Իսրայելական բանակի հարվածները Լիբանանի տարածքին սպառնում են խափանել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը. Գուտերեշ

9 Ապրիլի, 2026

Իսրայելական բանակի հարվածները Լիբանանի տարածքին սպառնում են խափանել ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարը։ Այս մասին հայտարարել Է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը։

«Գլխավոր քարտուղարը խստորեն դատապարտում է ապրիլի 8-ին Իսրայելի կողմից իրականացված զանգվածային հարվածները, որոնց հետևանքով զոհվել և վիրավորվել են հարյուրավոր խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ, և վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։ Գլխավոր քարտուղարը դատապարտում է քաղաքացիական անձանց կորուստները և խորապես մտահոգված է քաղաքացիական զոհերի թվի աճով։ Իրանի և Միացյալ Նահանգների միջև հայտարարված հրադադարի ֆոնին Լիբանանում շարունակվող ռազմական գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում այդ հրադադարի և տարածաշրջանում կայուն և համապարփակ խաղաղության հասնելու ջանքերի համար։

Գլխավոր քարտուղարը վերահաստատում է բոլոր կողմերին ուղղված իր կոչը՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները», — ասվում է ՄԱԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի գրավոր հայտարարության մեջ։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր

Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը, շարունակելով բազմակողմանի կապեր կառուցել և ամրապնդել Միութենական պետության ինստիտուտները, կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել է Կրեմլի կայքում։ Պուտինը...

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հաջորդ խորհրդարանում չի լինելու, հրաժարվելու է պատգամավորական մանդատից՝ մեկնելով հանգստի: Մարդ, որը մեկ շաբաթ առաջ առաջադրվել էր ԱԺ նախագահի թեկնածու: «Ես վարչապետի հետ...

Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

Հայաստանի՝ ԵՄ-ին մերձեցումը տնտեսական ռիսկեր է ստեղծում․ Գալուզին

Ոչ միայն Ռուսաստանը, այլև Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մյուս անդամ երկրները՝ Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան, կարծում են, որ Հայաստանի՝ Եվրոպական միության հետ մերձեցման քաղաքականությունը լուրջ տնտեսական ռիսկեր է ստեղծում միության համար։ Այդ մասին ՏԱՍՍ-ի ...

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը 1 ամսով երկարաձգվեց

Արմեն Աշոտյանի կալանքը կրկին մեկ ամսով երկարացվեց, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը: Հիշեցնենք, որ Քննչական մարմինը ներկայացրել էր Արմեն Աշոտյանի բանտային կալանքի ժամկետը երկու ամսով երկարացնելու...