Իրանն ու Օմանը համաձայնել են Հորմուզի հարցով

7 Սեպտեմբերի, 2026

Իրանն ու Օմանը առաջիկա օրերին կհայտարարեն Հորմուզի նեղուցով անցման համաձայնեցված միջանցքի մասին, հայտարարել է Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային:

Նա նաև ասել է, որ առաջիկա օրերին Հորմուզի նեղուցից դուրս կսահմանվի արգելված գոտի։ Նրա խոսքով՝ ցանկացած նավ, որն առանց Թեհրանի հետ համաձայնեցման մուտք կգործի այդ տարածք, կներառվի պատժամիջոցների ցանկում։

Ռեզային հստակեցրել է, որ գոտին «սկսվելու է ԱՄՆ ռազմածովային ուժերի շրջափակման գծից և տարածվելու է մինչև Պարսից ծոցի որոշ հատվածներ»՝ ընդգրկելով տարածքը մինչև բեռնման նավահանգիստները։ Նա նաև վստահեցրել է, որ Հորմուզի նեղուցն «ամբողջությամբ փակ է և գտնվում է Իրանի զինված ուժերի վերահսկողության տակ»՝ ԱՄՆ նախագահի հակառակ հայտարարություններն անվանելով սուտ։

Միաժամանակ Ռեզային շեշտել է, որ Թեհրանը Հորմուզի նեղուցը բացելու որևէ պարտավորություն չի ստանձնի, եթե Վաշինգթոնը չդադարեցնի սպառնալիքներն ու ագրեսիան և չվերականգնի Իրանի վստահությունը իր նկատմամբ։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շատ հաջող զրույցի մասին։ Թրամփը հայտարարել է Ռուսաստանից ԱՄՆ և համաշխարհային շուկաներ դիզելային վառելիքի մեծածավալ մատակարարումների վերաբերյալ համաձայնագրի մասին։ Թրամփը հայտնել է, որ Ռուսաստանը...

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

Խորհրդարանի պատմության համար աննախադեպ իրավիճակ է. Մեսրոպ Մանուկյան

«Կայացավ ՀՀ Ազգային ժողովի 9-րդ գումարման 2-րդ նստաշրջանի հերթական նիստը»,-գրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը, շարունակելոբվ «Նիստի օրակարգում՝ ընդամենը երկու հարց. Առաջինը՝ իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ տարվող...

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

Այս տարի էլ Նոբելյան մրցանակը Թրամփին չշնորհվեց

2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին: Այս մասին հայտնել են Նոբելյան կոմիտեից: «Նորվեգական Նոբելյան կոմիտեն որոշել է 2026 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհել Նավանեթհեմ «Նավի» Փիլեյին՝ «խաղաղության և միջազգային...

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է

Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։ «Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ...

Ադրբեջանցու կրակոցից վիրшվորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել

Ադրբեջանցու կրակոցից վիրшվորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել

Առաջին կադրերն են հրապարակվել Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանից։ Նրան շքանշան են տվել՝ որպես մայր հերոսուհի։ Հիշեցնենք, որ Անի Ավետիսյանը վնասվածքներ է ստացել իր իսկ տանը՝ հայ-ադրբեջանական սահմնաը հատած զինված ադրբեջանցի զինծառայողի կրակոցից։...