Փլուզում՝ Մալաթիայի տներից մեկում. փրկարարները փլատակներից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին փնտրում են

28 Հոկտեմբերի, 2026

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փլուզման հետևանքով 1 հոգու օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկի և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարներն ու քաղաքացիները, այդ թվում՝ փլուզված տան հարևանները, փլատակների տակից դուրս են բերել, և տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։Այս պահին փրկարարները փորձում են փլատակների տակից դուրս բերել տատիկին։ Նրանք օգտագործում են հատուկ տելնիկա։Տեղում հերթապահություն են իրականացնում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը։

Թե ինչն է եղել տան մի մասի փլուզման պատճառը, պարզվում է, սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ փլուզումը գազի արտահոսքի հետ կապ չունի, անգամ գազի արտահոսք տեղի չի ունեցել։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին և այս պահին սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանի քննչական խումբը։Համայնքային ոստիկանները պարզում են տան սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

 

Նմանատիպ նյութեր

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Փլnւզումից հետո փլատակներից դուրս բերված 2 քաղաքացիները հոսպիտալացվել են

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 18։17-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի է ունեցել փլուզում․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ...

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր մարշալ Հովհաննես Բաղրամյանը․ Զախարովան՝ Շիրակի մարզպետի հայտարարության մասին

Հենց այդ «Իվաններին» ղեկավարում էր Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանը, լրագրողներին ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Շիրակի մարզպետի հայտարարության մասին։ Նա հայտարարել է, որ այդ գործիչն առաջին հերթին նվաստացրել է հայ...

Փաշինյանի դիպուկությունը «չուկ-չակ-չարակ-չա՞կ»-ն է․ Քրիստինե Վարդանյան

  «Ծովինար Վարդանյանն ասում է, թե իրենցից ամենադիպուկը հարցերին պատասխանողը Նիկոլ Փաշինյանն է։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ դիպուկությունն ո՞րն է․ «չուկ-չակ-չարաքչակ»-ը, «գլուխներդ պատին եք տալի՞ս»-ը, և սա այն դեպքում, երբ...

Քննիչները պե՞տք է կատարեն կապարակնքումների վերաբերյալ դատարանի որոշումը, թե՞ ոչ․ Խամոյանը՝ Գալյանին

Հայտնի կապարակնքումների թեմայով կա՞ մինչ դատական ակտ, որով դատարանը որոշել է, որ քննիչների գործողությունները ապօրինի են եղել։ Ես ենթադրում եմ և գիտեմ, որ էս ակտը անհապաղ ենթակա է կատարման։ Ես, ի դեպ, հաղորդում, հաղորդում եմ...