Կաթողիկոսի դեմ ստորագրահավաք նախաձեռնողը Կճոյանի աշխատակիցն է. «Ժողովուրդ»

16 Դեկտեմբերի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ArmLur.am-ը հայտնել էր, որ հայրենի իշխանությունները կաթողիկոսին հեռացնելու համար նոր էլեկտրոնային էջ են ստեղծել: Barenorogum.am կայքով առաջարկում են էլեկտրոնային քվեարկությամբ հավանության տալ Կաթողիկոսի հեռացման եւ եկեղեցու բարենորոգման խնդրին:

«Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ կայքի պատասխանատուն Ալմաստ Մուրադյանն է, որը ղեկավարն է Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի։ Մուրադյանը նաեւ «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահն է։

ՀԿ-ն Կրոնի եւ Հանրային կապերի ուսումնավերլուծական կենտրոն է։

Ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ այդ կայքում գրվածը ուղիղ համեմատական է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին։

Կայքում հերթով հրապարակված են նաեւ եպիսկոպոսների հայտարարությունները։

«Ժողովուրդ» օրաթերթը կապվեց Ալմաստ Մուրադյանի հետ. մի քանի հարց տալով՝ փորձել ենք նրանից պարզել մեզ հետաքրքրող հարցերի պատասխանը։
Փորձեցինք հասկանալ, թե ում առաջարկով է ստեղծվել Վեհափառի դեմ ստորագրահավաքի կայքը, ովքեր են կայքը ղեկավարողները, ինչ նպատակ այն ունի։

«Կայքում գրված է եպիսկոպոսաց դասի հայտարարություն։ Այսինքն՝ դա արդեն ենթադրում է, որ եպիսկոպոսները, որոնք տարածել են հայտարարությունը, իրենք էլ կայքի նախաձեռնողն են։

Կայքում այլ բան ներկայացված չէ։ Կայքի նպատակը եղել է, որ 10 եպիսկոպոսները, այս պահին ովքեր այստեղ են գտնվում, իրենց հայտարարությունն են ներկայացրել, ինչպես կայքում գրված է։

Սա կոչ է նվիրապետական աթոռների գահակալներին, եպիսկոպոսներին, վարդապետների եւ քահանա հայրերին։ Կայքի նախաձեռնությունը ծնվել է հենց այս հայտարարությունից, որի հետ Նիկոլ Փաշինյանը կապ չունի»,- ասում է Մուրադյանը։

Փաշինյանի հետ կապ չունի, սակայն հարկ է նշել, որ 10 եպիսկոպոսների հայտարարությունը հենց ներքին ճնշումների արդյունք է եղել։ Այս մասին մամուլում բազմաթիվ են անդրադարձները։

Մուրադյանը վստահեցրեց, որ այս գործին լծվել է որպես անհատ, եւ այն հանգամանքը, որ նա ՀԿ նախագահ է եւ Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարը, որեւէ առնչություն չունեն դրա հետ. ինքը որպես անհատ է զբաղվում կայքի աշխատանքներով։

Հարցին, թե ինչպես է ստացվել, որ որպես անհատ հենց իրեն է վստահվել կայքը, Մուրադյանը պատասխան չտվեց:

«Իսկ ինչո՞ւ չպետք է վստահվի կայքը ինձ՝ որպես անհատի։

Որպես հայ առաքելական եկեղեցու հավատացյալին չպե՞տք է վստահվի։ Ի՞նչ կապ ունի՝ ինձ է վստահվել, թե մեկ այլ հավատացյալի։

Ինձ է վստահվել, ես եմ անում, ինչ-որ պրոբլե՞մ կա»,- վրդովվեց Մուրադյանը։

Մուրադյանից հետաքրքրվեցինք, թե ում միջոցով է կայքը գործարկվել, վերջինս վստահեցրեց, որ ամեն բան ինքն է արել, անգամ ֆինանսական ներդրումը, սակայն գումարի չափ չցանկացավ նշել։

Արարատյան Հայրապետական թեմի աշխատակազմի ղեկավարը չնշեց նաեւ, թե կա արդյոք հստակ սահմանված շեմ, որքա՞ն ստորագրությունն է համարվելու բավականաչափ։ 3 միլիոն մարդուց որքա՞նը պիտի ստորագրի, որ պահանջն օրինական ուժ ստանա։

Պաստասխանը երերուն էր. «Ես չեմ ասում՝ պատասխան չունենք, կամ տվյալներ չունենք․ ունենք, ուղղակի չեմ ուզում պատասխանել», – «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց Մուրադյանը։

Հարկ է նշել, որ Եկեղեցին պառակտել փորձող եպիսկոպոսներն անգամ հայտարարում են ստորագրահավաք, սակայն աննպատակ եւ անվերլուծություն, քանի որ վստահությունը, որ այդ ստորագրահավաքները կծառայեն նպատակին, իրենք չունեն»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Նմանատիպ նյութեր

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը

Նեպալում ջրհեղեղի զոհերի թիվը գերազանցել է 1000-ը: Տարերային աղետների ռիսկերի նվազեցման ազգային վարչության տվյալով՝ ավելի քան 3900 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից ավելի քան 600-ը հիդրոէներգետիկ օբյեկտների աշխատակիցներ են: Անհետ կորած է համարվում մոտ 600...

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին․ Թրամփ

ԱՄՆ-ն այս պահին հարվածներ է հասցնում Հորմուզի նեղուցի մերձակայքում գտնվող իրանական թիրախներին։ Հարվածները լայնածավալ և հզոր են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը պատասխանի, ապա կրկին կհարվածենք՝ շատ ավելի մեծ և հզոր...

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Օրենքի ընդունմամբ՝ հրաժարվել ենք հանրաքվեի գաղափարից, իսկ հրաժարվել ենք, որովհետև այդ հարցը դեռ հասունացած չէ․ Փաշինյան

Մենք ուսումնասիրել ենք իրավական բազան, և որևէ խախտում չենք հայտնաբերել ոչ ՌԴ-ի նկատմամբ, ոչ ԵԱՏՄ-ի։ Վերջինիս կանոնադրությունը հստակ սահմանում է, թե ինչ պետք է անի երկիրը միությունից դուրս գալու համար։ Իսկ մենք չենք հայտնել ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, հայտարարել է Նիկոլ...

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Որքան շուտ Հայաստանը որոշում կայացնի ԵՄ-ին անդամակցելու հարցի վերաբերյալ, այնքան լավ․ Պուտինը՝ Փաշինյանին

Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտումը երկրի օրինական իրավունքն է, սակայն դա դժվարություններ է ստեղծում, այդ թվում՝ ԵԱՏՄ-ին անդամակցության պատճառով առաջացած դժվարությունները: Այս մասին Բիշքեկում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ...

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել տնային կալանքից․ «Հրապարակ»

Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝...