Կևորկովը, Էլչիբեյը, Մութալիբովն էլ էին ասում , բայց ղարաբաղյան շարժումը կար․ Գեղամ Մանուկյան

26 Մարտի, 2025

Դեռ 21 թվականին Ստալին, Բաղիրով, Բերիա, Ավիս Նուրիջանյանն էին ասում՝ Ղարաբաղյան շարժում չպետք է լինի, հետո Սուսլովն էր ասում՝ չպետք է լինի, Գևորգովը, Էլչիբեյը, Մութալիբովը ասում էին, բայց ղարաբաղյան շարժումը կար։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Ուրիշներին կրթվելու դաս տալու փոխարեն, ինքներդ կրթվեք։ Էն օրը հարցազրույցում Մինսկի խմբի ձևակերպում եք տվել, որ ՄԽ-ը ձևավորվել է Ադրբեջանի տարածքում կոնֆլիկտի լուծման համար։ Գոնե Վիքիպեդիա կարդացեք», -ասաց նա՝ դիմելով Նիկոլ Փաշինյանին։

«Հո Ղարաբաղի մասին գոռալով չի։ Այո, մենք չենք շարունակելու Ղարաբաղի շարժումը, ուզում եք թռեք վերև, ուզում եք իջեք ցած։ Էլի ասում եմ պաշտոնապես։ Դա Հայաստանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումն է։ Եթե հայ ժողովուրդը համաձայն չլինի իմ այս դիրքորոշման հետ, ես վաղը, մյուս օրը, որևէ պահի կդադարեմ լինեն ՀՀ վարչապետ»,- պատասխանեց Փաշինյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

ԵԱՏՄ-ն ցույց է տալիս Հայաստանին հեռացնելու ճանապարհը

Եվրասիական միջկառավարական խորհրդի՝ հոկտեմբերի 20-ի զեկույցում, մատնանշելով ԵԱՏՄ-ի անդամությունը դադարելու պարագայում Հայաստանի կրելիք վնասների մասին, նաև մատնանշվում է Հայաստանի անդամությունը սառեցնելու կամ դադարեցնելու իրավական ուղին։ Նախ հիշեցնենք, որ Հայաստանի՝...

Ի՞նչ նկատի ունենք՝ ասելով «TRIPP-ի կառուցման տարածք»․ Լիլիթ Գալստյանը՝ Միրզոյանին

  «Ձեր ամբողջ ելույթում, ինչպես նաև քաղաքական մեծամասնության ներկայացուցիչների խոսքում, տարանցիկությունը ներկայացվում է որպես մեծագույն ձեռքբերում և առավելություն։ Դուք կրկին ընդգծեցիք, թե բարեկեցության և Հայաստանի Հանրապետության...

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Բաքուն Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում․ ԱԳՆ

Ադրբեջանը Թուրքիայի 31 քաղաքացու ներառել է անցանկալի անձանց ցուցակում, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Ինչպես նշել են գերատեսչությունից, այս որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով «սոցիալական ցանցերում և համացանցային հարթակներում տարածվող այն հայտարարությունները, որոնք...

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ օդի ջերմաստիճանը կնվազի

Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 21-ի ցերեկը, 23-ի գիշերը, 25-ի կեսօրից հետո, 26-ի գիշերն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Հոկտեմբերի 22-ին անձրևները առանձին շրջաններում կլինեն հորդառատ։ Հոկտեմբերի 23-ի...

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Ալեն Ղևոնդյանն ու Ռուբեն Մելիքյանն ընդդեմ ԵՊՀ-ի դատական հայցեր են ներկայացրել

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը և իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը դատական հայցեր են ներկայացրել ընդդեմ Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ)՝ պահանջելով չեղարկել իրենց աշխատանքից ազատելու մասին որոշումները։ Այս մասին տեղեկությունները հայտնի են դառնում Datalex դատական տեղեկատվական...