եւ, եթե անհրաժեշտ լինի, «զոհաբերել» Հայկ Սարգսյանին։

Իրավիճակին նպաստել է նաեւ այն, որ Հայկ Սարգսյանը քրեական կապեր ունի. նա Փարաքարում սպանված համայնքի ղեկավարի ենթադրյալ պատվիրատուների հետ է մտերիմ, ուստի հեշտ է նրա դեմ արշավ կազմակերպելը:

Հատկանշական է, որ առաջիկայում մեծ աղմուկով ընտրված կուսակցության նոր վարչությունը նախատեսում է քննարկել այս հարցը եւ կայացնել որոշում։

Այսպիսով՝ իշխող կուսակցությունում սպասվում են նոր զարգացումներ, որոնք կարող են լրջագույն ազդեցություն ունենալ ոչ միայն ներքին հարաբերությունների, այլեւ ՔՊ-ի քաղաքական կեցվածքի վրա»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Այդպես զիջելով՝ տեղ չենք հասնի․ Աննա Գրիգորյանը՝ իշխանության քաղաքականության մասին

  «Մենք հասկանում ենք, որ խաղաղության օրակարգ, ըստ էության, չկա, որովհետև յուրաքանչյուր փուլում կա ադրբեջանական նոր պահանջ, և այս իշխանությունները գնում են այդ պահանջը բավարարելու ճանապարհով՝ հույս ունենալով, որ գուցե այդ փուլում...

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Իշխանություն»

ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել. «Իշխանություն»

Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել գրում է «Իշխանություն» լրատվականը: «Տեղեկությունը հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 452-րդ...

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության որևէ կետ Ադրբեջանը չի կատարել․ Արթուր Խաչատրյան 

«Իշխանությունները մոլորեցնում են՝ հայտարարելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն է հաստատվել։ Դա սուտ է և կեղծիք։ Ի՞նչ խաղաղություն, եթե երկրի մի հատվածը օկուպացրել է թշնամի պետությունը։ Ի՞նչ խաղաղություն, եթե թշնամին մինչ այս...

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը. Շոյգու

Կիևը և Եվրոպայի նրա հովանավորները պատրաստվում են պատերազմի շարունակմանը, այլ ոչ թե խաղաղության: Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն: Գրում  է ՏԱՍՍ-ը: «Ըստ ամենայնի, Ուկրաինան և նրա եվրոպացի հովանավորները պատրաստվում են պատերազմին,...

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Էրդողանի այցը Բաքու Թուրքիայում մեծ քննադատության է ենթարկվել

Թուրքիայի ընդդիմադիր մամուլում եւ սոցկայքերում դատապարտում են Էրդողանի՝ նոյեմբերի 8-ին Բաքու այցելելու քայլը, նշելով, որ այն «աղերսանքի այց» է։ Նշում են, որ Էրդողանը չի պահպանել դիվանագիտական փոխադարձության սկզբունքը՝ Բաքու այցը անվանելով դիվանագիտական ստորացում։...