Ինչու այսքան խորանալ, եթե կարելի է պարզունակ լուծումներ առաջարկել, թող մյուսները հեռանան, որ մենք հաջողենք․ պատգամավոր

27 Նոյեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, դաշնակցական գործիչ Քրիստինե Վարդանյանը  երեկ Հայաստանի նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» քաղաքական ուժի հիմնադիր Արման Թաթոյանի հայտարարությունը համարում է ամենամեծ մոլորություններից մեկը։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Տարբեր, հատկապես նոր հայտ ներկայացրած ուժերին թվում է, որ արդեն գործող ուժերի ասպարեզից հեռանալն իրենց համար հնարավորություններ կստեղծի: Աբսուրդն անգամ հասնում է այնտեղ, որ ասում են` տեսեք, փաշինյանական քարոզչությունն ինչ-որ չափով աշխատում է, որովհետև իրենց դեմ x ուժն է, ոչ թե` y-ը: Այ եթե y-ը լիներ, չէր աշխատի: Դե սա ցանկալին իրականի տեղ ընդունելու պարզ դրսևորում է գումարած բարդ երևույթները պարզունակ լուծումներով բացատրելու հազար անգամ ձախոված փորձ: Որովհետև այդպես ասելը հեշտ է նաև չի ենթադրում պատասխանատվություն:

Իսկ ասել, որ փաշինյանական քարոզչությունն աշխատում է, որովհետև պետական միջոցներով ստեղծել են սեփական ցանկացած (անկախ իրականությն հետ կապից) նարատիվը ամեն հայի տուն հասցնելու մեխանիզմ ու դա անում են, արդեն այլ խնդիր է, որը պահանջում է ոչ թե մեղքն այս կամ այն ուժի վրա բարդել, այլ համակարգային լուծում առաջարկել` ստեղծել իշխանական համակարգին դիմագրավող այլընտրանքային համակարգ:

Իսկ իրականությանը ռեալ նայելու դեպքում բոլոր այդ մեկքայլանի լուծումներ առաջարկող ուժերը երևի պետք է շնորհակալ լինեին դաշտում արդեն գործող ու պատասխանատվությունից չխուսափած ուժերից, որոնց են բաժին հասնում քարոզչական ամենածանր հարվածները ու դրանով հենց այդ ուժերը բուֆերի դեր են կատարում բոլոր նոր ի հայտ եկած ուժերի համար:

Ու ցանկացած մեկն, ով այս պարզ իրողությունը կհասկանա, միայն կարող է ցանկանալ, որ ընդդիմադիր դաշտում հնարավորինս շատ ուժեր լինեն, ովքեր կմոբիլիզացնեն հանրային տարբեր շերտեր ու իրենց վրա վերցնելով իշխանական հարվածների ամեն մեկը մի մասը, դրանով իսկ կջլատեն իշխանության ուժերը:

Բայց դե ինչու այսքան խորանալ, եթե կարելի է պարզունակ լուծումներ առաջարկել, թող մյուսները հեռանան, որ մենք հաջողենք»։

Նմանատիպ նյութեր

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրան-ԱՄՆ բանակցությունների դանդաղման պատճառը ԱՄՆ-ի կողմից թելադրվող պայմաններն են․ Բաղայի

Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային քննադատել է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունները, ըստ որոնց՝ «իրանցիների կրոնական համոզմունքները» խոչընդոտում են երկու երկրների միջև...

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

Հայաստանի բողոքը «Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանափակումների վերաբերյալ կքննարկվի ԵԱՏՄ-ում․ Ալեքսանդր Սուբբոտին

«Ռոսսելխոզնադզոր»-ի սահմանած սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի բողոքը կքննարկվի ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների մասնագետների մասնակցությամբ։ Այս մասին Sputnik Արմենիային փոխանցմամբ՝ հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման հարցերով նախարար...

Եթե զրոյական կետը չլիներ, այսօր Հայաստանի Հանրապետությունը չէր լինի․ Փաշինյանը՝ իր խոստումների մասին

  «Հենց մեր քաղաքականության իմաստը դա է, որ մենք պետք է մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել։ Մեր ստացած գիտելիքի հիման վրա չվախենանք փոխվել, որովհետև նա, ով իր ստացած գիտելիքի և փորձառության հիման վրա չի փոխվում, դա մի...

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը տնտեսությունից բան չի հասկանում

  Այսօրվա՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրույցի ժամանակ Նիկկոլ Փաշինյանին լրագրողը հարց ուղղեց գազի գնի հնարավոր թանկացման մասին՝ հիշեցնելով, որ ԿԲ նախագահն ասում է, որ դա ապոկալիպտիկ սցենար է, այնինչ ՔՊ-ականներն ասում են՝ էական նշանակություն...

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Սարավանի մոտ «Hyundai»-ը բախվել է երկաթե արգելապատնեշին. տուժածն անչափահաս է

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 159-րդ կմ հատվածում, Սարավան բնակավայրի վարչական տարածքում, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 39-ամյա Ռամին Դելավարը իր վարած «Hyundai»...