Իսպանիայի Սեուտա քաղաքի հազարավոր բնակիչներ միացել են ցույցին՝ իշխանություններից պահանջելով արձագանքել ծանր իրավիճակին, որը ստեղծվել է ինքնավար քաղաքում միգրանտների զանգվածային ներթափանցումից հետո։ Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Ըստ դրա տեղեկությունների՝ ակցիան անցկացվել է օգոստոսի 9-ի երեկոյան հրապարակներից մեկում՝ «Բավական է. Սեուտան չի հանձնվում» կարգախոսով։ Ըստ կազմակերպիչների հաշվարկների՝ ցույցին մասնակցել է մոտ 10,000 մարդ, ոստիկանությունը հավաքվածների թիվը գնահատել է մոտ 5,000։
Ի թիվս այլ բաների՝ ակցիայի մասնակիցները վանկարկել են կարգախոսներ՝ կոչ անելով հրաժարական տալ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսին։
Հիշեցենք, որ հուլիսի վերջին տասնյակ հազարավոր անօրինական միգրանտներ կարողացել էին հասնել Իսպանիայի ինքնավար քաղաք լողալով, ինչպես նաև ոտքով՝ շրջանցելով ալեհատը, որը քաղաքը բաժանում է Մարոկկոյից։
Ճգնաժամի ֆոնին Մադրիդը որոշել էր ներգրավել զինվորականներին՝ բնակավայրում անվտանգության ապահովմանը օգնելու համար։ Իսպանիայի կառավարության վարկածով՝ Սեուտա է ներթափանցել մոտ 72,000 միգրանտ, որոնցից մոտ 70,000 արդեն վերադարձել է Մարոկկո։






