«Նիկոլ Փաշինյան, ո՞վ է ձեզ տվել իրավունքը որոշելու, թե ով պետք է ղեկավարի Հայ Եկեղեցին». Հարություն Աղա-Սարգսյան

29 Օգոստոսի, 2026

Կա մի բան, որը Նիկոլ Փաշինյանը, որքան էլ փորձի վերաձևակերպել քաղաքական բառապաշարով, չի կարող ջնջել. Հայ Առաքելական Եկեղեցին պարզապես կրոնական կառույց չէ, Սփյուռքն էլ պարզապես Հայաստանից դուրս ապրող հայերի հանրագումար չէ, այս մասին հայտարարել է Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը։

Նրա խոսքով՝ դրանք դարերով ձևավորված ազգային հենասյուներ են, որոնք գոյություն են ունեցել Հայաստանի իշխանություններից առաջ և գոյություն են ունենալու դրանցից հետո։

«Եվ հենց այստեղ է խնդիրը։

Երբ իշխանությունը միջամտում է Եկեղեցու ներքին կյանքին, քրեական հետապնդումների ենթարկում հոգևորականների, հրապարակավ պահանջում Վեհափառի հրաժարականը կամ փորձում որոշել, թե ով պետք է ղեկավարի Եկեղեցին, առաջանում է շատ պարզ հարց.

Նիկոլ Փաշինյան, ո՞վ է ձեզ տվել իրավունքը որոշելու, թե ով պետք է ղեկավարի Հայ Եկեղեցին։

Վեհափառը վարչապետի ենթական չէ,

Մայր Աթոռը կառավարության գերատեսչություն չէ,

Եկեղեցին ՔՊ-ի կուսակցական կառույցը չէ,

Իսկ ազգային հիշողությունը՝ կառավարության ծրագրի հավելված չէ:

Հայ Եկեղեցին անցել է թագավորությունների անկման, օտար տիրապետությունների, Ցեղասպանության և խորհրդային աթեիզմի միջով։ Նա գոյատևել է բոլոր իշխանություններ ժամանակ և վստահ եղեք, գոյատևելու է նաև ձեզնից հետո։

Բայց նույն քաղաքական մտածողությունը այսօր հարվածում է նաև Սփյուռքին։

Երբ Սփյուռքի ազդեցիկ ներկայացուցիչներին անվանում են «միլիարդատեր էմիսարներ», երբ նրանց ազգային գործունեությունը նսեմացվում է «second hand ապրանքներ ուղարկելու» մակարդակի, սա այլևս պարզապես քաղաքական բանավեճ չէ։

Կարելի է չհամաձայնել սփյուռքահայի քաղաքական հայացքների հետ, կարելի է կոշտ քննադատել նրան, բայց ո՞վ է ձեզ իրավունք տվել նվաստացնելու նրա տասնամյակների ազգային ծառայությունը միայն այն պատճառով, որ նա ձեզ հետ համաձայն չէ։

Սփյուռքը ձեր կառավարության նախագիծը չէ,

նա չի ծնվել 2018-ին,

նա չի ստեղծվել Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք։

Սփյուռքը ծնվել է ազգային աղետից և գոյատևել է՝ Եկեղեցի պահելով, դպրոց կառուցելով, հայերեն սովորեցնելով, մշակույթ պահպանելով և Հայաստանին ձեռք մեկնելով այն ժամանակ, երբ Հայաստանի այսօրվա իշխանության մասին անգամ ոչ ոք չէր լսել։

Ու այստեղ է ձեր ամենամեծ հակասությունը։

Դուք ուզում եք, որ Սփյուռքը ներդրում անի, օգնի, աջակցի Հայաստանին, բայց երբ Սփյուռքը համաձայն չէ ձեզ հետ՝ այն դառնում է «միջամտող»։

Ուզում եք, որ Սփյուռքը լինի Հայաստանի կողքին, բայց երբ նա կանգնում է Եկեղեցու կողքին՝ դա արդեն ձեզ համար «քաղաքական միջամտություն» է։

Սա պետություն կառուցելու գաղափար չէ, սա ազգային ինստիտուտներն իշխանության չափանիշով վերաձևելու փորձ է։

Բայց վատ նորություն ունեմ`

կառավարությունները ժամանակավոր են, վարչապետները՝ նույնպես, կուսակցությունները գալիս են ու գնում են, բայց Ազգային ինստիտուտներն ու ժողովուրդները մնում են…

Եկեղեցին եղել է ձեզնից առաջ,

Սփյուռքը եղել է ձեզնից առաջ,

հայությունը եղել է ձեզնից առաջ և լինելու է ձեզնից հետո։

Այնպես որ հարցը, ի վերջո, սա է.

Ո՞ւմ է իրականում խանգարում հայ լինելը՝ Եկեղեցո՞ւն, Սփյուռքի՞ն, թե՞ պարզապես վերը նշածներիս գոյությունը չի տեղավորվում ձեր իշխանության՝ «Իրական Հայաստանի» չափազանց նեղ պատկերացման մեջ…»,- նշել է Հարություն Աղա-Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է կասեցնել «Մոդուս Գրանում»-ի արտադրանքի հավաստագրումը

Ռոսսելխոզնադզորը Հայաստանին խնդրել է հոկտեմբերի 15-ից կասեցնել «Մոդուս Գրանում» ընկերության՝ Ռուսաստան մատակարարումների համար նախատեսված արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը։ Առաջարկվում է սահմանափակումը պահպանել մինչև ռուսական գերատեսչության մասնագետների կողմից...

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Ինչպես կանգառներն ու գետնանցումը դարձան համայնքապետի ընտանիքի սեփականությունը․ Hetq.am

Երևան-Սևան մայրուղու վրայի, Արզնի գյուղին մոտ երկու կանգառներն ու գետնանցումը մասնավորեցվել են։ Այժմ գետնանցումը փակ է, կանգառներից մեկը դարձել է արագ սննդի կետ, իսկ մյուսը վարձակալության է տրվում։ Այս մասին գրել է Հետքը։ «Ամեն օր այս ճանապարհով անցնող հազարավոր...

«Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքը

«Մերիդիան» համալիրի տարածքում հոկտեմբերի 16-30-ը կարգելվի դրոնների թռիչքը

Հոկտեմբերի 16-ից 30-ը ներառյալ, Երևան քաղաքի «Meridian» համալիրի տարածքի շուրջ 300 մետր շառավղով և տեղանքի մակերևույթից մինչև 2500 մետր բարձրության սահմաններում գործում է թռիչքների ժամանակավոր արգելք։ Տեղեկացնում է Քաղավիացիայի կոմիտեն։ Նշված սահմանափակման...

Կառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը

Կառավարությունը երկարաձգել է պտուղ-բանջարեղեն արտահանողների սուբսիդավորումը

ՀՀ տարածքից թարմ պտղի և սննդամթերքի ու խմիչքի առանձին տեսակների արտահանման կամ վերամշակման նպատակով մթերման աջակցության միջոցառման շրջանակում արտահանվող ապրանքների համար փոխհատուցումը 2026 թ. հոկտեմբեր ամսվա համար ևս տրամադրելու համար։ Այս մասին հայտնում են...

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

«XYZ» համադրությամբ համարանիշերը կներառվեն մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի ցանկում

Գործադիրը փոփոխություններ է կատարել «Տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչները սահմանելու մասին» որոշման մեջ՝ տրանսպորտային միջոցների հաշվառման մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի չափորոշիչներում նոր տառերի և թվերի...