ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա․ ավագանու անդամ

25 Ապրիլի, 2025

«Ձեր ու մեր բոլորիս մայրաքաղաքը գտնվում է մի խմբակի ճիրաններում, ովքեր քաղաքին վերաբերվում են՝ որպես սեփական գրապանները լցնելու միջոց»,-գրել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանը։

Նա նշում է.

«Ձեր կողմից 2023թ մերժվելու արդյունքում, որդեգրել են հետևալ կարգախոսը՝ եկել է Երևանցուց վրեժ լուծելու ժամանակը… Բոլոր ոլորտներում՝ կանաչապատումից մինչև ասֆալտապատում ու տրանսպորտի «բարեփոխումից» մինչև աղբահանություն ձախողել են։ Թանկացումների հիթ շքերթը շարունակական է լինելու, չկասկածե՛ք կանգ չեն առնելու։

Ավագանու նիստերից ծլկելը դարձրել են իրենց համար փրկօղակ, Երևանին վերաբերվող բոլոր հարցերը մնում են անպատասխան ու լուծումներ չեն տրվում։

Քաղաքացիների քվեն ստացած բոլոր ընդիմադիր ավագանիները, պետք է համախմբվեն ի՛ շահ Երևանի ու պարտադրեն իրենց քայլերով ՔՊ-ին ու հանրապետություն քույր կառույցներին գնալ արտահերթ ընտրության։

ՔՊ-ի հետ Երևանը չունի՛ ապագա, բոլոր քայլերը սրանց հետ համագործակցելու, Երևանցիների կողմից արժանանալու է պարսավանքի։

Միակ լուծումը՝ արտահերթ ավագանու ընտրություններ ու վերջ»։

Նմանատիպ նյութեր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Փարիզի քաղաքապետի միջազգային և եվրոպական հարաբերությունների ու ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պուլվարը և միջազգային հարաբերությունների հարցերով գլխավոր պատվիրակի տեղակալ Բենուա Հերցբրունը հոկտեմբերի 22-ին այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր։  Այս մասին...

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից. Արա Զոհրաբյան

ՀՀ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Աբովյանը և դատավոր Հ. Մելքոնյանը կարճել են Արագածոտնի թեմի նախկին քահանաներ Ստեփան Ասատրյանի (նախկին Տեր Արամ) և Արամայիս Թախմազյանի (նախկին Տեր Թադե) հայցերով հարուցված քաղաքացիական գործերի...

Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարաձգվել է․ Հակոբ Կուրեղյան

  «Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս երկու ամսով։ Միանշանակ, դատական ակտը ստանալուց հետո այն կբողոքարկվի։ Խոստացել են, որ դատական ակտը շուտ կտրամադրեն, և կփորձենք վերաքննության կարգով հասնել արդյունքի: Ըստ էության՝...

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ. Նարեկ Կարապետյան

Մենք պատրաստ ենք։Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ «Միա՛յն օրն ասեք։ Մարդիկ պետք է բարձրացնեն իրենց ձայնը ձեր անվերջանալի զիջումների դեմ»,- գրել է...