«Ընդհանրապես չեմ վախենում, սպասելի է ամեն քայլ օրվա իշխանություններից։ Բնականաբար՝ վախեր չունեմ, որ քրեական գործ կհարուցեն»,- լրագրողների հետ զրույցում ասաց Վաղարշապատի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը, որն ընտանիքի անդամների հետ տեղամաս էր եկել՝ քվեարկելու։
Հարցին՝ եթե չհաջողվի միայնակ իշխանությունը վերցնել, ի՞նչ եք անելու, ո՞ւմ հետ կոալիցիայի կգնաք, Սևակ Խաչատրյանը պատասխանեց․ «Նման սցենարներ չենք քննարկել, մյուս ընդդիմադիր ուժերի հետ նման հանդիպումներ չենք ունեցել։ բայց նախկինում էլ հայտարարել եմ, որ եթե բացարձակ հաղթանակ չլինի, բնականաբար, մենք համագործակցության եզրեր կգտնենք էն ուժերի հետ, որոնք հանդես են գալիս ընդդիմադիր դաշտից։ Մենք հայտարարել ենք, որ այն ընդդիմադիր ուժը, ով մեր թիմից՝ «Հաղթանակ» դաշինքից մեկ ձայն ավել կհավաքի, պատրաստ ենք ամբողջությամբ աջակցել այդ քաղաքական ուժին»։
Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։





