Ադրբեջանը շարունակում է թիրախավորել Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը․ Լիանա Մանուկյան

14 Հոկտեմբերի, 2026

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան»-խմբակցության պատգամավոր Լիանա Մանուկյանը մասնակցել է COP 17-ի շրջանակում անցկացվող «Կանաչ օրակարգը՝ ի շահ ընտրողների և համայնքների խորհրդարանական երկխոսություն կլիմայի և բնության պահպանության շուրջ» թեմայով պանելային քննարկմանը։ Այս մասին հայտնում են խմբակցությունից։

«Ներկայացնում ենք ելույթից մի հատված․ «Ցավով, պետք է արձանագրել, որ կենսաբազմազանության հարցերը նաև բացասական կոնտեքստ են ունենում։ Հաճախ, կենսաբազմազանության համակարգերը և ռեսուրսները դառնում են կոնֆլիկտի թիրախ, ազդեցության լծակ կամ պատճառ /նպատակ։ Դժբախտաբար, Հայաստանը բախվել է այս երեք դեպքերին էլ։ Մասնավորապես,

•Թիրախ՝ բազմաթիվ են փաստագրված դեպքերը, այդ թվում ՀՀ պետական մարմինների կողմից կամ արբանյակային լուսանկարներով արձանագրված, երբ Ադրբեջանի ռազմական գործողությունները հանգեցրել են կենսաբազմազանության, այդ թվում անտառածածկույթի կորստի, դեգրադացիայի և այլ ռիսկերի, ինչպես օրինակ Արծվաբերդի անտառտնտեսությունում, Շիկահողի արգելոցում, Ջերմուկի անտառներում և այլն։

• Ազդեցության լծակ՝ զազմական գործողությունների արդյունքում Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացման արդյունքում կամ ՀՀ ջրային ավազանները սնուցող տարածքների վերահսկողության արդյունքում Հայաստանը ոչ միայն զրկվել է կենսաբազմազանության պահպանման իրականացման հնարավորությունից, այլև ՀՀ բնակիչները զրկվել են ոռոգման և խմելու ջրից։ Սա կոնվենցիայի շրջանակներում ամրագրված մարդու իրավունքների ուղղակի խախտման ակնառու դեպքերից է։

• Նպատակ/պատճառ ՝այսօր էլ Ադրբեջանը, երկրի առաջին դեմքի մակարդակով շարունակում է իր ծավալապաշտական հռետորաբանությունը՝ թիրախավորելով Հայաստանի կարևորագույն էկոհամակարգերը, այդ թվում՝ Սևանա լիճը կոչելով ադրբեջանական անվանումներով։ Միջազգային հանրությունը պետք է հստակ քայլեր ձեռնարկի ոչ միայն կենսաբազմազանության պահպանման, այլև կոնֆլիկտների պատճառ, թիրախ, ինչպես նաև ազդեցության գործիք չդարձնելու ուղղությամբ»»։

Նմանատիպ նյութեր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Ծանրորդ Սամվել Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր

Հայաստանի ծանրամարտի երիտասարդական հավաքականի անդամները շարունակում են հաջող ելույթները երիտասարդների ու Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխանցմամբ՝ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող երիտասարդների առաջնության 70 կգ քաշային...

Ֆիդանը մեկնել է Բաքու

Ֆիդանը մեկնել է Բաքու

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ժամանել է Ադրբեջան՝ մասնակցելու Ասիայում փոխգործակցության և վստահության միջոցների խորհրդակցության (ԱՓՎՄԽ) VII գագաթնաժողովին։ Միջոցառմանը նա կներկայացնի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, հայտնել են Թուրքիայի ԱԳՆ-ից։...

Ահա թե ինչու է Ռոբերտ Քոչարյանի գործը համարվում «Աշխարհաքաղաքական N1»․ «Կարճ ասած»

6 տարի առաջ այս օրը՝ պատերազմի 18-րդ օրը, որոշ չափով բացահայտվեց պատերազմի դաշտում մեր կորուստների մասին։ Ուղերձով հանդես եկավ մարդամեկը․ նախ դարձյալ գլուխ գովաց, թե ինչպես հուլիսյան մարտերի ժամանակ է ասել, որ Ադրբեջանը...

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Արամ Ա-ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին

Մեծ Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա–ն առողջություն է մաղթել Հռոմի պապ Լևոն XIV-ին։ Այս մասին հայտնում են Կաթողիկոսությունից։ Լևոն XIV-ին ուղղված նամակով Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը շուտափույթ ապաքինում է մաղթել՝ ողջունելով Պապի հաջող վիրահատությունը։ Հայրապետը...

Լուսինե Բադալյանին անհայտ պատճառներով արգելել են մուտք գործել ՌԴ

Լուսինե Բադալյանին անհայտ պատճառներով արգելել են մուտք գործել ՌԴ

ԱԺ քպ-ական պատգամավոր Լուսինե Բադալյանը գրել է. «Այսօր` հոկտեմբերի 14-ին, նախատեսում էի մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ վաղը կայանալիք ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) սոցիալական քաղաքականության և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի հերթական նիստին մասնակցելու...