Չինաստանի Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Այս մասին Parstoday-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
Պենտագոնը կարծում է, որ ամերիկյան համալսարաններին կից գործող՝ Չինաստանի կողմից ֆինանսավորվող Կոնֆուցիոսի ինստիտուտները սպառնում են ԱՄՆ ազգային անվտանգությանը։
Չինարեն լեզվի և մշակույթի ուսումնասիրման այս կենտրոններն օգտագործվում են քարոզչության, մտավոր սեփականության գողության և ամերիկացի ուսանողների գիտակցության վրա ազդելու համար։
ԱՄՆ պատերազմի նախարարությունը համակարգված աշխատանքներ է իրականացնում այդ կենտրոնների գործունեությունը դադարեցնելու ուղղությամբ։






