Իշխանության ձևավորած թունավոր մթնոլորտի ուղիղ հետևանքները. «Փաստ»

25 Սեպտեմբերի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեի գիշերը ավտոմատային կրակոցներ են հնչել Փարաքար խոշորացված համայնքի ղեկավար Վոլոդյա Գրիգորյանի՝ Մերձավանի տան մոտ: Հարձակման հետևանքով սպանվել են ընդդիմադիր համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանը, նրա ընկեր, ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը, նրանց հետ դեպքի վայրում գտնվող ևս մեկ անձ վիրավորվել է: Հանցագործը կամ հանցագործները երեկ, օրվա վերջի դրությամբ, դեռ չէին հայտնաբերվել:

Դեպքի մասին հայտնի դառնալուց գրեթե անմիջապես հետո թե՛ քաղաքական տարբեր գործիչների, թե՛ համայնքի բնակիչների, թե՛, ընդհանրապես, քաղաքացիներից շատերի հայացքներն ուղղվեցին դեպի օրվա իշխանությունը: Իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, արձագանքեց, «խստորեն դատապարտեց» կատարվածը, ցավակցեց…

Բայց: Ընդամենը կես տարի առաջ Վոլոդյա Գրիգորյանը ՏԻՄ ընտրություններում անվիճելիորեն հաղթել էր՝ առաջ անցնելով ՔՊ թեկնածուից: «Իրական Հայաստանում» այն եզակի դեպքերից էր, երբ ընտրություններում հաղթելուց հետո ոչ իշխանական թեկնածուի նկատմամբ քրեական գործ չէր հարուցվել, հետապնդումներ չէին սկսվել: Բայց հնչեց ավտոմատի կրակահերթ: Աղոտ, բայց հույս ունենանք, որ նորմալ քրեական քննություն կիրականացվի ու մեղավորը կամ մեղավորները կբացահայտվեն: Այնպես որ, մանրամասների մեջ մտնելու, առավել ևս դավադրապաշտություններին տրվելու կողմնակից չենք:

Բայց կան ծանրակշիռ պատճառներ, որպեսզի կատարված ոճրագործությունը գնահատվի որպես քաղաքական, ինչպես նշում են շատերը: Առնվազն՝ քաղաքական ենթատեքստն ակնհայտ է: Մերձավանում հնչած կրակահերթն երկրում փաշինյանական իշխանության ձևավորած թունավոր մթնոլորտի ուղիղ հետևանք է, ամենաքիչը:

Դա այն մթնոլորտն է, որ ձևավորվում է Փաշինյանի անմիջական մասնակցությամբ՝ մուրճ ճոճելով, «վիզ կտրելու», հաշվեհարդարների սպառնալիքներով, ընդդիմադիրների հասցեին թշնամանք ու ատելություն քարոզելով: Ի լրումն՝ յուրայինների անպատժելիության արմատավորմամբ: Հաշվեհարդարային մթնոլորտ, եթե կարելի է այդպես ասել: Հետապնդվում են քաղաքական գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, խոշոր բարերար-գործարար, տասնյակ ու տասնյակ ակտիվիստներ, որպես կանոն՝ խոսք ասելու, իշխող ուժի ու նրա ղեկավարի դեմ խոսելու համար:

Եվ եթե պետության ղեկին նստած անձը իրեն իրավունք է վերապահում մուրճ ճոճել հանրության վրա, ապա անխուսափելիորեն կգտնվեն այնպիսիները, որ կփորձեն «զենք քաշել» մեկ ուրիշի վրա:

Ի լրումն դրա, Փաշինյանի պաշտոնավարման շրջանում, մանավանդ ու հատկապես վերջին տարիներին, ամբողջ իրավապահ համակարգը զբաղված է բացառապես 1 անձի՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության պահպանությամբ, զբաղված է նրա հակաընդդիմադիր քմահաճույքներն սպասարկելով, ընդդիմախոսներին «ԱԱԾ պադվալները լցնելով», այլևայլ անիրավություններով:

Դրա անխուսափելի հետևանքը լինելու էր այն, ինչ կատարվեց նախօրեի գիշերը: Ու առհասարակ, նկատե՞լ եք, թե որքան հաճախ են լրահոսում հայտնվում տեղեկություններ Երևանում, այլ վայրերում «կրակոցներ են հնչել» ձևակերպմամբ:

Այն, ինչ կատարվում է, հետևանքներ են: Ուրեմն, նախ՝ պատճառից է պետք ձերբազատվել:

Հ.Գ.-Ի դեպ, երեկ արդեն տարածվեցին տեսանկարահանող սարքերի կադրերը, որտեղ երևում է, թե ինչպես է հանցագործը կատարում սպանությունը: Մեզ հետ զրույցում փորձագետներից մեկը ուշադրություն հրավիրեց հանցագործի «ցատկոտող» քայլվածքին, տարօրինակ լայն բացված ոտքերին, ինչպես նաև այն հանգամանքից, որ նա հատուկ «համազգեստով» էր, ի մասնավորի՝ անձրևանոցով: Ըստ մեր զրուցակցի, դա կարող է նպատակ ունենալ ճանաչման աշխատանքները դժվարացնելու կամ անհնարին դարձնելու համար, քանի որ տեխնիկական զարգացման ներկա պայմաններում հնարավոր է դարձել քայլվածքով, սիլուետով նույնականացնել մարդուն: Մեր զրուցակցի խոսքով, դա նշանակում է, որ նրա հետ կարող էին լուրջ աշխատանքներ տանել համապատասխան գիտելիքներ և տեղեկություն ունեցող պրոֆեսիոնալներ: Միևնույն ժամանակ, փորձագետը նաև տարօրինակ է համարում մարդասպանի՝ մի կարճ տարածություն փախչելու, ապա արագ հետ շրջվելու և «կոնտրոլնի» կրակահերթեր արձակելու հանգամանքը, ինչը իրավապահները կարող են ուսումնասիրել այն տեսակետից, թե արդյո՞ք նա այդ պահին տվյալ տարածքում միայնակ է եղել…

Նմանատիպ նյութեր

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային արդիական հարցեր, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պուտինը անձամբ շնորհավորել է Թրամփին և ամերիկացի ժողովրդին...

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Չինաստանը շարունակում է որոնել նոր լուծումներ ծայրահեղ շոգերի դեմ պայքարի համար

Սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են տեսանյութեր, որոնցում ամառային շոգ օրերին Չինաստանի բազմահարկ բնակելի շենքերի տանիքներից բարձրանում են ջրային մառախուղի խիտ ամպեր։ Այս անսովոր տեխնոլոգիան ստացել է «Rooftop Rain» («Տանիքներից անձրև») անունը և արդեն լայն...

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ

Ռազմական փորձագետ Վահագն Սարոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինչ ենք տեսնում մենք այսօր. Սահմանադրական դատարանի որոշումը ոչ միայն իրավական, այլև հանրային վստահության խնդիր է ստեղծում։ Ինչպես և սպասելի էր, Սահմանադրական դատարանն ուժի մեջ թողեց ԱԺ ընտրությունների...