Իշխանությունը պահպանելու համար պատրաստ են վճարել ցանկացած գին․ Հովհաննես Խուդոյան

20 Նոյեմբերի, 2025

 

«Այս աստիճանի խոշոր միջոցառումները շատ կարևոր են քաղաքացիների ձայնը տեղ հասցնելու համար և բարձրացնելու մեր օրերում ամենակարևոր հարցերից մեկը՝ քաղբանտարկյալների առկայությունը Հայաստանի Հանրապետությունում»,- ՀՀ գլխավոր դատախազության դիմաց՝ ի պաշտպանություն բոլոր քաղբանտարկյալների ակցիայի ժամանակ հայտրարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը, որը զբաղվում է մի շարք քաղբանտարկյալների շահերի պաշտպանությամբ։

«Էստեղ գտնվելով, անձամբ ես որևէ ակնկալիք չունեմ մեր դիմացի հիմնարկից որևէ պատասխան ստանալու․ ես եկել եմ այստեղ խոսք հնչեցնելու, որը, կարծում եմ, բոլորիս միասնական կարծիքն է։ Ինչի չեմ ակնկալում պատասխան, որովհետև մենք գործ չունենք տարբեր պաշտոնատար անձանց կողմից սխալվելու, օրենքի չիմացության, հարկադրված եղանակով, շատ հաճախ այդպես ենք խոսում, թե՝ ոչինչ չեն կարող անել, ստիպված են պատվերներ կատարել․ ո՛չ․՝ մենք չունենք այդպիսի իրավիճակ,  մենք գործ ունենք հետևողական և չարամիտ դիտավորությամբ տարբեր խմբի անձանց քաղաքական հետապնդումների ենթարկելու համակարգված գործողությունների դեմ, որին մասնակցում են մեր իրավապահ մարմինները, ինչքան էլ որ ցավոտ է ինձ համար արձանագրել որպես այդ ոլորտով զբաղվող անձ, բայց պետք է արձանագրենք, որ այս կառույցները դադարել են այլևս Հայաստանի Հանրապետությունում օրենքը և իրավունքը պաշտպանելուց և պաշտպանում են բացառապես առանձին խմբի քաղաքական նպատակները իշխանությունը պահելը»,- ասաց նա։

Ելույթն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

Մարդկանց մոլորեցնելու գռեհիկ արվեստը․ Արթուր Խաչատրյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ Ըստ Փաշինյանի, «Ալիևն անձնական զրույցներում հաստատել է, որ Բաքուն ընդունում է [սահմանադրության փոփոխության] հարցի ներքին բնույթը և Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջ չի ներկայացնում»:...

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թրամփն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ. սա նրանց երրորդ զրույցն էր վերջին երկու շաբաթվա ընթացքում։ Զրույցի ընթացքում երկու առաջնորդները քննարկել են թուրք-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և...

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Առավոտից գիշեր կարանք ասենք Արցախ, բայց պիտի համակերպվենք, որ Ադրբեջանն էլ կասի՝ «Բասարգեչար». Փաշինյան

Փաշինյանը Restart հիմնադրամի MaskOFF պանելային քննարկման ժամանակ հայտարարել է, որ «Արցախ» անվան օգտագործումը չի խանգարում Ադրբեջանին օգտագործել «Բասարգեչար» անվանումը՝ Վարդենիսի անվան ադրբեջանական տարբերակը։ «Մենք կարող ենք ինչքան ուզում ենք «Արցախ» ասել. առավոտյան...

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ջանքերը նսեմացնելը ճշմարտության աղավաղում է․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը․ «Մոսկվա ժամանելուց առաջ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը պնդել է, թե ռուսական կողմը, իբր, ոչինչ չի արել 2020 թվականի աշնանը ԼՂ հակամարտության սուր փուլի ընթացքում։ Մեջբերենք նրա խոսքերը. «Ես...

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

Արդարադատությունը քողարկված պատիժ չպիտի դառնա․ Լիլիթ Գալստյան

ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը գրում է․ «Նոյեմբերի 4-ին և 6-ին ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի մի քանի պատգամավորների և հանձնաժողովի փորձագետների հետ այցելել եմ Երևանի կենտրոն, Աբովյան, Սևան, Նուբարաշեն և Արմավիր...