Իշխանությունը քաղաքացուն դիտարկում է որպես փողի քսակ. գործարար

8 Հոկտեմբերի, 2025

Գործարար Սամսոն Գրիգորյանը գրում է. «Որ ասում եմ՝ իշխանությունը քաղաքացուն դիտարկում է որպես փողի քսակ և միակ նպատակը մինչև վերջին կոպեկը քերթելն է, նեղանում եք։
Էլեկտրական մեքենաների ձիաուժը Հայաստանում սխալ է հաշվարկվում, մոտ 60 տոկոսով ավել, քան իրականությունն է։ Ես չեմ հորինել, ԵԱՏՄ կանոն է, համատարած կիրառվում է ՌԴ-ում, Ղազախստանում և Բելառուսում։ Համարյա բոլոր էլեկտրոմոբիլների իրական ձիաուժերը այս երկրների բազաներում կան։

Բոլոր այս երկրների հետ Հայասատանը ունի ինֆորմացիայի փոխանակման պարտավորություններ՝ ԱՏԳ կոդերը նույնն են, բանկային հաշիվների շարժերը փոխանակվում են, հարկային պարտավորությունները միմյանց ուղարկվում են, մեքենաների մաքսազերծման, տեղափոխման և գրանցման տեղեկատվությունը փոխադարձ տրամադրվում է։
Բայց, արի ու տես, որ էլեկտրոմոբիլների ձիաուժերը ճշտելու համար, Հայասատանի քաղաքացին պետք է վճարի կամ 240.000 դրամ, կամ շարունակի գույքահարկը 2 անգամից ավել վճարել։
Բացվել են մի քանի ստուգաչափող ընկերություններ և բոլորի մոտ աստղաբաշխական թվեր են։ Կասկած ունեմ, որ նույնիսկ իրական ստուգաչափում չի լինելու, այլ օգտվելու են վերը նշված բազաներից։
Ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի հարկեր, վճարի ՀՔԲ աշխատակիցների աշխատավարձ և դրա փոխարեն չստանա պարզագույն ծառայություն։

Ինչո՞ւ պետությունը այդ 30-40 մոդելների իրական ձիաուժը իր մոտ չունենա և քաղաքացիներին ստիպի նույն մոդելի մեքենայի համար 100 կամ 1000 անգամ ստուգաչափում անել վճարելով ոչ թե սիմվոլիկ գումար այլ մի ահռելի գումար»։

Share

Նմանատիպ նյութեր

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...

Մեսրոպ Մաշտոցին ճանաչո՞ւմ եք. Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրությունների մասին

  «Հնարավո՞ր է՝ տեղյակ չեք, որ այս ՏԻՄ ընտրություններին առնվազն հինգից վեց նախկին հանրապետականներ ՔՊ-ի ցուցակով է մասնակցում, գլխավորում է ՔՊ-ի ցուցակը կամ առնվազն կոալիցիա է կազմել։ Հնարավ՞որ է՝ տեղյակ չեք նաև, որ այս պահին պետական...

Կարող ենք արտահերթ ընտրություններ անել․ Փաշինյանը՝ Սահմանադրության հանրաքվեի հնարավոր տապալման մասին

«Սահմանադրության հետ կապված ես ասել եմ, որ մենք Սահմանադրությունը Ադրբեջանի հետ չենք քննարկում, որովհետև դա մեր ներքաղաքական օրակարգն է։ Եվ պիտի ասեմ նաև, որ այս թեմայով խոսակցություն է եղել նաև Բիշքեկում մեր հանդիպման ժամանակ, որովհետև ես...

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25

Ռուսաստանն ու Ուկրաինան Բելառուսի սահմանամերձ շրջանում փոխանակվել են զոհված զինծառայողների մարմիններով։ Այս մասին հաղորդում է ԲելՏԱ-ն։ Գործակալության տեղեկություններով՝ փոխանակումը տեղի է ունեցել «Նովայա Գուտա» անցակետում։ Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել...

Բա ո՞նց ա, որ Թուրքիայում գազը 3-4 անգամ ավելի թանկ է, իսկ իրենց լոլիկն ավելի էժան․ Փաշինյան

  «Ես շատ կոնկրետ ասել եմ, որ Ռուսաստանի որոշակի շրջանակներ, այո, նորություն է ձեզ համար, չեմ ասել, ասել եմ՝ Ռուսաստանի որոշակի շրջանակներ: Նոր էլ հղում արեցի, բա 2023 թվականին ո՞վ էր, ովքե՞ր էին Facebook-ում գրառում անում՝ Հայաստանի...