ՔՊ-ն՝ Ալիևի «ներքին լսարան»․ «Կարճ ասած»

4 Նոյեմբերի, 2025

Թե բա՝ խաղաղությունն արդեն եկել է, կողմերը հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, մեզ մնում է միայն ժողովուրդներին հաշտեցնենք և այլն․ էս հայտարարությունները Նիկոլի ու իր խմբակի ամենօրյա ելույթների թեմաներն են։ Մինչ սրանք այսպես կոչված «վստահության վերականգնման» համար մեռնում են ադրբեջանասիրություն քարոզելով, էն ԱԺ նախագահը կաշվից դուրս է գալիս, Ադրբեջանը լրիվ հակառակ հայտարարություններ է անում, որոնք, կարծում եմ, ՔՊ-ին ոչ, բայց հանրությանը պետք է սթափեցնեն։

Վստահության վերականգնման՝ նիկոլական կոչերին ի պատասխան Ադրբեջանի միլի Մեջլիսի իշխանական պատգամավորն խոսում է Ադրբեջանի նախագահի՝ Երևանից ելույթ ունենալու երազանքի մասին։ Դա ասում է Ադրբեջանի իշխանական պատգամավորը․ իսկ Հայաստանի խորհրդարանի իշխանական պատգամավորներն ասում են՝ վայ ոչ մի վատ բան մի ասեք Ադրբեջանի մասին, մի խոսեք Արցախի մասին, որ չվնասեք խաղաղության մթնոլորտը։  Թե էդ ինչ խաղաղության մթնոլորտ է, չգիտենք։ Ադրբեջանցի մեկ այլ իշխանական պատգամավոր խոսում է Երևանի՝ ադրբեջանական հող լինելու մասին․ իսկ ՔՊ-ական մարզպետը, որը Նիկոլի քավորն է, ասում է, թե Բերքաբերի, Ոսկեպարի հատվածում ունենք տարածքներ, որ Ադրբեջանինն են։

Սրանք խոսում են փոխվստահության մասին, նրանք էնտեղից վստահության վերականգնման կոչված շոուի համար ուղարկում են Արցախը շրջափակած ակտիվիստի։  Եթե Հայաստանից Ադրբեջանի դեմ պայքարած ակտիվիստ հայտնվի Բաքվում, կալանավորելու են, վստահ եղեք, բայց էնտեղից Հայաստան է են գալիս սադրիչներ ու այստեղ փայլուն ընդունելության արժանացնում կազմակերպիչները։ Ալիևը հայտարարում է, թե հայ հասարակությունը հիվանդ է, սրանք ասում են՝ չպատասխանենք, որ խաղաղությանը չխոչընդոտի։ Ադրբեջանի իշխող կուսակցության պատգամավորն ասում է՝ պետք է ցանկացած հայի մեջ տեսնել պոտենցիալ ահաբեկչի, ՔՊ-ական ֆրակցիայից մեկը չի պատասխանում։ Խաղաղություն են կառուցում։ Մի քիչ դանդաղ կառուցեք՝ փուլ չգա։ Ադրբեջանցի ակտիվիստը գալիս է Հայաստան, հանդիպում ԱԽ քարտուղարին, հետո գնում Բաքու ու Երևանն անվանում «Իրիվան»: Սրանք շարունակում են չտեսնելու տալը։ Կարևորը, ասում են, խաղաղություն լինի։

Ալիևի «Ենի Ազերբայջան» կուսակցության պատգամավորն ասում է՝ «Այն փաստը, որ երկիրը կոչվում է Հայաստան, չի փոխում իրականությունը. այս աշխարհագրական տարածքը պատկանում է մեզ»։ Եթե Հայաստանի ԱԺ ՔՊ-ական պատգամավորը հայտարարի՝ Բաքուն պատկանում է Հայաստանին, Գյանջան ևս, Նիկոլը, վստահ եմ, չի սպասի մինչև Ալիևը բողոքի, ՍՄՍ-ով հրաժարական կպահանջի։ Նրանք ինչ ասես ասում են, էս կողմից քար լռություն է, խաղաղություն են կառուցում, փոխվստահությո՜ւն։ Չեմ բացառում, որ այսպես կոչված փոխվստահության վերականգնման համար Նիկոլը նոյեմբերի 9-ին մասնակցի Բաքվի զորահանդեսին ու տոնի 2020 թվականին Հայաստանի նկատմամբ հաղթանակը, Արցախի գրավումը։ Դա էր ասում, չէ՞, որ հպարտ է պարտությամբ։

Ալիևը համաժողովում հայտարարել է՝ ոչ թե Սևան, այլ՝ Գյոյչա։ Հաջորդ օրը համաժողով է անում Նիկոլը ու արդարացնում՝ դե քանի որ մեր խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորների սեղանին դրված են Արցախի դրոշները, դրա համար է ասում «Գյոյչա»։ Դե քանի որ մենք ասում ենք արցախցիները վերադառնան, դրա համար է ասում։ Ցարական Ռուսաստանի քարտեզների վրա Սևան անունը չի եղել և այլն, էլ ինչ ասես որ չեն ասում՝ արդարացնելու Ալիևին կամ հիմնավորելու նրա զառանցանքները։ Սա Արցախը հանձնեց, որպեսզի, ըստ իրեն, Ադրբեջանը ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Էնտեղից շարունակ մեր տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությւոնը խախտող հայտարարություններ են անում, բացի էն, որ դրանք արդեն խախտել են 200 քառակուսի կիլոմետրով, սրանք, որ ասում էին, թե ամեն միլիմետրը կարմիր գիծ է ու սրբություն, շատ հարմարվողական, կասեի հանցավոր հնազանդ արձագանքներ են տալիս։ Ժողովուրդ ջան, որևէ մեկդ հավատում եք, որ սրանք, այ էս բառապաշարով, խաղաղության են գնո՞ւմ։ Հա, Նիկոլը ծնկի է եկել խաղաղության համար, ինչ ասել են՝ արել է․ բայց Ալիևը խաղաղության է գնո՞ւմ։ Դուք հավատում եք, որ սա վերադարձնելու է մեզանից օկուպացրած տարա՞ծքը։ Արցախը հանձնել եք, դրանց բերել հասցրել եք Շորժայի ափին ու հիմա էլ ասում եք մենք սխալ ենք հասկանում Ալիևին, նա նկատի ունի սա, նկատի ունի այլ բան։ Նա նկատի ունի, որ վերցնելու է, քանի որ քանի Նիկոլն է իշխանության, ստանում է ուզածը։

Ադրբեջանը հա ասում է «Զանգեզուրի միջանցք»․ Նիկոլը մեկ-մեկ խնդրում է, որ էլ չասի այդպես, բայց շարունակում է ասել։ Ի վերջո, Նիկոլը լքը գտավ, հայտարարեց՝ դե թող ասեն Զանգեզուրի միջանցք, մենք էլ կմտածենք, թե ոչ Հայաստանի մասին չէ, ուրիշ տարածքի մասին է․ հիմա էլ գուցե ասի՝ ոչինչ, թող ասի Գյոյչա, մենք կմտածենք, որ նկատի ոչ թե Սևանա լիճը, այլ, ասեյնք՝ Գյանջայի մոտ գտնվող «Գյոյ գյոլը»։

Լավ, ՔՊ-ն հասկանում է՞ ինչ վտանգավոր իրավիճակի է հասցրել։ Ալենն ասում է՝ Ադրբեջանի նախագահը այդպես է ասում իր ներքին լսարանի համար։ Ո՞վ ա իր ներքին լսարանը, կարող  է՞ ՔՊ-ական իշխանությունն է աշխատում որպես Ադրբեջանի ներքին լսարան․ այլապես ոնց է ստացվում, որ Ալիևը իր ներքին լսարանի համար լիքը բաներ է պահանջում, իսկ արտաքին լսարան ՔՊ-ն հանձնում է։ Իսկ դո՞ւք ձեր ներքին լսարանին ինչ եք փոխանցում։ Ասում է՝ դե լավ է, կարևորը՝ Ալիևը խոսել է ոչ թե տանկերով Հայաստան գալու մասին, այլ ավտոմեքենաներով։ Սրանք էլ կարծես հենց դրա համար են աշխատում, որ աղ ու հացով դիմավորեն, տան։

Ադրբեջանը խոսում է Սևանի մասին, Արևմտյան Ադրբեջանի մասին, ինչը կոնկրետ սպառնալիք է, այստեղ մարդը, ում հանձնարարված է ՀՀ պաշտպանությունը, Ալիևի հայտարարությունից հետո ասում է՝ Ադրբեջանի հռետորաբանությունն օգոստոսի 8-ից հետո կտրուկ փոխվել է և դա տեսանելի է։ Ու դուք էդ պաշտպանության նախարարից ակնկալում եք Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանո՞ւմ։

Հայաստանի հետ այսպես ասած՝ վստահության վերականգնման շրջանակներում Ալիևը խոսում է Հայաստան ադևրբեջանցիներ բերելու մասին, համարում պատմական հողը։ Պատմություն չունեն, բայց ունեն պատմական հողեր։ Հայ ժողովուրդն ունի աշխարհի ամենահնագույն պատմությունը, բայց պատմական հողերը հանձնում է Ադրբեջանին, որովհետև դժբախտություն է ունեցել ունենալու Նիկոլի պես իշխանություն։

Կարճ ասած՝ Հայ ժողովրդի համար, ինչպես պատմական փաստերն են ապացուցում, Ադրբեջանի իշխանությունն ու Հայաստանի այսօրվա իշխանությունը ունեն նման ազդեցություն, «Ենի Ազերբայջան», թե «Քաղաքացիական պայմանագիր», նույն ազդեցությունն ուրնեն, նույն վտանգն են ներկայացնում։ Երկուսն էլ աշխատում են հայ ժողովրդին, Հայաստանի Հանրապետությանը դեմ։

Ի դեպ, շատերն են կարծիք հայտնում, որ Իլհամ Ալիևը, խոսելով Սևանի մասին, Երևանի մասին, ընդամենը Փաշինյանին նամյոկ է անում իր խոստումների մասին։ Կապ չունի՝ ինչեր է հայտարարում Նիկոլը, ինչ կարմիր գծերից է խոսում, տարածքային ամբողջականությունից, ինքնիշխանությունից․ կարևորը է, թե ինչ է խոստացել։

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները. թյուրքագետ

Չկա այլևս հայկական ազգային պետություն. Ադրբեջանը երբեք, ոչ մի պայմանագրով չի դադարելու մեզ ճնշել ու ներկայացնել իր պահանջները: Այս մասին գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Ինքնիշխան հայկական պետությունը դադարում է գոյություն ունենալ, երբ. 1. պետություն չի...

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Տարածաշրջանում դե ֆակտո խաղաղություն է հաստատված․ Հաջիևը՝ Շաքիի դեպքերի ֆոնին

Ադրբեջանը սպասում է միայն մեկ վերջին քայլի՝ Հայաստանի Սահմանադրության մեջ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերաբերող փոփոխությունների կատարմանը, որից հետո վերջնական խաղաղության համաձայնագիրը իրականություն կդառնա։ Այս մասին Բաքվում կայացած CAMCA 2026...

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

Հենց սրա նման բազմաթիվ «զինծառայողներով» է համալրված թշնամու բանակ կոչեցյալը․ Ոսկանյան

«Բաքվի բարբարոսական վարչախմբի ԶՈւ-երի բաշիբոզուկի հետ կապված' Հայաստանի տարածքում տեղի ունեցած դեպքը ցուցիչ է այն բանի, որ թշնամական բանակում, մեղմ ասած, ամեն ինչ չէ, որ այն «փառապանծ» վիճակում է, ինչ որ փորձում է մեզ ներկայացնել այդ նույն վարչախմբի քարոզչամեքենան և...

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ

Միջազգային իրավաբան, Amsterdam & Partners LLP-ի հիմնադիր Ռոբերտ Ամստերդամը գրում է․ «Հայաստանն այսօր դարձել է կրոնական անազատության օրրան։ Եվ հենց այս օրերին Երևանում անցկացվում է Աղոթքի նախաճաշը։ Հայաստան ժամանած կրոնական ազատության հարցերով ամերիկացի ազդեցիկ...

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

Կոտայքի մարզն ուզում են «վերցնել» Ծառուկյանից․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Մի քանի ամիս է՝ Կոտայքի մարզը մարզպետ չունի, քանի որ նախկին մարզպետ Ահարոն Սահակյանն ընտրություններից հետո պատգամավոր դարձավ եւ խորհրդարան մտավ։ Չնայած այս ընթացքում բազմաթիվ թեկնածություններ են քննարկվել, սակայն մինչ օրս ոչ մեկը չի...