Ընտրողը տեսավ, որ ՍԴ դատավորների կողմից չհնչեց մեկ ուղիղ հարց, որը կարող էր վնասել իշխող ուժի շահերին․ Խուդոյան

1 Հուլիսի, 2026

 

«Մեր ամբողջ դիմումը մեկ մարդու մասին է՝ այն քաղաքացու, որի կամքն է սահմանադրությունը պաշտպանում, և որի կամքը պաշտպանելու առաքելություն ունեն պետական մարմինները և նաև այս բարձր դատարանը: Եվ ուզում ենք հերթով անդրադառնալ այդ ընտրողի հատկանիշներին:

Պարոն Խաչատուրյան, ընտրողը մտածող մարդ է, նա վերլուծում է: Հինգ օր շարունակ տևած մեր քննարկումներից ընտրողը վերլուծում և հասկանում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը անգործություն է դրսևորել: Մենք հասկացանք, որ, կարելի է ասել, չենք ունեցել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ այն չի կատարել իր առաքելությունը, չի ապահովել հավասար ու ազատ ընտրական իրավունքի իրացումը:

Վարչական վարույթներ չհարուցելով՝ մենք տեսանք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պարզապես գործել է որպես գրասենյակ. ընդամենը վերահասցեագրել է իրեն ուղղված այն դիմումները, որոնց ինքը, օրենքով սահմանված ուղիղ պարտականությամբ, պիտի անդրադառնար: Եվ այստեղ ոչ մի բացատրություն ընդունելի չէ, ոչ մի պատճառաբանություն ընդունելի չէ, թե քանի բողոք է բողոքարկվել դատական կարգով: Այստեղ կարևոր է այն արձանագրումը, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իրականացրել է զրո վարչական վարույթ:

Այո՛, այդ թվում՝ իրավապահ մարմինների կողմից հակաքարոզչության իրականացման մասով, և այո՛, նաև հղում կատարեմ «Դոգ» կուսակցության ներկայացուցչի դիրքորոշմանը: Ընտրակաշառքների վերաբերյալ հրապարակումներին զուգահեռ՝ պետք էր պահանջել տվյալներ, կողմերին հրավիրել մեկ հարկի տակ, տալ հավասար հնարավորություններ և եզրահանգել, թե որ կողմն է փորձում ոչ իրավաչափ ազդել ընտրությունների արդյունքների վրա: Ի վերջո, ԿԸՀ-ն կոչված է իրապես վերահսկելու ընտրական պրոցեսը:

Փոխարենը՝ անատամ գրություն քննչական մարմիններին, թե՝ «Կլինի՞ արդյոք չտաք մասնակից ուժերի անուններ», որին ստանալով ոչ իրավաչափ մերժում՝ ասել են. «Դե, չի լինի՝ չի լինի»,- այս մասին ՍԴ-ի ամփոփիչ ելույթում նշեցին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ, փաստաբաններ Հովհաննես Խուդոյանը և Տաթևիկ Սողոյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

ՀՅԴ-ն «արմատախիլ անող» Արման Եղոյանն ունի նոր հանձնարարություն՝ քանդել Եկեղեցին. Վահե Սարգսյան

Այսօր ավտոբուսում մի կիրթ մարդ հետևում էր ԱԺ նիստին, որտեղ քննվում է մի խայտառակ ու վտանգավոր հարց՝ Հայ Առաքելական եկեղեցու խնդիրներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու վերաբերյալ հարցը։ Այս մասին գրում է պատմաբան Վահե Սարգսյանը: «Քաղաքացին...

ՔՊ-ն հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

ՔՊ-ն հաստատեց եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը

ՔՊ-ն քննարկեց և 62 կողմ ձայնով հաստատեց Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակն ուսումնասիրելու համար ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի կազմը: Քննարկումը տևեց մի քանի րոպե:  Ազգային ժողովի երկու ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն  ավելի...

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Միայն օգնական աշխատած «կռվի թամադան»

Այսօր խորհրդարանում մի քանի անգամ լարված մթնոլորտը վերածվեծ քաշքշուկի։ Թեև քաշքշուկի հրահրման մեջ աչքի ընկավ Նիկոլ Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանը, սակայն բռունցքները ակտիվ գործադրում էր մեկ այլ՝ ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր՝ Սուրեն Հովհաննիսյանը։ Տարածված...

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News

Դատավոր Վահե Ջիվանյանի դատավճռով Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց։ Լուրը 24News-ի փոխանցմամբ՝ հայտնել է փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ Նշենք, որ 2025 թվականին Հակակոռուպցիոն դատարանում ընթացող դատավարության ավարտին Վարդան և Սպարտակ Ղուկասյանները...