Լիբանանի և Իսրայելի պատվիրակությունները սեպտեմբերի 15-16-ը Հռոմում կանցկացնեն բանակցությունների ութերորդ փուլը՝ նվիրված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
Նրա տեղեկություններով՝ կողմերը կքննարկեն հարավային շրջաններում նոր «փորձնական գոտիների» ստեղծումը, որոնք կգտնվեն Լիբանանի բանակի վերահսկողության ներքո։
Բանակցությունների նախորդ փուլը տեղի էր ունեցել օգոստոսի 4-6-ը։ Այն ընդհատվել էր Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության կողմից իրականացված զինված սադրանքի պատճառով։
Սեպտեմբերի 4-ին Իսրայելը ազատ է արձակել գերությունից հինգ հոգուց բաղկացած խմբի, ինչը նպաստել էր երկկողմ շփումների վերսկսմանը։





