Կադաստրի կոմիտեում տեղի ունեցած աղմկահարույց ծեծի դեպքին Սրբուհի Գալյանը ծանոթ չէ

18 Սեպտեմբերի, 2025

Ինձ ծանոթ չէ այդ դեպքը, և եթե նույնիսկ ծանոթ լիներ, որեւէ որակում տալ չէի, կարող, որովհետև արդարադատության նախարարի պաշտոնը բացարձակ չի ենթադրում որակումներ տալ, որակումներ տալ կարող են միայն իրավապահ մարմինները։ Այս մասին News.am-ի հետ զրույցում նշել է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով նրան, որ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի աշխատասենյակում ծեծի են ենթարկել քաղաքացուն և նրա կինը հայտարարել է, որ ծեծի հեղինակը կադրաստրի կոմիտեի նախագահն է, նրա պատվերով է արվել։

«Ենթադրյալ արարքների հետ կապված ես ի՞նչ որակումներ պետք է տամ»,- ասաց նախարարը։

Հարցին՝ եթե այդուհանդերձ, եթե նման դեպք եղած լինի, դա կբացահայտվի՞, թե կկոծկվի, նա արձագանքեց. «Եթե այդպիսի բան լինի, անկախ նրանից, թե ով է պատվիրատուն, ով է կատարողը, ես վստահ եմ, որ իրավապահ մարմինների պատշաճ աշխատանքի արդյունքում դեպքը կբացահայտվի»։

Նմանատիպ նյութեր

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՊՆ-ն անդրադարձել է Ճամբարակի ողբերգական վթարին

ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ քննչական կոմիտեն հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․ Ճամբարակում տեղի ունեցած դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ մամուլում և սոցիալական ցանցերում տարատեսակ տեղեկություններ են շրջանառվում, չնայած որ դեպքի...

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Եթե ԱՄՆ-ը սկսի նոր պատերազմ, Իրանը կկիրառի զենք, որը դեռ չի օգտագործել․ ԻՀՊԿ

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) նախազգուշացրել է ԱՄՆ-ին, որ նոր պատերազմի դեպքում Թեհրանը կկիրառի ավելի կործանարար զենք, քան նախորդ հակամարտության ընթացքում, հաղորդում է Mehr-ը։ ԻՀՊԿ-ի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Մոհսեն Մոհեբբիի խոսքով՝...

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...