Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց բժիշկների ազնիվ հանձնառությունը. Մայր Աթոռ

11 Սեպտեմբերի, 2026

Սեպտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Ֆրանսիական լույս» ասոցիացիայի նախագահ դոկտոր Լևոն Խաչատրյանի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում ընդգրկված էին հայազգի և ֆրանսիացի բժիշկներ։

Հանդիպմանը դոկտոր Խաչատրյանը Վեհափառ Հայրապետին ներկայացրեց ասոցիացիայի՝ Հայաստանում ծավալած առողջապահական ու մարդասիրական գործունեությունը՝ անդրադառնալով մասնավորապես Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առողջապահական ծառայությունների հասանելիության, բուժաշխատողների վերապատրաստման ծրագրերին։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը բարձրորեն գնահատեց բժիշկների ազնիվ հանձնառությունը, որի շնորհիվ տարիներ շարունակ հետևողական աջակցություն է ցուցաբերվում Հայաստանի բուժհաստատություններին և սահմանամերձ բնակավայրերում առողջապահական խնդիրներ ունեցող, սոցիալապես անապահով հայորդիներին։ Հայոց Հայրապետը կարևոր նկատեց նաև հայաստանյան գործընկերների հետ մասնագիտական գիտելիքների և փորձի փոխանակումը, ինչը կնպաստի Հայաստանի առողջապահական ոլորտի զարգացմանը և բնակչությանը մատուցվող բուժօգնության որակի բարձրացմանը։

Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց պատվիրակության անդամներին, Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին և այն բոլոր կազմակերպություններին ու անձանց, որոնց զորակցությամբ կյանքի են կոչվում ասոցիացիայի մարդասիրական ծրագրերը՝ միաժամանակ ամրապնդելով հայ և ֆրանսիացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը։

Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունը բերեց «Ֆրանսիական լույս» ասոցիացիային և ներկա բժիշկներին՝ մաղթելով արդյունավոր առաքելություն և նորանոր հաջողություններ իրենց մարդասիրական ու բժշկական օգտաշատ ծառայության մեջ

Նմանատիպ նյութեր

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հայաստանի Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 11-15-ն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։ Երևան քաղաքում ևս...

44-օրյա պատերազմի մասին զեկույցում աղմկահարույց մատնանշումներ կան. Գեղամ Մանուկյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում «Հայաստան» խմբակցության անդամ, դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանը նոր ընտրված գործընկերներին հորդորեց ձեռք բերել գաղտնիության թույլտվություն ու ծանոթանալ 44-օրյա...

ԱՄՆ-ն մետաղադրամ է թողարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին

ԱՄՆ-ն մետաղադրամ է թողարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների զոհերի հիշատակին

ԱՄՆ դրամահատարանը թողարկել է 50 ցենտ անվանական արժեքով մետաղադրամ՝ 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների 25-րդ տարելիցի հիշատակին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել երկրի Ֆինանսների նախարարությունը։ «Մենք հարգում ենք զոհվածների...

Պետք է հայտնվի բանտում․ Փաշինյանը՝ Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասին

  «Հայկ Սարգսյանի հայտարարությունների առիթով քրեական գործ է հարուցված, և ես կարծում եմ, որ մեր իրավապահ համակարգում լավ կլինի, որ ձևավորվի այնպիսի կուլտուրա, որ Հայաստանում այդպիսի հայտարարությունների արդյունքում ինչ-որ մեկը հայտնվի...

Միջուկային զենքի տեղակայման դեպքում Լիտվան կհայտնվի ՌԴ թիրախում. Պեսկով

Միջուկային զենքի տեղակայման դեպքում Լիտվան կհայտնվի ՌԴ թիրախում. Պեսկով

Լիտվայի իշխանությունների՝ Սահմանադրությունից միջուկային զենքի տեղակայումն արգելող դրույթը հանելու մտադրությունն էսկալացիայի նոր փուլ կլինի, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա կարելի էր կանխատեսել։ Դա էսկալացիայի և լարվածության առումով շատ...