ՔՊ-ականների հետ ամեն օր են նման բաներ կատարվում, ամաչում են բարձրաձայնել․ «Կարճ ասած»

18 Հուլիսի, 2025

ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը (ճանաչելու համար ասեմ, որ էն տղան է, որ ինքնավնասում է արել որ խուսափի բանակից) գնում է ՌԴ՝ Նիժնի Նովգորոդ, երեխայի մկրտության քավոր կանգնելու։ Տեղի հոգևոր հովիվ Սեբեոս քահանա Ղալաչյանը, որը ծանոթ է լինում այդ պատգամավորի՝ եկեղեցու դեմ հայտրարություններին, թույլ չի տալիս կանգնել քավոր․ առաջարկում է փոխել քավորին։ Ասում է՝ քավորը անչափահասի հոգևոր հայրն է, պետք է այդ քավորը լինի եկեղեցու զավակ, որպեսզի դաստիարակի այդ ոգով։ Իսկ այդ տղան եկեղեցին համարում էր դուքյան, հոգևորականներին՝ սրբապիղծ և այլն։ Մկրտության արարողությունը տեղի չի ունենում։ Այդ ՔՊ-ականն զայրանում, ասում է՝ դե որ տենց ա, կաթողիկոսին Վեհարանից դուրս կշպրտեմ․ բնականաբար՝ փոխարենն ինքն է դուրս շպրտվում եկեղեցուց։

Նորություն չէ, որ ՔՊ-ականները մերժված են ամենուր․ բայց արդյո՞ք բոլոր դժգոհողներն են դեմքներին ասում։ Փաշինյանի իշխանությունից դժգոհ են հոգևորականները, դժգոհ են առևտրականները, դժգոհ են տարեցները, դժգոհ են երիտասարդները, ուսուցիչները, սահմնամերձ բնակիչները, ծաղիկ, կոնյակ ու գյուղմթերք արտադրողները, դժգոհ են բոլորը։ Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք շատ ավելի ճիշտ ճանապարհ չէ այդ հարգարժան հոգևորականի՝ տեր Սեբեոսի պես ուղիղ վերաբերմունքը ցույց տալը․ կարծում եմ՝ ճիշտ է։ Եկեղեցին, մի հատ հասկացե՛ք՝ եկեղեցին, հայ, առաքելական, այսօր հավատի պատերազմի մեջ է ՀՀ իշխանության հետ․ կալանավորել են 2 սրբազանի, արքեպիկոպոսների, ում դուք, սիրելի ժողովուրդ ձեռքերն եք համբուրում, մեծ պատիվ համարում նրանցից ցանկացածի հետ ծանոթ լինելը, մկրտության համար խնդրելը, նրանց ձեռքը գլխներիս դիպչելը, որպես օրհնություն, կալանավորել են այլ հոգևորականի, այդ այսպես կոչված՝ ՀՀ իշխանությունը հարձակում է նախապատրաստում Վեհարանի վրա։ Մի հատ հասկացե՛ք էլի, Վեհարանի, ժողովուրդ, ուր գնալը բոլորիս համար սրբատեղի է, հատուկ առիթներով ենք հնարավորություն ունեցել մուտք գործելու, շատերը չեն էլ մտել, բայց բոլորս ենք ընդունել որպես բացառիկ սրբատեղիի։ Ով հասկանում է, ավելին կարիք չկա ասելու, ով չի հասկացել, դարձյալ կարիք չունի, որ իրեն բացատրես, անհույս է։

Հիմա ՔՊ-ականի նկատմամբ այս վերաբերմունքը ընդհանուր իշխանության նկատմամբ վերաբերունքի արտահայտում էր։ Եվ շատ տեղին կիներ, կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր ունեն դժգոհություն, իրենց ոլորտում ահրաժեշտության դեպքում արտահայտեին։ Փաշինյանը բանակի՞ն է շատ ավելի վնաս տվե՞լ, թե եկեղեցուն․ իմ կարծիքով՝ բանակին, որովհետև արդեն քանդել է, եվ ուրեմն արդյո՞ք գեներալները պետք է չանեին նույն բանը։ Այնինչ, նրանք պատվի են արժանացնում, բայց մտքներում ուրախանում են, երբ եկեղեցականն ասում է՝ դու չունես էն արժեքը, որ պատվի արժանանաս։ Պատվի են արժանացնում, բայց իր մասին խոսում ամենավատը․ սպաները․ զինվորները, զորացրվողները, վարժական հավաքների մասնակիցները բաներ են պատմում հենց մերժելու վերաբերյալ, որը ցույց է տալիս, որ ամեն դեպքում, խորը անջրպետ կա։ Մեր դիվաագիտությանը ինչքա՞ն վնաս է տվել Փաշինյանը․ հիմա գլուխները կախ է, նվաստացած, և ուրեմն նրանք էլ առիթ ունեին տեր Սեբեոսի պես դրսևորվելու։ Դա բնական ռեակցիա կլիներ, որովհետև փաստացի՝ այդ մարդիկ վատություն են արել թե՛ բոլոր ոլորտներին, թե՛ հայ ժողովրդին։ Այս առումով ուսանելի է եկեղեցու և Սփյուռքի պահվածքը, երկուսն էլ մերժում են բացահայտ։ Հիշենք, առաջինը Սիսիանի հոգևորականը մերժեց Նիկոլին, և գաղթօջախներում մերժեցին։

Մյուս կողմից էլ, պաշտոնական շրջանակները եթե հանենք մի կողմ, արդյո՞ք իրականում մերժված չեն։ Ուղղակի հանրային առումով դա չի երևում։ Սրանք հրապարակային իբր ցույց են տալիս, հայտարարում են, իրենց համոզում են, թե ամեն ինչ լավ է, ճիշտ է, ժողովուրդն իրենց կողմն է, ընկալել է ամենը։ Էդ ո՞ր ժողովուրդը։ Հաստա՞տ հայ ժողովուրդը, ադրբեջանցիները, այո, ողջունում են։ Բայց իրենք էլ հո գիտեն, որ էդպես չէ։ Իրենք գիտեն, որ հակառակն է։

2020 թվականի արցախյան պատերազմից հետո սրանք չէին կարողանում փողոց դուրս գալ, նրանք, ովքեր ակտիվություն ունեն, ու հանրությունը ճանաչում է․ վախենում էին, որովհետև մարդիկ առնվազն մեծ ատելությամբ էին նայում․ գիտեք ինչի համար է․ բա մեծ աղետ եք բերել։ Դրա հետևանքներն ու զգացումները չեն հաղթահարվում, չի մոռացվում։ 5 հազար զոհից որևէ մեկի ծնողին մոտեցիր, հարցրու՝ մոռացե՞լ ես․ դա մոռանալու չէ։ Երկրի հանձնումը մոռանալու, ներելու ու շեղելու բան չէ։ Ինչքան էլ ուզենաք անցնել առաջ, ձեզ հիշեցնելու են, մերժելու են, վատ իրավիճակի մեջ են դնելու։

Ակնհայտ է, չէ՞, որ էն ՔՊ-ականները, որոնց չեն ճանաչում մարդիկ, կարող են իրենց թույլ տալ դուրս գալ մարդամեջ, բայց ձեր կարկառտուն դեմքերը պրոբլեմ ունեն փողոցում։ Ու կրկնեմ, դա բնական է, չենք կարող, չէ՞, պատկերացնել, որ կարելի է էսքան աղետ բերել, հազարավոր զոհեր, վիրավորներ, փախստականներ, կորուստ ու նսեմացում ու դուք կարողանաք ՔՊ զնաչոկը դոշներիդ կախեք, գլուխներդ բարցր դուրս գաք փողոց։ Չեք կարող, այո, դա բնական է։

Գիտե՞ք միայն ես քանի դեպք գիտեմ, թե ՔՊ-ականներին ինչ անհարմար դրության մեջ են գցել տարբեր առիթներով, մշտպես են լինում, ուղղակի էդ մասին ՔՊ-ականներն իրենք չեն բարձրաձայնում, ուղղակի բամբասում են, պատմում են իրենք իրենց մեջ։ ՔՊ-ականներից մեը, անունը չեմ տա, պատմում է ու գործընկերոջ վրա խնդում, ասում է՝ այ լոպազ, ինչի՞ էիր գնացել-մտել եկեղեցի, չգիտեի՞ր որ քեզ չեն ընդունելու․ Նիկոլը, ասում է, իսկի էդքան ախռանայով ռիսկ չի անում գնա մարդամեջ, ի՞նչ ես լոպազ-լոպազ օյին մտել։

Ասողը ՔՊ-ական պատգամավոր է։ Դուք ամեն անգամ էդ պրոբլեմը ունենալու եք․ վաղը երբ էլի եկեղեցի գնալու լինեք, պետք է մի հատ ցանկ կազմած լինեք, թե որ հոգևորականն է նիկոլական կամ ձեր նկատամբ գոնե անտարբեր, որ նրա մոտ գնաք․ հիմա ո՞նց է, որ ունեք ձեր դատավորները ու միայն էդ մեկ-երկու դատավորին եք մակագրում ընդիմադիրների գործերը, այ նույնկեր ցանկ եք ունենալու, որ գնաք էն հոգևորականի մոտ, որը պատրաստ է ձեզ կնքել, գնաք էն կաֆեն, որը ձերոնցից մեկինն է։ Դուք արդեն էդ վիճակում եք, ու այն չի վերջանալու, ձեզ այդ իրավիճակը սպառնալու է միշտ, 100 հատ էլ ասուլիս տաք, 1000 հատ էլ ասուլիս տաք, համոզեք, ռեպորտաժներ նկարեք, նախապես ընտրած մարդկանցով հանդիպում ու շրջայց էլ ցույց տաք, չեք փոխի վիճակը։

Գուցե եկեղեցու հետ կապված էս միջադեպից հետո որոշեք, որ այո, պետք է գնաք ու զավթեք եկեղեցին, բայց դա ձեզ չի փրկելու, չի կանգնեցնելու ձեզ մերժելու գործընթացը, որը թափ է հավաքել։ Ժողովուրդը սպասում է, խնդրում է, պահանջում է, որ շատ արագ էս ամեն ինչը վերջանա, մարդիկ չեն ուզում ձեր ղեկավարած երկրի քաղաքացի լինել։ Մարդիկ ձեզ համեմատում են բնական աղետի հետ։ Դուք ուղղակի համոզում եք ինքներդ ձեզ, թե 2018-ի հեղափոխության աազդեցությունը դեռ կա, բայց ինքնախաբեությունը միանգամից վերանում է հենց իրականության հետ առաջին բախմանը, որը ՔՊ-ականի մոտ տեղի ունցավ եկեղեցում։

Մարդիկ հիմա ամաչում են 2018-ին, 2021-ին ձեզ ընտրելու համար։ Ամաչում են ասել, որ սխալվել են, որովհետև իրականո՛ւմ ամոթ է։

Կարճ ասած՝ կատարվածը ՔՊ-ին մի անգամ էլ խորհելու, ներքին ժողով ու քննարկում անելու առիթ է տալիս։ Քանիցս ասել ենք՝ Նիկոլը վաղը մենակ մտածելու է սեփական կաշին փրկելու մասին, դուք մնալու եք մայթերին, ոչ գրական հայերենով՝ բորդյուրին։ Ու սա իրականում հենց ձեզ համար շատ լավ ռիթ է խորհելու՝ ձեր պագան որն է լինելու և արդյո՞ք կա այդ ապագան։ Ձեր շեֆը ձեզ քաշել է ճահիճը ու խրվում եք մինչև կկորդը։ Այո, Արցախը միայնակ է հանձնել, գուցե, բայց մյուս էնքա՜ն բաների եք մասնակից։ Ու արդյունքն այն է, որ ինչքան ատելություն ու մերժում, որ սերմանել եք այս 7 տարում, այդ գեներացված ատելությունը բազմապատկված վերադարձել է ու վերադառնում է ձեզ։

 

Սևակ Հակոբյան

Նմանատիպ նյութեր

Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ»

Պաշտոնանկություններ են սպասվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի «չիստկան», ըստ որոշ տեղեկությունների, չի շրջանցի նաեւ Երեւանի վարչական շրջանները։ Առաջիկայում փոփոխություններ են սպասվում նաեւ վարչական ղեկավարների շրջանում: Մեր աղբյուրը չի բացառում,...

Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»

Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ վիճարկվող տվյալներով հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հազիվ 49 տոկոսի ձայներն է ստացել, նորից «ինձ մանդատ են տվել» թեզն է շահարկում: Ի մասնավորի, նա օրերս վերստին սպառնալիքների տարափ է տեղացել...

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան. Պեսկով

Ռուսաստանի զինված ուժերը ամբողջությամբ ազատագրել են Կոնստանտինովկան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Պուտինն այսօր այցելել է զորքերի միացյալ խմբավորման օժանդակ հրամանատարական կետերից մեկը։ Նա նշել է, որ մարտադաշտում ռազմավարական նախաձեռնությունը...

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։ Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական...

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Հայ-թուրքական գործընթացի բանագնացներ կդառնան Ֆոն Դեր Լայենը, կամ՝ Մարթա Կոսը. քաղաքագետ

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը, արձագանքելով այսօր ԱԺ-ում Ռուբեն Ռուբինյանի հայտարարությանը, գրում է. «Ռուբեն Ռուբինյանն ասում է, որ ԱԺ նախագահ դառնալուց հետո ինքն այլեւս չի լինելու հայ-թուրքական հարաբերության կարգավորման հատուկ բանագնաց, ու նշում է, որ դրանով...