Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին. Գառնիկ Դանիելյան

13 Սեպտեմբերի, 2026

ԱԺ նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է․«Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ օտարերկրյա դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայությամբ, Գանձասարի վանական համալիրում ցուցաբերեց լկտի և ցինիկ պահվածք՝ դատարկ գրքեր ցույց տալով և ծաղրելով մեր պատմությունը։

Արժանապատիվ, ազգային իշխանությունների պարագայում սրան պետք է հետևեր համարժեք, հստակ և կոշտ պատասխան։ 

Սա հայատյաց քաղաքականության հերթական դրսևորումն է՝ ուղղված ոչ միայն մեր մշակութային ժառանգության, այլև առհասարակ հայկական ինքնության դեմ։ 

Օկուպացված Արցախում հայկական վանքերն ու եկեղեցիները ենթարկվում են ավերման ու վերափոխման, հայկական գերեզմանոցները ոչնչացվում են, իսկ պահպանված մշակութային ժառանգությունը հետևողականորեն փորձ է արվում ներկայացնել որպես «աղվանական»։
Պետությունը, որը պարտավոր է պաշտպանել իր ժողովրդի պատմական, մշակութային և ոչ նյութական ժառանգությունը, չի կարող լռությամբ դիտարկել դրա ոչնչացումն ու յուրացումը։
Ավելին՝ երբ մի պետություն իրականացրել է էթնիկ զտում, իսկ դրանից հետո էլ շարունակում է անհանդուրժողականություն և արհամարհանք դրսևորել հայկական մշակութային ժառանգության նկատմամբ, բնական հարց է առաջանում․ հնարավո՞ր է կայուն խաղաղություն կառուցել այդ պետության հետ։
Մի բան հստակ է․ խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու, մշակութային ժառանգությունը ոչնչացնելու և ազգային արժանապատվությունը ոտնահարելու հաշվին։
Իսկ օրվա իշխանությունների լռությունը ոչ թե ճանապարհ է դեպի խաղաղություն, այլ սեփական ժողովրդի պատմությունն ու ինքնությունը պաշտպանելու պարտականությունից հրաժարում։ 

Թեև, ի՞նչ սպասել կոլաբորանտ իշխանությունից, որը սինխրոն է գործում թշնամու հետ՝ հալածելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին»։

Նմանատիպ նյութեր

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ

ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագրի շուրջ, հաղորդում է Axios-ը։ Հրապարակման համաձայն՝ պատրաստվում է մեկշաբաթյա զանգվածային հարվածների արշավ՝ ուղղված միջուկային օբյեկտների, էներգետիկ օբյեկտների և Իսլամական...

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը միջնորդների հետ քննարկում է Հորմուզի բացման ծրագրի ժամկետի կրճատումը․ Արաղչի

Իրանը չի հրաժարվում դիվանագիտությունից և միջնորդների հետ քննարկում է Հորմուզի նեղուցի բացման 7-օրյա ծրագրի իրականացման ժամկետը կրճատելու հնարավոր ուղիները: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին: Ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ ԱՄՆ-ին...

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Հայաստանի իշխանությունների արձագանքը ԵԱՏՄ զեկույցին ագրեսիվ է. Զախարովա

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հետևանքների մասին զեկույցի պատրաստումը նորություն չէ, քանի որ դրա վերաբերյալ հանձնարարականը Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի առաջնորդներն ընդունել են...

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ Դանիելյան

Ընդդիմադիր քաղաքական գործիչ  Գառնիկ Դանիելյանը գրել է. «Ազգային արժեքների և հերոսների դեմ պայքարը շարունակվում է․ այս անգամ՝ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում։ Օրերս տեղեկություններ ստացանք, որ դպրոցի պատից հատուկ տեխնիկայի միջոցով հեռացվում է...

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

Կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին

ՀՀ կենտրոնական բանկը քաղաքացիներին զգուշացնում է խարդախության նոր դեպքերի մասին։ «Վերջին շրջանում հաճախակի են արձանագրվում խարդախության դեպքեր, երբ զեղծարարները քաղաքացիներին մոլորեցնելու նպատակով օգտագործում են փաստաթղթեր, որոնք կեղծված են, չեն համապատասխանում...