Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի Տոլեդո նահանգում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով առնվազն 46 մարդ է զոհվել։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնում է ABC թերթը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին 39 զոհի մասին։
Վթարը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 09։00-ի սահմաններում։ Բախման հետևանքով գնացքներից մեկի երկու վագոն դուրս է եկել ռելսերից։
Զոհերի թիվը ճշտվում է։


