ՔՊ-ի վերջին կանգառը․ «Կարճ ասած»

10 Ապրիլի, 2026

 

ՔՊ-ի՝ հաջորդ 5 տարվա ստերի ժողովածուն սկսում է խաղաղության նախաբանով։ Մեջբերել են 2021 թվականի միակ խոստումը, որը, ըստ իրենց, կատարել են, «խաղաղության դարաշրջան» և դա համարում են բացված։ Դարաշրջանը նշանակում է ժամանակի բավական մեծ հատված, որը տարբերվում է մյուս հատվածներից որոշակի կարևոր հատկանիշներով, փոփոխությամբ։ Կա, չէ՞, քարե դարաշրջան, տեխնոլոգիական դարաշրջան, անունն ամեն ինչ ասում է։ Հիմա սա ասում է՝ խաղաղության դարաշրջան եմ բացել, բայց դա կարող է տևել մինչև սեպտեմբեր, այսինքն՝ մի քանի ամիս։ Ու խաղաղության սկիզբ են համարում Տավուշից սահմանազատումը, երբ հայկական գյուղերն ու անվտանգային գոտիները, մեր տարածքները միակողմանի հանձնեց թշնամուն։ Հիմա ասում են ձայն տվեք, որ էլի զիջենք՝ «Խաղաղության դարաշրջանի» երկարացման համար, օրինակ՝ Տիգրանաշենը և այլն։

ՔՊ-ն ծրագրում շեշտում է որպես խաղաղության կարևոր բաղադրիչ՝ TRIPP-ը։ Մի քանի ամիս մազոլ արեցին․ բա հիմա ո՞ւր են․ Իրան-ԱՄՆ մի քանի օրյա պատերազմով ամբողջությամբ դրվեց դրա գոյությունը հարցականի տակ։ Ու ՔՊ-ն ծրագիր կոչվածում հղում է անում հայկական շահերին դեմ այդ նախագծին՝ արդարացնելու համար Հայաստանի դռները թուրք-ադրբեջանական տնտեսական և դեմոգրաֆիական էքսպանսիայի առաջ բացելը։

Եթե «Հայաստան» դաշինքի առաջնոր Ռոբերտ Քոչարյանը խոստանում է խաղաղության պայմանագրի միջազգային երաշխիքներ, ՔՊ-ն ասում է՝ ընտրեք մեզ, որ Ադրբեջանը դառնա Հայաստանի անվտանգության երաշխավոր․ այսինքն՝ իրոք որ հենց Ալիևի կամքից ու տրամադրությունից կախված խաղաղություն։ Հայաստանն այսօր չունի խաղաղությունը պաշտպանելու ո՛չ միջազգային երաշխիք, ո՛չ ներքին անվտանգային բարձիկներ։ Ասում են՝ բանակը ոչ թե առաջնային տարբերակ է, այլ՝ պահեստային։ Թշնամու համար կանաչ լույս է, որովհետև վստահ է՝ հարձակումն իր վրա թանկ չի արժենալու։ Առաջ վստահ էր, որ տակից դուրս չի գա ու ռիսկ չէր անում հարձակվել: Հիմա հակառակն է։ Մի լուր էլ այսօր կարդացիինք Նիկոլի խաղաղության մասին․ Շորժայի մոտակայքում ԵՄ դիտորդները հայտնվել են ադրբեջանցիների կրակահերթի տակ, բայց այս մասին չի բարձրաձայնվել՝ որովհետև խաղաղության դարաշրջան է։ Իսկ այդ դարաշրջանում ոչ թե չեն կրակում, այլ դրանց մասին չեն բարձրաձայնում։

Անվտանգությունը տեսնելով ոչ թե բանակի մեջ, այլ զիջումների, սրանք բանակը կրճատում են, սպառազինության հատկացումները՝ ևս։ Աշխարհը եռում է, մեր հարևան Ադրբեջանը միլիարդների զենք է առնում, ամեն օր սպառնում է, իսկ Նիկոլ Փաշինյանը Հայոց բանակը դարձնում է զապաս գործիք։ Նման խոսույթով դուք որ հաստատ չեք բերի խաղաղություն։ Այսօր բանակը պահեստային գործի՞ք է, վաղը կհամարվի բեռ։ Ասում են՝ զենքերը կհանենք հրապարակ, բայց դա շքերթ չէ, Ալիև, ուրիշ բան չմտածես, զենքերը քեզ չենք ցույց տալիս, այլ՝ ժողովրդին ու ընդդիմությանը, քո հետ խնդիր չունենք, մեր խնդիրը ժողովրդի հետ է։

Կամ գրել են՝ ՀՀ բանակը պետք է ծառայի բացառապես ՀՀ միջազգայնորեն ճանաչված տարածքի պաշտպանության խնդիրներին։ Իսկ այսօր այդպե՞ս է։ ՀՀ տարածքից 200 քառակուսի կիլոմետր օկուպացիայից ազատմանը խառնվո՞ւմ է։

ՔՊ ծրագիրը՝ խաղաղության ու անվտռանգության մասով, թեև անիմաստ մտքերի ժողովածու է թվում, բայց միևնույն է՝ որքան էլ գեղեցիկ զարդարանքներ տան, վերջում արդարանալու են հենց այնպես՝ ինչպես բոլոր մյուս չկատարած խոստումների դեպքում՝ աշխարհը փոխվեց, հասկացանք, որ սխալվել ենք, փոխեցինք մեր հայացքները։ Սրանց մարտավարությունն է՝ բոլոր կործանարար քայլերը, դատարկ լոզունգներն ու տապալումները շատ հանգիստ արդարացնում են մեկ արտահայտությամբ՝ «դե, սխալվել ենք»։ Նախորդ ընտրություններում ասում էր՝ Շուշին ու Հադրութը հետ կբերեմ դիվանագիտական ճանապարհով։ Հիմա ասում է՝ սխալվել եմ։ Ալենը ասում էր՝ «Աղդամը իմ հայրենիքն է», հիմա թեթևակի ուսերը թոթվում ու ասում է՝ դե սխալվել եմ, իմ հայրենիքը չէր։ Իսկ Երևանը ձեր հայրենիքն է՞, թե վաղը ասելու եք՝ սխալվել ենք։ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում գոռում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ»՝ զրոյացնելով բանակցությունները և երկիրը տանելով անխուսափելի պատերազմի։ Հիմա ասում է՝ դե սխալվել եմ, Արցախը մեր պետականության վզին գցված թոկ էր, լավ էլ եղավ, որ կտրվեց։ 2023թ․ ասում էր՝ «Անկախության հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ է, որով հիմք դրվեց մեր այսօրվա պետականությանը», հիմա ասում է՝ սխալվել եմ, «Անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է»։

Մեր գլխով անցածից ելնելով՝ վստահ ասում ենք, որ մի քանի ամիս կամ մի երկու տարի հետո էլ ասելու եք ինչ ասում ենք հիմա, էլի սխալվել ենք, աշխարհը փոխվում է և այլն։ Եթե դուք սխալվել եք Արցախի հարցում, սխալվել եք Շուշիի ու Հադրութի հարցում, սխալվել եք ձեր արտաքին քաղաքականության ու բանակցային տրամաբանության մեջ, սխալվել եք մեր սահմանների հարցում, ու մենք կորցրել ենք, զոհվել ենք, բռնագաղթել ենք, ի՞նչ վստահություն ունենանք, որ հիմա էլ չեք սխալվում։ Սխալվելը մարդկային հատկանիշ է։ Բայց երբ քո սխալների գինը հազարավոր երիտասարդների կյանքն է, հանձնված հայրենիքն ու փլուզված պետությունը, դա այլևս սխալ չէ, ճակատագրական աղետ է, պետական հանցագործություն։ 

Ո՞վ է տալիս երաշխիք, որ այսօր ձեր գովերգած այսպես կոչված «Խաղաղության խաչմերուկը», խաղաղության պայմանագիրն ու անվտանգության վերաբերյալ ձեր նոր պատկերացումները հերթական ճակատագրական սխալը չեն։ Հիմա ասում եք՝ սա միակ ճանապարհն է, այդ թվում՝ բոլոր հարցերում ձեր առաջարկած զիջողական կեցվածքը համարում եք միակը ու ճշմարիտ ուղին։ Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ մեկ կամ երկու տարի անց Նիկոլ Փաշինյանը չի գալու ու ԱԺ ամբիոնից հերթական անգամ ասի՝ «Ժողովուրդ ջան, գիտե՞ք, մենք սխալվել էինք. Ալիևը իրականում խաղաղություն չէր ուզում, Ալիևն ուզում էր Երևանն ու Սյունիքը, մնենք սխալ էինք հասկացել»։ Բայց այդ ժամանակ մենք էլ պետություն չենք ունենալու, որ ներենք կամ չներենք։

Կարճ ասած՝ չի կարող այն ուժը, որի ամբողջ քաղաքական կենսագրությունը բաղկացած է աղետալի սխալներից ու հայրենիքի կորուստներից, այսօր մեզ ճիշտ ճանապարհ ցույց տալ։ Եթե ձեր նավապետը երկու անգամ նավը տարել ու խփել է ժայռերին՝ ասելով, թե քարտեզը սխալ էր կարդացել, դուք երրորդ անգամ այդ նավը կնստե՞ք։ Ստախոսների ու իրենց մահաբեր որոշումները «սխալով» արդարացնողների իշխանությունը մեզ տանում է նոր, անշրջելի աղետի։ Նրանց հաջորդ «սխալի» գինը լինելու է բուն Հայաստանը, և մենք պարզապես իրավունք չունենք մեր պետության գոյությունը վստահելու այս փորձարկողներին։

ՔՊ-ն խնդրում է ձեր քվեն, որպեսզի ավարտին հասցնի Հայաստանի զինաթափումը։ Սա, իմ գնահատմամբ, խաղաղություն բերող ծրագիր չէ, սա անվրեպ կրակոց է մեր թիկունքին։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պուտինն այսօր այցելել է զորքերի միացյալ խմբավորման օժանդակ հրամանատարական կետերից մեկը։ Նա նշել է, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունը...

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական...

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով այսօր ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, գրում է. «Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով...

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

Թրամփը և Նեթանյահուն պայմանավորվել են մոտ ապագայում հանդիպել ԱՄՆ-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հաղորդում է Axios-ի թղթակից Բարաք Ռավիդը։ Նրա խոսքով՝ կողմերը համաձայնել են մոտ ապագայում հանդիպել Միացյալ...

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իսրայելը պլանավորել էր uպանել Իրանի բանակցողներին. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հաստատել է լրատվամիջոցների հաղորդագրությունները, որոնց համաձայն՝ ԱՄՆ պաշտոնյաների տվյալներով՝ Իսրայելը, հնարավոր է, փորձել է սպանել իրանցի հիմնական բանակցողներին՝ արտգործնախարար Աբբաս Արաղչիին կամ խորհրդարանի խոսնակ Մոհամմադ...