Իշխանությունն այն մարմինն է, որը պետք է երկիրը գրավիչ դարձնի երիտասարդների համար․ Ռոբերտ Քոչարյան

21 Մարտի, 2026

Միգրացիայի հետ կապված առաջին հերթին պետք է անես այնպես, որ քո սեփական երկրում դու հեռանկար տեսնես քեզ համար, քո սեփական երկիրը պետք է հետաքրքիր լինի և քո սեփական երկրում դինամիկա, շարժ պետք է երևա, որը հրապուրում է երիտասարդներին: Այս մասին այսօր՝ մարտի 21-ին, Աշտարակում քաղաքացիների հետ հանդպիման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կարելի է կանխել արտագաղթը և երկիրը գրավիչ դարձնել երիտասարդների համար։

«Ամենամեծ միգրացիան Հայաստանում եղել է 92-93 թվականներին և կապված էր էներգետիկ ճգնաժամի հետ։ Ուղղակի սարսափելի ժամանակներ էին։ Վերջերս նաև ես նշեցի, թե որտեղից եկավ այդ էներգետիկ ճգնաժամը։ Մեկ սխալ որոշում՝ ատոմակայանի փակելը արհավիրք էր Հայաստանի համար։ Բերեց էներգետիկ ճգնաժամի, որի պատճառով հարյուր հազարավոր մարդիկ ուղղակի լքեցին Հայաստան։

Դժվար էր ապրել։ Իսկապես, չեմ էլ կարող մեղադրել այդ մարդկանց։ Իշխանությունը հենց այն մարմինն է, կառավարությունը այն մարմինն է, որը պետք է այն պայմանները ստեղծի, որը երկիրը պետք է գրավիչ դարձնի երիտասարդների համար։ Սա հարցի մեկ մասն է։

Մյուս մասը․ եթե մենք դպրոցական ծրագրերից ջնջենք ամեն ինչը, որը կապված է ինքնության հետ, ապա երիտասարդի համար ի՞նչ տարբերություն որտեղ ապրել, եթե ինքը հայկական ինքնություն ուղղակի իր մեջ չունի։ Ուրեմն պետք է դաստիարակենք այնպես, որ հայկական ինքնությունը ոչ միայն հուլիսին ծիրան ուտելն է։ Կա այլ ինչ-որ արժեքային համակարգ, որը եթե քո մեջ ներդրված է մանկությունից, քեզ վրա ազդելու է այնպես, որ դու մեծ մոտիվացիա ունենաս ապրել Հայաստանում։

Այս երկու հանգամանքը՝ հետաքրքիր կյանք, հետաքրքիր երկիր, արժանապատիվ երկիր և քո ինքնության ընկալումը, հայի ընկալումը բերելու է նրան, որ շատ ավելի մարդ փորձելու է և ցանկանալու է մնալ Հայաստանում: Այդ երկու հանգամանքը պետք է իրար հանդիպեն»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Նմանատիպ նյութեր

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան

Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից։ Այս մասին Tete A Tete հաղորդման ժամանակ ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: «Հայաստանի հասարակության այս աղքատության,...

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Իրանի հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ ոչ մի բանակցություն կամ զրույց չի ընթանում և նախատեսված չէ։ Ծովային շրջափակումը մնում է...

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

5-6 տարեկանների նախադպրոցական կրթությունը նախատեսվում է դարձնել պարտադիր

2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ մեկնարկել են օգոստոսյան խորհրդակցությունները, որոնց մասնակցում են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ղեկավարները Առաջին...

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին

Բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին ռուսական ԶԼՄ-ներում Ադրբեջանի և նրա ղեկավարության հասցեին հնչած uադրիչ հայտարարությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում են Ադրբեջանի ԱԳՆ-ից, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Ինչպես հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հանդիպումը տեղի...

Մարդիկ իրենց ունեցվածքը վաճառում են առողջական հարցեր լուծելու համար․ Ագնեսա Խամոյան

  «Հայաստանում ամեն 43-րդ մարդն ունի քաղցկեղ․ Երևանում՝ ամեն հինգերորդ քաղաքացին։ Անկախացումից ի վեր 3,3 անգամ աճել է քաղցկեղով հիվանդների թիվը։ Ես ձեզ առաջարկում եմ միասին մի օր գնալ Յոլյանի անվան Արյունաբանական ինստիտուտ, և այնտեղ...