Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելով չեն բավարարվել. «Ժողովուրդ»

14 Հոկտեմբերի, 2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ում նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանին կուսակցությունից հեռացնելով չեն բավարարվել: Թեժ քննարկվում է նաև այն հարցը, թե ինչու են իրավապահ մարմինները, իրենց գնահատմամբ, չափազանց դանդաղ առաջ շարժվում, և սպասում են, թե երբ է այս պատմությունը հանգուցալուծվելու։

Հիշեցնենք՝ Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Փաշինյանը, անդրադառնալով Հայկ Սարգսյանի և Ալեն Սիմոնյանի միջև տեղի ունեցած թեժ միջադեպին, հայտարարել էր, որ իր կարծիքով՝ այդ հարցի հետ կապված ինչ-որ մեկը պետք է նստի: Հիմա ՔՊ-ում հարց են բարձրացնում՝ այդ մարդը պետք է լինի Հայկ Սարգսյանը, բա հո Ալեն Սիմոնյանը չի «նստի»։

Եվ այս ֆոնին գլխավոր հարցը մնում է բաց․ ի՞նչ ընթացք կստանա Հայկ Սարգսյանի շուրջ ստեղծված պատմությունը, և արդյո՞ք իրավապահները կձեռնարկեն այնպիսի գործողություններ, որոնք կհանգեցնեն գործի հանգուցալուծմանը՝ տանելով նախկին ՔՊ-ականին կալանքի։

Հավելենք, որ այս պատմությունը, ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների, ծանր հետևանք է ունեցել Հայկ Սարգսյանի հոր՝ Զարեհ Սարգսյանի վրա, որը մինչև վերջ կարծել է, թե Փաշինյանն իր որդու հետ դաժան չի վարվի: Մինչդեռ Փաշինյանը նախ ազատեց իր երբեմնի վստահելի, հավատարիմ Հայկ Սարգսյանի երկվորյակ եղբայր Նաիրի Սարգսյանին, ապա չեզոքացրեց նաև Հայկ Սարգսյանին, քանի որ նա օլիգարխ դառնալու հակումներ է ցուցաբերել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Կարմիր գծերի տասնապատիկ թանկացումները ձեզ ոչինչ չհուշեցի՞ն․ Գևորգ Դանիելյան

Կարմիր գծերի տասնապատիկ թանկացումները ձեզ ոչինչ չհուշեցի՞ն․ Գևորգ Դանիելյան

Ովքեր հայտարարում են, թե մարզերից եկողները պետք է ավտոմեքենաները կանգնեցնեն Երևանի մուտքի մոտ և շարունակեն ավտոբուսներով, հավանաբար, բնիկ երևանցիներ են, ոչ թե մարզերի նախկին բնակիչներ, այս մասին հայտարարել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Նա կոչ է...

Դանակահարnւթյուն Երևանի կենտրոնում. 7 անձ ձերբակալվել է

Դանակահարnւթյուն Երևանի կենտրոնում. 7 անձ ձերբակալվել է

Սեպտեմբերի 14-ին միջադեպ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարաշի բաժին «Հերացի թիվ 1» համալսարանական հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը...

Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման

Ադրբեջանի պետական ավելի քան 100 դոմեն ենթարկվել է կիբերհարձակման

Հոկտեմբերի 13-ի երեկոյան հաքերային խումբը կիբերհարձակում է իրականացրել Ադրբեջանի պետական տեղեկատվական ենթակառուցվածքների դեմ՝ թիրախավորելով ավելի քան 100 պետական դոմեյն։ Հարձակման հետևանքով խափանվել են մի շարք պետական մարմինների կայքեր։ Ինչպես հայտնում է...

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-ին, 16-ի գիշերը և 18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 15-ին, 16-ի ցերեկը, 17-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի...

Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո անկլավներ չպետք է լինեն․ Փաշինյան

Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո անկլավներ չպետք է լինեն․ Փաշինյան

Հայաստան Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո Հայաստանը պետք է ունենա 29,740,3 կմ2 տարածք։ Սահմանի այս և այն կողմում անկլավներ և էքսկլավներ չպետք է լինեն։ Այսինքն՝ 2 երկրները համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում պետք է...