Փաշինյանը չունի այն ռեսուրսները, որ իրեն թույլ կտան Ալիևի նման բռնապետի վերածվել․ Խուդոյան

5 Հոկտեմբերի, 2026

«Ինչպես ցանկացած ավտորիտար պետությունում քաղաքական հետապնդումների դեպքում, նախ և առաջ պետք է դրա մասին շատ խոսել, պետք է օգտագործել իրավական գործընթացները երկրի ներսում և դրսում և, որ ամենակարևորն է, ինչը որ գործում է ավտորիտար համակարգերում կամ բռնապետական համակարգերում, քանի որ գործ չունենք իրավունքի գերակայության հետ, հնարավորինս թանկացնել ապօրինությունների գինը իշխանությունների համար։

Առաջնահերթ՝ հատկապես իրավապաշտպանների, լրագրողների կամ հասարակական, հանրային գործիչների տեսանկյունից, դրա մասին խոսելն է, դրա մասին մատնացույց անելն է։

Եվ եթե մենք այսօր ունենք, ինչքան նշեցիք, 54 տոկոս, մենք հաջորդ հարցմանը կտեսնենք, որ այդ թիվը շատ ավելի մեծ է լինելու, և հասարակության իրազեկվածությունը ավելի բարձրանալու է։

Բնականաբար, զուտ իրավական առումով մենք հնարավորություն չունենք ֆիզիկական հարկադրանքով հարցերը լուծել։ Երբ որ պետությունը բռնում է, երբ որ իշխանությունը բռնում է ավտորիտար զարգացման ճանապարհը, դրա դեմ իրավական գործիքները միշտ չէ, որ ամբողջ ծավալով արդյունավետ աշխատում են։

Բայց նույնիսկ Հայաստանի պարագայում Նիկոլ Փաշինյանը չունի այն ռեսուրսները, որ իրեն թույլ տան Ալիևի նման բռնապետի վերածվել։ Իր ռեսուրսները սահմանափակ են, և մենք էլ պատրաստվում ենք օգտվել նրա այդ թուլությունից»,- այս մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյան։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Թեհրանում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը

Հոկտեմբերի 5-ին Թեհրանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ։ Հայտնում են ԱԳՆ-ից: Մինչ քննարկումների պաշտոնական հատվածին անցնելը նախարար Միրզոյանն իր ցավակցություններն...

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Արտաքին գերատեսչությունը խուսափում է պատասխանել ԹՐԻՓՓ ծրագրի վերաբերյալ հարցերին. «Հետք»

Ավելի քան 8 ամիս տևած գրագրությունը ցույց է տվել, որ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը (ԱԳՄԱՆ, նախկինում՝ ԱԳՆ) չի ցանկանում պատասխանել ԹՐԻՓՓ (TRIPP)-ի վերաբերյալ հարցերին։ Գրում է «Հետք»-ը: «Հետքի» ընթերցող Արտյոմ Բաղդասարյանի նամակագրությունը...

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է. վիճակը կայուն է. ՀՀ ԱՆ

Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կինը վիրահատվել է, հետվիրահատական վիճակը գնահատվում է կայուն: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանը՝ ընդգծելով, որ...

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Երևանում հոկտեմբերի 5-ի և 7-ի երեկոյան հնարավոր է, 6-ին՝ առավելապես երեկոյան ժամերին, 7-ին՝ գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ Հոկտեմբերի 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են...

ԵԽԽՎ զեկույցն անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով․ Լևոն Քոչարյան

  «ԵԽԽՎ զեկույցը, կարծում եմ, մի քիչ անարդար է գտնվել օտարերկրյա ճնշումների մասով՝ այսպես շատ հստակ առանձնացնելով Ռուսաստանը, իսկ մյուս մասով, հատկապես արևմտյան երկրների միջամտության դրսևորումներին, դեպքերին շատ հպանցիկ է անցնում։...