ՔՊ-ն Առուշի հետ իր պլանն ունի. «Հրապարակ»

3 Սեպտեմբերի, 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրությունները իշխանության համար կենաց-մահու խնդիր են դարձել, տեւական ժամանակ է՝ աշխատում են այդ ուղղությամբ․ որոշ համայնքներում թեկնածուներին չեզոքացնելով են զբաղված, որոշներում՝ ճնշելով, մյուսներում փորձում են լեզու գտնել, իրենցով անել ուժեղ թեկնածուներին՝ նախընտրական եւ հետընտրական կոալիցիաներ, դաշինքներ են քննարկում։

Իշխանական աղբյուրից տեղեկացանք, որ հոկտեմբերի 25-ին խոշորացված Գորիս համայնքում ՔՊ-ն ուզում է միասնական դաշինքով մասնակցել` համայնքապետ Առուշ Առուշանյանի գլխավորությամբ։ Ցուցակի մեծ մասը կլինեն ՔՊ-ականներ, բայց հնարավոր է պաշտոնապես չհայտարարվի, որ ՔՊ-ն է դաշնակիցը՝ Առուշը դեմ է դրան։ Փորձեցինք նրանից մեկնաբանություն ստանալ՝ չպատասխանեց: Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցն էլ, որ հավակնում է առաջադրվել, չպատասխանեց մեր հարցերին, ասելով` «Հրապարակն» իր սրտով հարցեր չի տալիս»։

Նմանատիպ նյութեր

Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է գրանցվել

Շիրակի մարզում թմրամիջոցի իրացման դեպք է գրանցվել

Հոկտեմբերի 10-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցի իրացման վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էին ստացել։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Քրեական ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը Առափի բնակավայր...

Մակրոնն ինքն է իր մահիճը պատրաստել․ Արաղչի

Մակրոնն ինքն է իր մահիճը պատրաստել․ Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին քննադատել է Մակրոնին՝ հայտարարելով, որ նա ինքն է նպաստել պատերազմի հրահրմանը, իսկ այժմ արդեն ուշ է մեղադրել դրա հետևանքները։ «Արդեն ուշ է մեղադրել պատերազմը, որի բռնկմանը նրա նմաններն են նպաստել: Ֆրանսիայի ժողովուրդը պահանջում է արմատական...

Իսրայելը պետք է երկու տարվա ընթացքում ավարտի «խնդիրները բոլոր ճակատներում»․ Նեթանյահու

Իսրայելը պետք է երկու տարվա ընթացքում ավարտի «խնդիրները բոլոր ճակատներում»․ Նեթանյահու

Իսրայելը պետք է ավարտի իր կարևոր «խնդիրների իրականացումը բոլոր ճակատներում» առաջիկա երկու տարվա ընթացքում, քանի դեռ ԱՄՆ նախագահի պաշտոնում է գտնվում Դոնալդ Թրամփը։ Այսպիսի կարծիք է հայտնել նախընտրական ուղերձում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։ «Մեզ մնացել է իմ...

«Ես խաբել չեմ կարող»․ Արթուր Մովսիսյանը հեռացել է պաշտոնից

«Ես խաբել չեմ կարող»․ Արթուր Մովսիսյանը հեռացել է պաշտոնից

ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից սեփական դեմումի համաձայն հեռացել է Արթուր Մովսիսյանը։ Ֆեյսբուքյան գրառման մեջ նա խոսել է դիմումի պատճառների մասին ու մասնավորապես նշել. «Իմ գնահատմամբ՝ այս տարիներին Հայաստանի գիտության ոլորտում թռիչքային առաջընթաց...

Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված

Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված

Սեպտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ավետիք Իսահակյան փողոցում գտնվող «Կոբա»...