Կանխվել է ավելի քան 69 կգ «մարիխուանայի» ներկրումը ՀՀ․ կան կալանավորվածներ

12 Հոկտեմբերի, 2026

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բացահայտվել և կանխվել է Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցներ տեղափոխելու դեպք:

Ազգային անվտանգության մարմինների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացիներ Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, ինքնությունը դեռևս չպարզված ԻԻՀ մի քաղաքացու հետ համատեղ, խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, միմյանց գործողությունները փոխլրացնելով, պատրաստվում են հայ-իրանական սահմանի մերձակայքում գտնվող թաքստոցից՝ իրացնելու նպատակով ձեռք բերել Իրանի Իսլամական Հանրապետությունից մաքսանենգ ճանապարհով Հայաստանի Հանրապետություն ներկրված առանձնապես խոշոր չափերի թմրամիջոց։

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում, պարզվել է, որ ս.թ. սեպտեմբերի 29-ին, Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես ՄԼ» մակնիշի ավտոմեքենայով, Նռնաձոր գյուղի մերձակայքում, ինքնությունը  դեռևս չպարզված ԻԻՀ քաղաքացու մատնանշած կոնկրետ թաքստոցից վերցրել են վերջինիս կողմից մաքսանենգ ճանապարհով ՀՀ ներկրված թմրանյութերի խմբաքանակը և ուղևորվել դեպի Երևան։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից բացահայտվել և կանխվել է հանցավոր խմբի գործունեությունը և վերջիններս հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության պայմաններում ձերբակալվել են Մեղրի համայնքի տարածքում:

Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, 399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի, ինչպես նաև 46-399-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատ­կանիշներով, նախաձեռնվել քրեական վարույթ, Ն.Հ.-ն և Վ.Թ.-ն, դատարանի որոշմամբ կալանավորվել են։

Նմանատիպ նյութեր

ՀՀ քաղաքացիներն արդեն միայն տոկոսների վճարման համար օրական վճարում են 1,1 միլիարդ դրամ․ Գրիգորյան 

  «Նախորդ տարի՝ 2025 թվականին, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է վարկային համաձայնագիր, որով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվել է 250 միլիոն դոլարի վարկ։ Դեռևս մեկ տարի չի անցել, ինչ Հայաստանը ստանձնել է 250...

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանում բողոքի ակցիաներ են. մասնակիցներ են ձերբակալվել

Ադրբեջանի մի շարք դպրոցներում բողոքի ակցիաներ են ընթանում. պահանջում են վերացնել հիջաբի կրման արգելքը։ Հաղորդվում է, որ «գրանցվել են հասարակական կարգի կոպիտ խախտումների դեպքեր՝ կապված պետական ​​ուսումնական հաստատություններում միասնական դպրոցական համազգեստի ներդրման...

Թաղապետարանի աշխատակիցներն ուղղակի փողոցում քայլում են, ասում՝ քանդում ենք ամբողջ տարածքը․ ակցիայի մասնակից 

  «Սպասում ենք, որ մեր իրավունքները չոտնահարվեն, որովհետև այս պահին մեր իրավունքները ոտնահարվում են։ Հանդիպում ենք խնդրել, թույլ են տվել, որ մարդիկ մի քանի հոգով բարձրանան վերև։ Այս պահին սպասում ենք՝ տեսնենք՝ իրավիճակն ինչպես...

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի

Իրանի և ԱՄՆ-ի միջև միջնորդների միջոցով հաղորդագրությունների փոխանակումը շարունակվում է։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հայտնում է APA գործակալությունը։ Նա ընդգծել է, որ Հորմուզի նեղուցը...

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

«ԹՐԻՓՓ»-ն ԱԺ կուղարկվի հոկտեմբերի վերջին. փոխնախարար

Ազգային ժողովում «ԹՐԻՓՓ» նախագծի քննարկումը, գուցե, տեղի ունենա հոկտեմբերի վերջ, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ «Կարծում եմ՝ ընթացքում է, համապատասխան ընթացակարգերն անցնելուց հետո...