Իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում․ «Հրապարակ»

6 Դեկտեմբերի, 2025

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա ամուսնության քավոր, վարչապետի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը, հոկտեմբերի 26-ին Իջեւանից հարյուրավոր կիլոմետրեր անցնելով, հասել էր Արագածոտնի մարզի Օհանավան գյուղ, որպեսզի Հովհաննավանքում ներկա գտնվեր Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, կարգալույծ եղած քահանա Տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի մատուցած պատարագին։ Իր հետ նաեւ մի խումբ իջեւանցի էր տարել, որ աջակցեն եկեղեցին ասպատակելու գործում։

Իջեւանի հավատացյալ բնակիչները մեզ ասացին, որ իրենք կիրակի օրերը Հայկ Ղալումյանին երբեւէ Իջեւան քաղաքի կամ Տավուշի մարզի այլ եկեղեցիներում պատարագի մասնակցելուց չեն տեսել։

Մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում ենք արել՝ 2025 թվականին քանի՞ անգամ, ե՞րբ, ո՞ր օրը, Տավուշի մարզի ո՞ր եկեղեցում, ո՞ր քահանայի ձեռամբ մատուցված պատարագին է ինքը ներկա գտնվել։ Մարզպետի աշխատակազմից հայտնել են․ «Տեղեկացնում եմ, որ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ մասի համաձայն՝ անձնական տվյալները հրապարակման ենթակա չեն»: Թե երբվանից է պատարագին մասնակցելը կամ չմասնակցելը համարվում անձնական տվյալ, չհասկացանք, բայց պատասխանից պարզ դարձավ, որ իջեւանցիները ճիշտ են ասում՝ մարզպետն իր ղեկավարած մարզում պատարագների չի մասնակցում, նա ուղղակի Փաշինյանի կողմից անօրինական շրջիկ պատարագների մասսովկայի մաս է կազմում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ»  թերթի՝ ՝ 06 12․ 25 թ

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...