Քաղաքապետարանի պաշտոնյայի կնոջ ընկերությունը գյուղնշանակության հողից ավազ է արդյունահանել. Հետք

10/03/2025 15:29

«Հետք»-ը գրում է.

Մեծամորի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի աշխատակիցները 2025թ. հունվարի 24-ին արձանագրություն են կազմել, որ Նոր Արտագերս բնակավայրում «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի կողմից վարձակալությամբ օգտագործվող հողամասում կատարվում են ավազահանման  աշխատանքներ: Պարզվել է, որ ընկերությունը, հողամասն օգտագործելով ոչ նպատակային նշանակությամբ, ավազ է արդյունահանել գյուղնշանակության հողատարածքից: Փետրվարի 3-ին հարուցվել է վարչական վարույթ։

Ընկերության տնօրենը կամ ընկերության ներկայացուցիչը նշանակված վարչական վարույթով գործի քննությանը չեն ներկայացել։ Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը 2025թ. մարտի 3-ին որոշել է «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին՝ ի դեմս տնօրեն Աննա Գասպարյանի, ենթարկել վարչական պատասխանատվության՝ 150․000 դրամի չափով:

Այդ չափի տուգանք է նախատեսված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքով՝ հողամասը ոչ նպատակային նշանակությամբ օգտագործելու, հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքերի ինքնակամ փոփոխությունը չկանխելու համար:

Նշենք, որ 2024թ. ապրիլի 4-ին «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ին 10 տարի ժամկետով տրվել է Արմավիրի մարզի Ջանֆիդա տեղամասի 4-A բլոկի ավազակոպճագլաքարային խառնուրդի արդյունահանման թույլտվություն: Տարածքը զբաղեցնում է 2,2 հա:

Հանքավայրը գտնվում է Նոր Արտագերս բնակավայրի վարչական տարածքում, սակայն ամենամոտ բնակավայրը Ջանֆիդա գյուղն է, որից  1 կմ-ից էլ պակաս հեռավորության վրա է գտնվում:

«ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն հիմնվել է 2022թ. հոկտեմբերի 31-ին: Ընկերության միակ սեփականատերը Աննա Գասպարյանն է: Նա էլ զբաղեցնում է ընկերության տնօրենի պաշտոնը:

Աննա Գասպարյանը Երևանի քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետ Տարոն Մարգարյանի կինն է: Տ. Մարգարյանն այդ պաշտոնը զբաղեցնում է 2021թ. սեպտեմբերից:

Առաջին դեպքը չէ, երբ «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն, առանց հողի նպատակային նշանակությունը փոխելու, ավազ է արդյունահանում: Մեծամորի համայնքապետարանը ընկերությանը վարչական պատասխանատվության  ենթարկել է նաև 2024թ. նոյեմբերի 28-ին: Այս անգամ համայնքապետարանի աշխատակիցներն արձանագրել էին, որ ընկերությունն իրականացրել է ավազահանման և ավազի լվացման աշխատանքներ։ Փաստաթղթերի ուսումնասիրությունից պարզվել էր, որ հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը չի համապատասխանում տվյալ աշխատանքներն իրականացնելուն:

Թեև համայնքապետի որոշմամբ «ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի  տնօրեն Աննա Գասպարյանին տրվել էր պարտադիր ցուցում` վերացնել  վարչական  իրավախախտման  հետևանքները, սակայն փաստացի 3 ամիս անց խախտումը ոչ միայն չի վերացվել, այլև նույն արարքի համար կրկին ենթարկվել է պատասխանատվության:

«ՄՖ Քոնսթրաքշն» ՍՊԸ-ի փոխտնօրեն Վահագն Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ առաջին տուգանքն արդեն վճարել են: Ըստ նրա՝ արդյունահանում իրականացվել է այն հողատարածքից, որի համար ունեն ավազի արդյունահանման թույլտվություն, և «մեկ միլիմետր» շեղում թույլ չեն տվել: Պարզապես հողի նպատակային նշանակությունը դեռ փոխված չէ՝ գյուղատնտեսական նշանակության է:

«Հողի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը սկսել ենք, ամենայն հավանականությամբ առաջիկա օրերին փոփոխությունը կլինի: Չենք կարծում, որ համայնքը դեմ կլինի փոփոխությանը, քանի որ լսումները սահմանված կարգով անցկացվել են համայնքում, տեղյակ են, որ արդյունահանման թույլտվություն ունենք»,- ասում է Վ. Ավետիսյանը:

Խորտակվելուց հետո Փաշինյանը կդառնա աշխարհում միակ, բացառիկ այն «կղանքը, որը չի ելնի ջրի երես»․ Սուքոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտնվել է քաղաքական «ճահճում», որտեղ յուրաքանչյուր գործողություն միայն արագացնում է նրա «խորտակումը»։ Սակայն սա պարզապես անհատական ճգնաժամ չէ, այլ պետական...

Գյումրու ընտրություններում ընդդիմադիրներին ճնշելու համար ներգրավված են իրավապահներ․ ՊԶՄԿ

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնը հայտնում է․ «ԱՀԱԶԱՆԳ․ Արձանագրում ենք Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին իրավապահ մարմինների ներգրավածությունը՝ ընդդիմադիր մրցակիցներին ճնշելու նպատակով: Հայաստանի կոմունիստական կուսակցության թեկնածու Վարդան...

Սոցհարցման արդյունքներով Սարիկն ունի ընդամենը 22% ձայն․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Գյումրիում իշխանական ապօրինությունների պատճառը պարզ է. վստահելի աղբյուրից ստացած տեղեկատվության համաձայն, նախօրեին ՔՊ-ում ամփոփվել են Գյումրիում կայանալիք ընտրությունների ավարտական սոցհարցումների արդյունքները, համաձայն որոնց Սարիկն ուներ ընդամենը 22% ձայն։ Այս մասին...

Մարտուն Գրիգորյանի որդուն և հորը ձերբակալեցին

Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալելու որոշում կար: Նրանց ձերբակալեցին և տարան Հակակոռուպցիոն կոմիտե: Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ ձերբակալել են նաև Գյումրու ավագանու անդամի թեկնածու Կարեն Գրիգորյանին: Հիշեցնենք՝ Գյումրու...

ՔՊ-ականի ամուսինը Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահությո՞ւն է իրականացնում. MediaHub

Էմմա Պալյանի ամուսնու մեքենան Մարտուն Գրիգորյանի շտաբի մոտ հերթապահություն է իրականացնում։ MediaHub-ի ֆիքսած կադրում նրա ամուսնու՝ Ալբերտ Մարտիրոսյանի (Գյումրիում ավելի շատ Աբուլ անունով է հայտնի) մեքենան տևական ժամանակ կանգնած է Գրիգորյանի շտաբի մոտ։ Հիշեցնենք, որ...

Գործ ունենք խելագարի հետ, իսկ իրավապահ մարմիններն ընդամենը բութ գործիք են․ Իշխան Սաղաթելյան 

Ես գնահատականը դեռ 2021 թվականին եմ տվել, երբ բանավիճելու առաջարկ կար, ասել եմ՝ թող ինքը որեւէ կլինիկայից թուղթ բերի, որ հոգեկան հիվանդ չի, դրանից հետո նոր քննարկենք՝ իր հետ ընդհանրապես արժե՞ բանավիճել, թե՞ ոչ։ Այս մասին այսօր՝ մարտի...

Ըստ նախկին լրագրող ՔՊ-ականի՝ Հայաստանի լրագրողներն երբևէ չեն գործել ավելի ազատ միջավայրում, քան այսօր է 

Այնքան ազատ միջավայրում, ինչպիսին այսօր է, երբևէ Հայաստանի լրագրողները չեն գործել: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը։ «Լրագրողներն այսօր Հայաստանում վրաերթի չեն...

Մենք էլ ենք ձգտում խաղաղության, բայց Ադրբեջանի կողմից դա խաբկանք է․ Սեյրան Օհանյան 

    Հայաստանի իշխանություններն Ադրբեջանի հետ հարաբերություններ ձևավորելու մեջ գտնվում են ճնշումների և պարտադրության ներքո: Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր...

Նիկոլ Փաշինյանի այս քայլը գնահատում ենք որպես քաղաքական խոչընդոտներ առաջացնելու փորձ․ Անդրանիկ Թևանյան

    Այսօր՝ մարտի 27-ին վաղ առավոտյան, իրավապահները մտել են «Մայր Հայաստան» դաշինքի գրասենյակ և խուզարկել  շտաբի պետ Արա Ոսկանյանի բնակարանն ու «Մայր Հայաստան» դաշինքի ընդհանուր գրասենյակը, ինչպես նաև  «Մայր Հայաստան» դաշինքի...

ԱՄՆ դեսպանը այցելել է Սյունիքի մարզ

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն ամփոփեց իր այցը Սյունիքի մարզ, որտեղ նա ընդգծեց ԱՄՆ շարունակական աջակցությունը խաղաղությանը, ընդհանուր տնտեսական բարգավաճման ապահովմանն ու մշակութային ժառանգության պահպանությանը։ Հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից: Մարտի 25-26-ին...